Category: Աշխատավարձ, կադրեր
Ժամավճար
Դիանա.
Խնդրում եմ ասել՝ ճիշտ կլինի հետևյալ հաշվարկը: Եթե շաբաթական 18 ժամ տևողություն լինի, այս դեպքում մաքուր ժամավճարը հաշվելով կլինի՞ 510դր., աշխատողը սոց. վճար վճարող է, դրոշմանիշն էլ մինչև 100 000 դրամի սանդղակով, աշխատավարձը կլինի՞ 51 264 դր: Շնորհակալ եմ նախապես:
Անչափահասի գրանցում
Ամալյա.
Ինչպե՞ս գրանցել անչափահաս աշխատողին:
Աշխատողն աշխատանքի չի ներկայանում
Յանա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք։ Եթե աշխատողը երկար ժամանակ է աշխատանքի չի ներկայանում, ոչ մի տեղեկություն չի հայտնում բացակայելու վերաբերյալ և գործատուն չի կարողանում իր հետ կապ հաստատել: Այդ դեպքում գործատուն կարո՞ղ է ազատել աշխատողին ՀՀ ԱՕ 113 հոդվածի, 1 մասի, 9-րդ կետի հիման վրա։ Այդ դեպքում պարտադի՞ր է ծանուցել աշխատողին ազատման մասին։ Կանխավ շնորհակալություն:
Ընդունման հրաման
Ռուբ.
Բարև ձեզ: ՍՊԸ-ն գրանցվել է 2019-ին, սակայն գործունեություն չի ծավալել, բայց չի գտնվել դադարի մեջ։ 2020 թվականի նոյեմբերին ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքվել վերջինիս տնօրենի անունով, այդ ժամանակ տնօրենը դեռևս գրանցված չի եղել։ Տնօրենի գրանցումը կատարվել է 2021-ի փետրվարին։ Աշխատանքային պայմանագրում և ընդունման հրամանում ի՞նչ ամսաթիվ լրացնեմ, և ընդունման հրամանում պե՞տք է նշել, որ տվյալ անձը հիմնադիրների որոշման հիման վրա է նշանակվում տնօրեն։
Քաղաքացիաիրավական պայմանագիր
Գայանե․
Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, քաղիրավական պայմանագիր կնքելիս հրաման գրվու՞մ է, և աշխատանքի ընդունման դիմում վերցվու՞մ է աշխատողից, իսկ ազատման ժամանակ հրամա՞ն: Պայմանագիրը պետք է կնքվի 3 ամսով հուլիսի 6-ից, վարձատրությունը՝ 3 ամսվա համար 50 000 դրամ միանվագ պայմանագրի վերջում: Եկամտայինի հաշվետվության մեջ հաջորդող հուլիս և օգոստոս ամիսները ի՞նչ պետք է լրացնել՝ 0, թե՞… ։ Քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում աշխատակցին տաբելի մեջ պե՞տք է ներառել, թե՞…
Կանխավ շնորհակալություն:
Ոչ լրիվ աշխատաժամանակ
Մարինա․
Բարև Ձեզ: Ես աշխատում եմ պետական հիմնարկում և ունեմ 7 տարեկան երեխա: Ես իրավունք ունե՞մ մեկ ժամ շուտ, այսինքն ժամը 17:00-ին աշխատանքից դուրս գամ և տուն գնամ: Ինչպես նաև՝ ո՞ր իրավական ակտով է կարգավորվում:
Ո՞վ կարող է կատարել դեկրետ մեկնող բաժնի պետի պարտականությունները
Մարինե.
Բարև Ձեզ: Եթե բաժնի պետը գնում է ֆիզարձակուրդ: Նրա փոխարեն կարո՞ղ ենք ժամանակավոր պաշտոնակատար նշանակել նույն բաժնի գլխավոր մասնագետին, թե՞ ուղղակի պարտականությունները վերապահում ենք գլխավոր մասնագետին:
Արձակուրդայինի հետ կապված
Էդգար.
Բարև ձեզ: Խնդրեմ պատասխանեք. միկրոձեռնարկատիրության տնօրենը արձակուրդային վճարու՞մ է, եթե այո, ապա ինչքա՞ն, եթե աշխատողները ստացել են ամսական 66 840 դրամ (մաքուր աշխատավարձ):
Ժամավճարի չափ
Դիանա.
Բարև ձեզ: 1. Խնդրում եմ ասել՝ որքա՞ն է նվազագույն ժամավճարի (կեղտոտ) չափը ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում:
2. Խնդրում եմ ասել՝ ի՞նչ պատասխանատվություն է սահմանված չգրանցած աշխատողի համար: Շնորհակալ եմ:
Դեկրետից դեկրետ համատեղությամբ աշխատանքի դեպքում
Մարիետա Բադալյան.
Բարև Ձեզ: Ես դեկրետից դեկրետ եմ գնալու, մինչև ֆիզ գնալս գրանցված եմ եղել երկու դպրոցում, երկու դպրոցների վերջին ամսվա համար սահմանված աշխատավարձերն էլ հաշվու՞մ են ֆիզարձակուրդայինը վճարելուց, թե՞ միայն մեկը: Ասեմ, որ մի տեղը 104 000 է՝ մաքուր, մյուսում՝ 16 000՝ մաքուր:
Երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու համար գրանցման հայտը չի ներկայացվել
Լիա.
Բարև Ձեզ։ Եթե կազմակերպությունը չի ներկայացրել աշխատողի համար երեխայի խնամքի արձակուրդի գրանցման հայտը՝
1. Ի՞նչ տուգանք է սպասվում կազմակերպությանը։
2. Արդյո՞ք հիմա ներկայացնելու դեպքում աշխատողը կստանա բաց թողնված ամիսների երեխայի խնամքի նպաստը։
3. Հնարավո՞ր է առանց գրանցման հայտ ներկայացնելու ստանալ նպաստը։
4. Հետին թվով կարո՞ղ ենք հայտը ներկայացնել։ Մանրամասն
Երեխայի խնամքի նպաստ
Սիրուշ.
Բարև Ձեզ: Եթե աշխատողը գտնվում է ֆիզ. արձակուրդի մեջ, իսկ ԱՁ անվանափոխություն է կատարում՝ աղջկանից անցնում մայրիկի անունով: Արդյո՞ք ամեն ամսվա երեխայի գումար այլևս չի ստանալու աշխատողը:
Անաշխատունակության նպաստի վճարման վերաբերյալ
Ամալյա.
Բարև Ձեզ: Ժամանակավոր անաշխատունակության նպաստում առաջին օրերի վճարման վերաբերյալ օրենքում փոփոխություն եղե՞լ է:
Հնարավո՞ր է մեկ հրամանով արձակուրդ ուղարկել 1-ից ավելի աշխատողների
Յանա.
Բարև ձեզ։ Խնդրում եմ, պատասխանեք՝ հնարավո՞ր է մեկ հրամանով արձակուրդ ուղարկել 1-ից ավելի աշխատողներ։ Կանխավ շնորհակալություն:
Աշխատանք համատեղությամբ
Անի.
Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս աշխատում է համատեղությամբ ուսուցչուհի, 2 տեղում էլ 6 ամիս, որից մեկ ամիսը կիսատ ամիս է: Հիմա հաշվարկի համար կիսատ ամիսը ներառվու՞մ է, միջինի համար մյուս հիմնարկի աշխատավարձն է՞լ ներառել, նույն ժամանակաշրջանում է աշխատել և՛ մեզ մոտ, և՛ մյուս տեղը, և բաժանել 12-ի:
Պահակի արձակուրդի հետ կապված
Հակոբ.
Հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ: Դպրոցի պահակը մինչև օգոստոսի 5-ը գտնվում է արձակուրդի մեջ, և այս ընթացքում ծանր վիրահատության է ենթարկվել: Ամսի 5-ից հետո ո՞նց և ինչքա՞ն ժամանակով կարելի է արձակուրդը երկարացնել, և ի՞նչ աշխատավարձ է տրվելու։
Ո՞ր ամիսներն են ներառվում վերջնահաշվարկի ժամանակ
Անահիտ.
Բարև Ձեզ: Խնդրում եմ գրեք, թե ինչպե՞ս և ո՞ր ամիսների միջինը պետք է վերցնեմ, եթե ուզում եմ վերջնահաշվարկ հաշվեմ աշխատակցին, որն ազատվել է աշխատանքից անմիջապես մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ավարտից հետո: Ազատվում է հուլիսին 2021թ., բայց ունի չօգտագործված արձակուրդ 2018թ.:
Դեկրետից դեկրետ
Անուշ.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Եթե ուսուցիչը ֆիզից ֆիզ է գնում և նրա պայմանագրով սահմանված աշխատավարձը կազմում է 59 643 ՀՀ դրամ, հաշվարկը ինչպե՞ս է կատարվելու՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, թե՞ 59643*12 / 12/30,4*140: Շնորհակալություն:
Արձակուրդի օրեր
Դավիթ․
Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել՝ եթե նույն տարվա մեջ արձակուրդի մի մասը վերցրել եմ 5 օր, մյուս մասը՝ 10 օր, կարո՞ղ եմ մնացած օրերը վերցնել սկսած 2 օր, 3 օր, արդեն ինչքան ցանկանամ։
Տնօրենը մեկնում է արձակուրդ
Յանա․
Բարև ձեզ։ Խնդրում եմ, պատասխանեք։ Գործադիր տնօրենը պետք է գնա արձակուրդ։ Արդյո՞ք պետք է գրի դիմումը, և եթե այո, ապա ու՞մ անունով՝ ի՞ր, թե՞ հիմնադիրի։ Կանխավ շնորհակալ եմ։
Վերջնահաշվարկ
Անի.
Բարև ձեզ: Կխնդրեի օգնել. 21.07.2021թ. վերադարձել եմ աշխատանքի մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդից և 02.08.2021թ. պատրաստվում եմ ազատման դիմում ներկայացնել: Արդյո՞ք այս դեպքում կատարվելու է վերջնահաշվարկ և ի՞նչ կարգով:
Առողջության ապահովագրության վճարներ
Էլինա․
Հարգելի հաշվապահներ, հարցս 189 ձևում առողջության ապահովագրության վճարները ցույց տալու վերաբերյալ է։
1․ Ճի՞շտ եմ հասկանում, որ եթե 1 հոգու 1 ամսվա գումարը 22 000 է, ապա պիտի ցույց տամ 1․8 վանդակում 12 000 (10 000 գերազանցող մասը)
2․ հաշվետվության 2-րդ բաժնում եկամտի կոդերի մեջ կա 011 – ֆիզիկական անձի համար ապահովագրավճար, ի՞նչ եմ ցույց տալիս այդ տողում
3․ կազմակերպությունը ներառել է առողջության ապահովագրության ցուցակներում նաև որոշ աշխատողների բարեկամներին, ի՞նչպես եմ ցույց տալիս այդ գումարը և ճ՞իշտ եմ հասկանում, որ 10 000-ը գերազանցելու պայմանը բարեկամների գումարներին չի վերաբերվում։
Կանխավ շնորհակալ եմ օգնության համար։
Արդյո՞ք նպաստը հաշվարկելիս պետք է արձակուրդային էլ հաշվել
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցը սեպտեմբեր ամսվա վերջ գնալու է ֆիզ.արձակուրդ: 20թ. արձակուրդում է եղել հոկտեմբեր ամսին: Նպաստը հաշվարկելիս պետք է արձակուրդայի՞ն էլ հաշվել 21թ. աշխատած ամիսների համար, թե՞ ճիշտ կլինի օգոտոսին ուղարկել արձակուրդ և նոր սեպտեմբերին հաշվարկել նպաստը: Շնորհակալ եմ:
Մայրության նպաստ
Լիլիթ.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք՝ հնարավո՞ր է արդյոք 29 շաբաթական հղիությունից ֆիզ գնալ, և ստանում եմ 93 890 աշխատավարձ, խնդրում եմ հաշվել ֆիզիս գումարը:
Ժամանակավոր աշխատողը ներկայացրել է 2-րդ անաշխատունակության թերթիկը
Դիաննա․
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում՝ ժամանակավոր աշխատողը, ով մինչև հիմնական աշխատողի վերադառնալը գնացել է երեխայի խնամքի արձակուրդ, այդ ընթացքում լուծարվել է ստորաբաժանումը և հաստիքը, իսկ հիմնական աշխատողը վերադարձել է, կատարվել են համապատասխան նշանակումները, իսկ նրան փոխարինողը ներկայացրել է 2-րդ անաշխատունակության թերթիկը (140 օր) մինչև առաջին երեխայի խնամքի արձակուրդի ավարտը։ Այս դեպքում ժամանակավոր աշխատողին ազատե՞լ աշխատանքից, թե՞ ձևակերպել երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի 3 տարին լրանալը, ապա ազատել աշխատանքից։
Բյուլետենի հաշվարկ
Էմիլի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք օգնել բյուլետենի հաշվարկի հարցում. աշխատողը 06.07.2021-16.07.2021թթ. եղել է բյուլետենում, եթե դժվար չէ, խնդրեմ, հաշվարկի ձևը կուղարկե՞ք, ինչպե՞ս հաշվեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Աշխատանքից ազատման վերաբերյալ
Անուշ․
Բարև ձեզ։ Եթե ուսուցչուհին արձակուրդի ընթացքում իր դիմումի համաձային ազատվում է աշխատանքից, գումարի հետ պահում կատարվու՞մ է, թե՞ ոչ։
Քանի՞ ամիս աշխատելու դեպքում է կատարվում վերջնահաշվարկ
Անուշ․
Բարև ձեզ։ Աշխատակիցը աշխատել է ընդամենը 1,5 ամիս։ Նրան վերջնահաշվարկ տրվու՞մ է։
Արձակուրդի արտացոլում հաշվետվության մեջ
Անի.
Հարգելի հաշվապահներ, արձակուրդը, եթե երկու ամսվա մեջ է՝ հաշվետվությունը պետք է հանձնե՞լ ըստ ամիսների առանձին:
Արդյո՞ք աշխատողի դիմումը պարտադիր է
Յանա.
Բարև Ձեզ։
Խնդրում եմ պատասխանեք։ Աշխատողը ստորագրել է ամենամյա արձակուրդի ժամանակացույցը և ըստ այդ ժամանակացույցի տնօրենը հրաման է արձակել և աշխատողին ուղարկել արձակուրդ։ Այդ դեպքում աշխատողի դիմումը արդյո՞ք պարտադիր է։
Կանխավ շնորհակալություն։

