Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եթե ԱՁ-ն գրանցվել է 2009թ. նոյեմբեր ամսին

Հռիփսիմե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք, Եթե ԱՁ-ն գրանցվել է 2009թ. նոյեմբեր ամսին, սակայն 2009թ. գործունեություն չի ծավալել /ՀԴՄ-ն էլ մի քանի օր առաջ է վերցրել հարկայինից/, ապա նա սոց. վճ. տարեկան եկամուտների մասին հայտարարագիր և եկամտահարկի հաշվարկ /թե պարզեցված հաշվարկ/ պետք է ներկայացնի, թե ոչ? /եթե հնարավոր է նշեք հղումը/: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եթե Ա/Ձ-ն գրանցվել է 2009 թվականին…

Ալբերտ. 2009 թվականի համար անձնական նվազեցումների ամսական գումարը սահմանվել էր 30 000 դրամ գումարի չափով: Եթե Ա/Ձ-ն գրանցվել է 2009 թվականի, ասենք՝ օգոստոսի 28-ին, ապա իրավունք ունի նա այդ, օգոստոս ամսվա համար նախատեսված անձնական նվազեցման գումարը եկամտահարկի տարեկան հաշվարկի մեջ հաշվարկել լրիվ չափով: Եթե ոչ, ապա խնդրում եմ պարզաբանել, թե տվյալ դեպքում ի՞նչ կարգով պետք է հաշվարկվի անձնական նվազեցման գումարը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն կատարել է սոցիալական ապահովության վճար

Albert. Ա/Ձ-ն կանխիկ գումարով, բանկի միջոցով կատարել է սոցիալական ապահովության վճար: Իրավունք ունի Ա/Ձ-ն, այդ վճարը հաստատող անդորրագրի մեջ նշված և բանկին վճարված միջնորդավճարը, ընդգրկել ծախսերի մեջ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տարեկան եկամտահարկի պարզեցված հաշվարկ

Albert. Ֆիզ.անձանց եկամուտների տարեկան հայտարագրի, տարեկան եկամտահարկի պարզեցված հաշվարկի 59-րդ տողում գրված է, որ պետք է նշվի` նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը: Նույն հաշվարկի 59-րդ տողը պարզաբանող կետում գրված է, որ տվյալ տողում նշվում է հաշվետու տարում հաշվարկված նվազագույն եկամտահարկի գումարը` որպես եկամտահարկի եռամսյակային գումարների հանրագումար:ԱՁ-ն տարվա ընթացքում, որպես նոր գրանցված ԱՁ, եկամտահարկի եռամսյակային կանխավճարներ չի կատարել, այլ կատարել է միայն նվազագույն եկամտահարկի եռամսյակային կանխավճարներ, որը կազմում է շրջանառության 1%-ը, որին համապատասղանող գումարը`ասենք, 10 միավոր է, իսկ հաշվարկվող նվազագույն տարեկան եկամտահարկի գումարը (շրջանառության 2%-ը) կազմում է 20 միավոր: Հարց`59-րդ տողում, որ գումարն է նշվելու:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան

Վահագ. ԱՁ-ն աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը պետք է արդյոք գրանցի հարկային տեսչությունում: ԱՁ-ն ունի գրանցված աշխատողներ: Ինձ պատասխանել են որ պետք չէ, բայց կցանկանայի իմանալ ձեր կարծիքը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ տարեկան սոցիալական վճարներ

N.N. Բարև բոլորին: Անհատ ձեռնարկատիրոջ տարեկան սոցիալական վճարների հաշվարկման մասին օրենքը, ըստ որի սոցիալական վճարը հաշվարկվում է տարեկան եկամտի նկատմամբ 3%-ի չափով, արդյոք ենթարկվել է փոփոխության, և եթե այո, խնդրում եմ նշեք փոփոխությունը հաստատող փաստաթղթի համարը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անհատ ձեռնարկատերը 2009 թվականին հանդիսացել է ԱԱՀ չվճարող

Albert. Բարև բոլորին:Անհատ ձեռնարկատերը 2009 թվականին հանդիսացել է ԱԱՀ չվճարող: Տարվա ընթացքում կատարել է ընդհանուր` ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող, 100 միավորի ծախսեր: Այդ գումարից 10 միավորը` բաժին է ընկել ԱԱՀ-ին:Անհատ ձեռնարկատիրոջ 2009 թվականի տարեկան եկամուտների հաշվարկի մեջ ԱԱՀ-ին բաժին ընկած 10 միավորը ընդգրկվում է, արդյոք, ծախսերի մեջ, թե ոջ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վճարող չհամարվելու համար

Albert. Բարև բոլորին: Եթե անհատ ձեռնարկատերը նոր սկսվող հաշվետու տարում համաձայն ԱԱՀ-ի օրենքի ԱԱՀ չվճարողից դառնում Է ԱԱՀ վճարող, ապա, արդյոք, նա պետք Է այդ մասին, նամակով, տեղեկացնի հարկային տեսչությանը,թե ավտոմատ կերպով, համաձայն օրենքի, հանդիսանում է ԱԱՀ վճարող:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անհատ ձեռնարկատերը գնել է չեկային գրքույկ

Albert. Անհատ ձեռնարկատերը իր գործունեյության համար բանկից գնել Է չեկային գրքույկ: Հարկային տեսչություն ներկայացվող եկամտահարկի տարեկան հաշվարկում, ծախսերի, որ ցանկի մեջ պետքա այդ ձեռքբերումը ընդգրկվի, բանկային, թե նյութական:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղի գրքի վերաբերյալ

Վահագ. Դրամարկղի գրքում պարտադիր է արդյոք նշել թե ում է վճարվել կամ ում կողմից է վճարվել գումար: Օրինակ երբ կազմակերպության աշխատակիցը, կամ հենց Անհատ Ձեռնարկատերը դրամարկղից գումար է վերցնում ապրանք ձեռք բերելու համար, կամ հասույթը դրամարկղ մուտք անելու ժամանակ: (Մանրածախ առեվտուր) Նախապես շնորհակալություն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Փոխառության գումարը վերցված է ֆիզիկական անձից…

Նարինե. Հարցս հետևյալն է, փոխառության գումարը վերցված է ֆիզիկական անձից, ով կապ չունի տվյալ կազմակերպության հետ: Սակայն նորմալ ետ է վերադարձվել գումարը` բանկային փոխանցմամբ, տվյալ ֆիզիկական անձի հհ-ին: Ինչ խնդիրներ կարող են առաջանալ: Շնորհակալ եմ նախապես:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի մասին օրենքի հետ կապված

Albert. Բարև բոլորին։ ԱԱՀ-ի մասին օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ պարբերությոնով և զ կետով ասվում է, որ այդ հոդվածի առաջին պաբերության դրույթները չեն տարածվում՝ այն առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ, որի կողմից նախորդ օրացուցային տարում ապրանքների մատակարարումից կամ ծառայությոնների մատուցումից(բացառությամբ գույքի վարձակալության, անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների օտարման և տոկոսների ստացման) հաշվարկաված եկամուտների առնվազն 80 տոկոսը վերաբերում է մեկ հարկ վճարողից ստացման ենթակա եկամուտներին և այլն... Հարց առաջին՝ Եթե անհատ ձեռնարկատերը գործունեությունը սկսել է 2009-ի օգոստոսին, ապա երբ է լրանում նրա գործունեության օրացուցային տարին։ Հարց երկրորդ՝ Եթե անհատ ձեռնարկատերը մատուցում է նախագծման աշխատանքների ծառայություններ, ապա, արդյոք, այն համարվում է ոչ նյութական ակտիվների օտարում։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Առևտրի խանութի վերաբերյալ

Ani. Բարև Ձեզ, ես նոր եմ սկսելու վարել խանութի հաշվապահություն, իրավաբանական անձը Ա/Ձ է, ես ուզում եմ ստույգ իմանամ, ինչ հաշվետվություններ եմ ներկայացնելու, օրենքները կարդացել եմ, մոտավոր պատկերացում ունեմ արդեն, խանութը դեռ աշխատելու է առանց ԱԱՀ-ի, բայց դրա փոխարեն ի՞նչ հաշվետվություն կամ վճարումներ պետք է կատարվեն, սոցի ու եկամտահարկի համար ինչ չափով որ տեղյակ եմ, արդեն մի անգամ կարճ ժամանակահատվածով վարել եմ Ա/Ձ-ի հաշվապահություն լահմաջոանոցի համար, իսկ սա խանութ է, կարո՞ղ եք ինձ օգնել այդ հարցում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ի կատարված ծախսեր

Albert. Եթե Ա/Ձ-ի բնակության ու աշխատանքի հասցեները նույնն են, ապա նման դեպքում, իրավունք ունի Ա/Ձ-ն,կատարված ծախսերի մեջ ներառել այն կոմունալ վճարումները, որոնք, անմիջապես, կապված են իր գործունեության՝ եկամուտ, ստանալու հետ։ Տվյալ դեպքում խոսքը գնումա էլեկտրաեներգիայի և հեռախոսավարձի մասին։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ սոց. վճարների վերաբերյալ

Albert. Եթե անհատ ձեռնարկատերը, պետ ռեգիստրում գրանցվել է 2009 թվականի օգոստոսին, և կատարել է պառտադիր սոց.վճարներ օգոստոս-դեկտեմբեր ամիսների համար, ապա պառտադիր է, արդյոք, տարվա վերջում կատարել պառտադիր 60000 դրամից պակասող գումարի մուցումը։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ը պայմանագրերով մատուցել է ծառայություններ

Ալբերտ. Անհատ ձեռնարկատերը, պայմանագրերով մատուցել է ծառայություններ, որի համար, փոխանցումով, ստացել է որոշակի ակտիվ, ասենք` 550 000 դրամ, տարվա ընթացքւմ: Այդ գումարից 400 000 դրամը նա ստացել է հաշվետու տարվա մեկ ամսվա ընթացքւմ, իսկ մնացած 150 000 դրամը` ամսական 50 000-ական դրամով ստացել է նույն տարվա այլ ամիսների ընթացքում: Հարց առաջին` Ո՞ր տոկոսային դրույքով է հաշվարկվում եկամտահարկը: Հարց երկրորդ` Արդյո՞ք վերը նշված 550 000 դրամից ունեցած եկամուտը, որպես անհատ ձեռնարկատիրոջ` գործարքի հիման վրա ունեցած եկամուտ, բանկից կանխիկացնելու համար պետք է ամպայմանորեն նշել կանխիկացման նպատակը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Կարճաժամկետ փոխառություն

Zara. Բարեվ բոլորին: Հարցս մի քիչ տարօրինակ կթվա, բայց դե ինչ առած, պետք է հարցնեմ:Կարող է արդյոք ֆիզ. անձը կազմակերպությանը կարճաժամկետ փոխառություն տրամադրել առանց տոկոսի:Եթե հնարավոր է պայմանագրի ձևը կցանկանայի ունենալ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Կարճաժամկետ փոխառություն

NN. Բարեվ բոլորին: Կարող է արդյոք կազմակերպությունը կարճաժամկետ փոխառություն տրամադրել ոչ իրավաբանական անձանց(ենթադրենք ֆիզ. անձի) եվ այդ դեպքում արդյո՞ք պայմանագրի առկայությունը պարտադիր է: