Սոցիալական փաթեթ

Անի. Հարգելի հաշվապահներ, աշխատողի դրույքի փոփոխության դեքում սոց. փաթեթի գումարը փոխվում է հաջորդող երկրորդ ամսվանից։ Սեպտեմբերին ըստ նոր տարֆիկացիայի պետք է փոխել և ֆիզում (140օր) գտնվող աշխատողի ժամերը փոխվել է։ Ըստ նոր կարգի մինչև խնամքի գնալը պետք է փոխանցել։ Սակայն հիմա ժամերը, որ փոխվել է, իրավունք ունե՞մ փոխել սոց. փաթեթի գումարի չափը։ Եվս մեկ հարց։ Պահակը գնացել է արձակուրդ և 20 աշխատանքային օր փոխարինող ենք ընդունել հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 4-ը ներառյալ։ Հիմա փոխարինողին ազատելիս պետք է վերջնահաշվարկ կատարե՞մ։ Որպես միջին ինչպե՞ս հաշվեմ և քանի՞ օր է հասնում վերջնահաշվարկ։

Համակարգչային դասընթացների կազմակերպում

Նարեկ․ Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ կազմակերպությունը նոր է գրանցվել, և զբաղվելու է համակարգչային դասընթացներով, դասակարգիչը՝ P85.59.3, taxservice-ում նշված գործունեության դասակարգիչը ցույց է տալիս որպես լիցենզավորվող ոլորտ, կխնդրեմ հուշել՝ արդյո՞ք անհրաժեշտ է ստանալ լիցենզիա, և եթե այո, ապա ո՞ր պետական մարմին դիմել։

Կարգապահական տույժ հաշվապահին

Անի. Բարև ձեզ։ ՓԲԸ-ին հարկայինը տուգանում է ժամանակին հաշվետվությունը չներկայացնելու համար, հաշվապահը արդարանում է, որ վերջին երկու շաբաթը եղել է բյուլետենում (ամբուլատոր) և իր մեղավորությունը չկա, սակայն հրամանով հաշվապահի պարտականությունները տվյալ ժ|հատվածի համար չեն վերցվել, քանի որ այլ հաշվապահ ընկերությունը չունի: Այս դեպքում գործատուն կարո՞ղ է կարգապահական տույժի ենթարկել հաշվապահին:

Ուսումնական կենտրոն բացելու համար

Վաղարշակ. Ցանկանում եմ ուսումնական կենտրոն բացել պահնորդներին դասընթացներ տալու և վերջում ստուգարքներից հետո տալ համապատասխան որակավորման վկայական։ Այս գործընթացի համար ինձ որպետ Ա/Ձ որևէ մեկից լիցենզի՞ա պետք է ստանամ։

Առցանց ուսուցում

Հայարփի. Բարև Ձեզ: Ես աշխատում եմ որպես օնլայն անգլերենի ուսուցիչ, դասավանդում եմ չինացի երեխաների: Նրանց ծնողները իմ վարձը փոխանցում են իմ Alipay-ին, որը ես այնուհետև անհատ անձանց միջոցով փոխում եմ յուանից դրամ և ուղարկում եմ ինձ, ես նրան վճարում եմ յուան, նրանք ինձ Հայաստանում տալիս են դրամ: Ես ինչպե՞ս կարող եմ լեգալացնել և հարկային դաշտ մտնել Հայաստանում այս աշխատանքով, կա՞ այդպիսի տարբերակ:

Ոչ ռեզիդենտի շահութահարկ

Նարեկ. Բարև Ձեզ։ Կազմակերպությունը ոչ ռեզիդենտին բեռնափոխադրման համար վճարումներ է կատարել։ Բեռնափոխադրման համար ոչ ռեզիդենտի գրված ինվոյսում առանձնացված չէ ՀՀ սահմանի բեռնափոխադրումը։ Այս դեպքում պե՞տք է արդյոք ներկայացնել 209 համարի հաշվետվությունը (Հաշվարկ՝ ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին):

Ա/Ձ ժամանակավոր դադարեցում

Մարիաննա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ բացել եմ 2022-ի սեպտեմբերի 30-ին և գործունեությունը դրսի հետ է՝ ՏՏ ոլորտ։ Այս ամիս աշխատավարձը հաշվին կնստի և եռամսյակային շրջհարկ հունվարին կտամ։ Կարո՞ղ եմ նոյեմբերի 1-ով Ա/Ձ-ի ժամանակավոր կասեցում տալ։ Եվ եթե այդպես անեմ, 2023-ին մինչև ապրիլ 240 և 244 ձևերը միայն հոկտեմբեր ամսվա համար կլինի տա՞մ։ Կանխավ շնորհակալություն։

Առկա է ապրանքային մնացորդ

Մաշա․ Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Դեղատունը գտնվում է ժամանակավոր դադարի մեջ, դեղերի մեծ մասը վաճառել է այլ դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսվարողի, որի համար գրվել է հաշվարկային փաստաթուղթ, բայց կա նաև մոտ 20 մլն-ի ապրանքային մնացորդ։ Ի՞նչ խնդիր կա, եթե ապրանքը ուղղակի մնա և ոչինչ չարվի, կազմակերպությունը աշխատում է շրջ․ հարկով։ Կանխավ շնորհակալ եմ։

Ծրագրի արտահանում

Անահիտ․ Բարև ձեզ հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը դեպի Ռուսաստան ծրագիր է վաճառել (արտահանել) ֆիզ անձին, քանի որ այն իրականացվել է էլեկտրոնային եղանակով, հայտարարագիր չկա, միայն հաշիվ ապրանքագիր և պայմանագիր է կազմվել։ Հարցս հետևյալն է՝ 1․ Արտահանման հայտարարգիրը կազմելու համար որպես արտահանման ամսաթիվ ո՞րը կարող եմ հիմք ընդունել 2․ արդյո՞ք այդ փաստաթղթերը բավարար են արտահանում ձևակերպելու համար 3․ և եթե այդ ֆիզ անձը հարկեր չի վճարելու, առանց իր հարկերի վճարման ծանուցումը մեզ ուղարկելու, ես կարո՞ղ եմ այն ամեն դեպքում ձևակերպել որպես 0% դրույքաչափով հարկվող գործարք Եթե արտահանումը կատարվել է էլեկտրոնային եղանակով, ծրագրային ապահովում է, այդ դեպքում ինչպես պետք է ձևակերպել արտահանումը և լրացնել հայտարարագիրը արտահանման, եթե չկա ապրանքային հայտարարագիր կամ ավիաբեռնագիր։

Գործուղման ծախսերի հաշվարկ

Գոհար․ Աշխատակիցը մեկնել է Դուբայ 27.09.2022- 07.10.2022թ գործուղման (առկա է գործուղման վկայականը կնքված), վերադառնալով՝ ներկայացրել է միայն ինքնաթիռի տոմսը և հյուրանոցի ամրագրումը առանց գումարի կտրոնի։ Ինչպե՞ս հաշվարկեմ 11 օրվա ծախսերը։