Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի կանխավճար ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում:ԱՁ-ն զբաղվում է արտադրությամբ: 1. Եկամտահարկի կանխավճար ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել` 900005061115, թե՞ 900005006029-ին: 2. Եթե Վիճ. վարչություն հաշվետվություն ներկայացվել է եռամսյակային, ամեն անգամ պետք է ներկայացնել եռամսյակայի՞ն: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նոր գրանցված ԱՁ

Հակոբ. Նոր գրանցված անհատ ձեռներեց եմ, զբաղվելու եմ շին. գործիքների մանրածախ կամ մեծածախ վաճառքով: Ընդհանրապես չեմ պատկերացնում` ինչ կերպով պետք է կազմակերպեմ իմ հարկային պարտավորությունները, ունենալու եմ մեկ աշխատող (վաճառող): Խնդրում եմ հնարավորինս նկարագրեք, թե ինչ և ինչպիսի հարկային ծախսեր եմ ունենալու: Գործունեություն եմ ծավալելու վարձակալած տարածքում:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ գործունեության դադարեցում

Անդրանիկ. Ինձ մի հարց է հետաքրքրում, խնդրում եմ, օգնեք: Ես արդեն 10 ամիս է ժամանակավոր դադարեցրել եմ Ա/Ձ-ի գործունեությունը: Քիչ առաջ իմացա, որ նոր օրենք են ընդունել, և պետք է ամեն ամիս վճարել սոց. վճար: Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս կարող եմ անել, որպեսզի սոց. վճար չմուծեմ:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն տարածք է վարձակալել ֆիզիկական անձից

Լուիզա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` ԱՁ-ն տարածք է վարձակալել ֆիզիկական անձից, պայմանագիրը կնքված է նոտարով, վարձավճարի չափը եռամսյակային հաշվետվության 23-րդ տողում գրելու՞ եմ: Եթե նախորդ երկու եռամսյակային հաշվետվության մեջ չեմ ներառել, պե՞տք է ճշգրտված հաշվետվություն ներկայացնեմ: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Հագուստի վաճառք

Վարդան. Բարև Ձեզ, ես ցանկանում եմ հագուստի վաճառքով զբաղվել և Ա/Ձ գրանցել մեկ աշխատողով: Կուզեի իմանալ` ինչպե՞ս գրանցել, և տարածքի վարձակալության ի՞նչ փաստաթղթեր են պետք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆիզ. անձը մեքենաներ է վաճառում

Լուիզա. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք ինձ: Ֆիզ. անձը մեքենաներ է վաճառում առանց հարկային գրանցման: Որպեսզի չտուգանվի, ի՞նչ հարկ է վճարելու իր վաճառքից և ինչպե՞ս է հաշվարկվելու այդ հարկը: Ֆիզ. անձը չի ցանկանում գրանցվել հարկային դաշտում: Կանխավ շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ գործունեության դադարեցում

Լուիզա. Հարգելի կոլեգաներ, եթե ԱՁ գործունեությունը դադարեցում եմ ուզում տալ, պարտադիր ամեն ամիս պե՞տք է սոց. վճարը մուծեմ: Ասացեք խնդրեմ, այս փոփոխությունը վերաբերու՞մ է նախորդ դադարեցումներին: Շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ ցանկանում է զբաղվել ծաղիկների վաճառքով

Lika. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցերում: Երկու օր է, ինչ գրանցվել եմ որպես անհատ ձեռնարկատեր, ցանկանում եմ զբաղվել ծաղկի մանրածախ վաճառքով բացօթյա տարածքում և ունեմ թուլատվություն, ունեմ ՀԴՄ, աշխատող չունեմ: Հարցերս հետևյալն են. 1. ի՞նչ հարկով եմ հարկվելու 2. ի՞նչ պարտադիր վճարներ եմ կատարելու 3. հդմ կտրոնները ի՞նչ եմ անելու 4. հաշվապահական ի՞նչ գիրք պետք է ունենամ Խնդրում եմ հնարավոր դեպքում շուտ արձագանքել: Նախապես շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ 1995թ.-ից գրանցված է հարկային տեսչությունում

Խաչատուր. Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ 1995թ.-ից գրանցված է հարկային տեսչությունում, ինչի մասին փաստում է հարկային տեսչությունից տրված տեղեկանքը, սակայն չգիտես ինչու մուծումների մասին 1995-ից մինչև 2005թ.-ը տեղեկատվություն չեն տրամադրում` պատճառաբանելով, որ տեղեկատվություն չունեն: Այժմ Ա/Ձ-ն անցնում է թոշակի, և տարածքային կենսաթոշակային հիմնադրամը պահանջում է 1995թ.-ից մինչ թոշակի անցնելու օրը Ա/Ձ-ի կողմից մուծած կտրոնները: Հարց. Ա/Ձ-ի վկայականը, որը գրանցված է հարկային տարածքային մարմնում, արդյո՞ք չի կարող հիմք հանդիսանալ աշխատանքային ստաժը 1995թ-ից հաշվարկելու համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ե՞րբ է ներկայացվելու եկամտահարկի հաշվետվությունը

Լուսինե. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: 2012թ. հուլիսին գրանցել եմ ԱՁ, որը զբաղվում է արտադրությամբ: Աշխատող համարվում է միայն ԱՁ-ն: Վճարում եմ ամեն ամիս սոց. 5000 դր. և եկամտահարկի կանխավճար 2000դր: Հաշվետվություն վիճ. վարչություն պետք է ներկայացնեմ եռամսյակային: Խնդրում եմ ասեք, եկամտահարկի հաշվետվություն ե՞րբ պետք է ներկայացնեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ապրանքի ներմուծում ֆիզ. անձի կողմից

Հարություն. Հարգելի հաշվապահներ, համաձայն ԱԱՀ մասին օրենքի հոդված 2-ի. "Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով գանձվում է ԱԱՀ Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքներ ներմուծելիս, եթե նրանց կողմից ներմուծվող ապրանքների քանակը կամ արժեքը գերազանցում է օրենքով սահմանված չափերը:" Որո՞նք են այդ չափերը, ո՞ր օրենքով են սահմանված:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՁ մեկնում է հղիության և ծննդաբերության արձակուրդ

Մարինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես հանդիսանում եմ անհատ ձեռնարկատեր և պատրաստվում եմ գնալ դեկրետային արձակուրդի: Այդ ընթացքում պետք է աշխատանքի ընդունեմ ինձ փոխարինող աշխատողի: 1. Ինձ հետաքրքիր է, թե ինչպես է հաշվարկվելու իմ դեկրետային նպաստը, եթե ես վճարում եմ ամսական սահմանված հարկ և սոց. վճար: Ամսական եկամուտս մոտ 150 հազար է կազմում: 2. Ինչպե՞ս է կատարվելու ինձ փոխարինող աշխատողին ընդունելու պահը` ես նորից մնալու՞ եմ որպես անհատ ձեռներեց և ինձ համար և աշխատողի համար վճարելու՞ եմ հարկերը, թե միայն անշխատողի համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ սոց. վճարների հետ կապված

Զարուհի. Ես մեկ հարց ունեմ` կապված ԱՁ-ի սոց. վճարումների հետ: Ինձ սոցապի աշխատակիցը ասել էր, որ տվյալ ամսվա սոց. վճարումը, այսինքն 5000 դրամը, ես կարող եմ կատարել մինչև ամսվա վերջ ընկած ժամանակահատվածում: Արդյո՞ք նա ճիշտ տեղեկություն է տվել ինձ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկի՝ ՀՏ ներկայացման վերաբերյալ

Մերի. Խնդրում եմ, ասեք՝ եթե ես գրանցված եմ որպես ԱՁ և աշխատում եմ որպես պատճենահանող, անաշխատունակության թերթիկը հանձնել եմ մեր հաշվապահություն հուլիսի 16-ին, իսկ մինչ այժմ հաշվապահը չի ներկայացրել հարկային, հարցնելու դեպքում պատասխանում է, որ կարող է ներկայացնել անգամ ծննդաբերությունից հետո, և ոչ մի խնդիր չի լինի, ես կարող եմ ստանալ իմ արձակուրդային գումարը: Իսկ ծննդաբերությունը կլինի սեպտեմբերի վերջ: Խնդրում եմ, ասացեք՝ դա ճի՞շտ է, թե՞ ոչ:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ե՞րբ է առաջանում եկամտահարկի պարտավորություն

Հարություն. Հարգելի գործընկերներ, ֆիզ. անձը վարձակալության է տվել տարածք, որի վարձավճարը վճարվել է կանխավճարի տեսքով մի քանի ամսվա համար: Հարցը հետևյալն է` արդյո՞ք հարկային գործակալի մոտ եկամտահարկի պարտավորությունը առաջանում է կանխավճարը վճարելիս, թե՞ կառաջանա յուրաքանչյուր ամսվա վերջում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ եկամտահարկը հաշվարկելու համար

Մարինե. Բարձ Ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. ԱՁ-ի համար երկամտահարկ հաշվարկելիս նվազեցվու՞մ են սոց. վճարները, և արդյո՞ք նվազեցվում է նաև յուրաքանչյուր ամսվա համար 32500 դրամ, չնայած այն բանին, որ վերջին 3 ամիսներին ստացել է 4-8 հազար դրամ եկամուտ: Եկամատահարկը հաշվարկելու համար արդյո՞ք պետք է ամբողջ տարվա ստացած եկամուտը գումարենք իրար, հանենք վճարված սոց. վճարները և յուրաքանչյուր ամսվա համար 32500 դրամ: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ սոց. վճարների վերաբերյալ

լիլիթ սեդրակյան. Գրանցված եմ որպես ԱՁ, գործունեություն չեմ ծավալում, գործունեությունը դադարեցված է: Արդյո՞ք դուրս է եկել նոր օրենք, ըստ որի ԱՁ չփակելու դեպքում ամսական սոց. վճարները պետք է վճարվեն: lilit_sedrakyan շնիկ mail.ru Կանխավ շնորհակալ եմ:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ աշխատանքային ստաժի և թոշակի հաշվարկ

Khatchatur Melqonyan. Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն գրանցվել է 1995թ.-ից և աշխատել հաստատագրված վճարով, բարեխիխճ վճարել է վճարները, ինչի մասին փաստում է տարածքային հարկային տեսչության կողմից տրված տեղեկությունը մուծումների մասին: Նշեմ, որ ԱՁ-ի թոշակային տարիքը լրացել է մի քանի օր առաջ, սակայն տարածքային կենսաթոշակային հիմնադրամը պահանջում է ներկայացնել 1995թ.-ից սկսված կենսաթոշակի մասով մուծումների անդորրագրերը, որպեսզի կենսաթոշակի հաշվարկման հիմք հանդիսանա 1995թ.-ը, հակառակ դեպքում տարածքային կենսաթոշակային հիմնադրամը հաշվարկում է թոշակը և հետևաբար աշխատանքային ստաժը 2002թ.-ից` մեկնաբանելով, որ իրենց բազան 2002-ից է: Խնդրում եմ ասել` արդյո՞ք տարածքային կենսաթոշակային հիմնադրամը գործում է օրենքի սահմանում: