ԱյլԿայքի նորություններ

Շնորհավոր Աշխատավորների միջազգային օրը

🌍 Շնորհավոր Աշխատավորների միջազգային օրը 💪

Ամեն տարի մայիսի 1-ին աշխարհի տարբեր երկրներում մարդիկ նշում են Աշխատավորների միջազգային օրը, որը հայտնի է նաև որպես Աշխատանքի օր կամ Մայիսի 1։ Այս կարևոր օրը նշվում են աշխատավորների և աշխատավորական շարժման պայքարն ու նվաճումները։
Աշխատավորների միջազգային օրվա ակունքները հասնում են 1886 թվականին Չիկագոյի Հեյմարկետի դեպքին, որտեղ աշխատողները գործադուլ էին անում ութժամյա աշխատանքային օրվա համար։

Մանրամասն
ԱյլԿայքի նորություններ

Փետրվար ամսվա մեկնաբանությունների դիմաց վճարումները կատարվել են

Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ փետրվար ամսվա մեկնաբանությունների դիմաց վճարումները կատարվել են։ Հիշեցնում ենք, որ մենք վճարում ենք Accountant.am կայքում Ձեր կողմից կատարվող մեկնաբանությունների դիմաց։

Իսկ 01 մարտի 2025թ․ – 31 մարտի 2025թ․ կատարված յուրաքանչյուր մեկնաբանության համար վճարում ենք 50 դրամ։

Մանրամասն
ԱյլԿայքի նորություններ

Վճարում ենք 50 դրամ 01 մարտի 2025թ․ – 31 մարտի 2025թ․ կատարված մեկնաբանությունների համար

Բոլոր հաշվապահներին հրավիրում ենք մեկնաբանել հրապարակվող նյութերը Accountant.am կայքում և վաստակել գումար։ Վճարումներն իրական են, գումարը՝ ոչ շատ մեծ, սակայն կարող եք այն դիտարկել որպես սիմվոլիկ փոխհատուցում Ձեր ժամանակի և ջանքերի համար։

Նախապես շնորհակալություն համագործակցության համար։

Մանրամասն
ԱյլԿայքի նորություններ

Վճարում ենք յուրաքանչյուր մեկնաբանության համար

Եթե հաշվապահ ես, մեկնաբանի՛ր նյութեր Accountant.am կայքում և վաստակի՛ր գումար:

Պայմաններ`

  • Մենք վճարում ենք 50 դրամ 2023թ․ դեկտեմբերի 01-ից մինչև 2023թ․ դեկտեմբերի 31-ը կատարված յուրաքանչյուր մեկնաբանության համար
  • Մեկնաբանությունը պետք է համապատասխանի նյութին
  • Մեկնաբանությունը պետք է լինի բովանդակալից
  • Մեկնաբանությունը չպետք է լինի նյութի այլ մեկնաբանության ձևափոխված տարբերակը
  • Մասնատված մեկնաբանությունները կդիտարկվեն որպես 1 մեկնաբանություն
  • Վճարումը կկատարվի մասնակցի կողմից նշված բանկային քարտին կամ հեռախոսահամարին, իսկ գումարը 500 դրամից պակաս լինելու դեպքում՝ հեռախոսահամարին, յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 10-ը
ԱյլԿայքի նորություններ

Գրանցվել որպես մեկնաբանող

Գրանցվե՛ք որպես մեկնաբանող, ստեղծե՛ք Ձեր էջը Accountant.am կայքում, վաստակե՛ք գումար կամ պարզապես գովազդե՛ք Ձեր ծառայությունները անվճար՝ մեկնաբանելով կայքում հրապարակված նյութերը։

Սեղմելով Ձեր անվան կամ Ձեր ընկերության անվանման վրա՝ այցելուն կտեսնի Ձեր էջը, որտեղ կարող եք տեղեկատվություն զետեղել Ձեր մասին, Ձեր կամ Ձեր ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների մասին, ինչպես նաև տրամադրել կոնտակտային տվյալներ։

Մեկնաբանողի էջի օրինակ >>>

Գրանցվել >>>

ԱյլԿայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • Ամենամյա արձակուրդի հրաման (ամբողջական)
  • Ամենամյա արձակուրդի հրաման (մասերով)
  • Արձակուրդի տեղափոխման հրաման
  • Աշխատանքային պայմանագիրը լուծելու համաձայնագիր
  • Աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու համաձայնագիր
  • Այլ ստորաբաժանում փոխադրման հրաման
  • Երեխայի խնամքի արձակուրդի ընդհատման հրաման
  • Երեխայի խնամքի արձակուրդի ընդհատման հրաման՝ հղիության և ծննդաբերության արձակուրդ մեկնելու կապակցությամբ