Միջին աշխատավարձի հաշվարկ վերջնահաշվարկի համար

Քրիստինե․

Բարև բոլորին։ Աշխատողին վերջնահաշվարկ վճարելու համար կատարել ենք հաշվարկ, որտեղ միջին ամսականը կազմել է 53 000 դրամ։ Հաշվարկը կատարելու ենք ա՞յս թվով, թե՞ նվազագույն աշխատավարձի չափով՝ 104 000 դրամով։ Եվ ո՞ր օրենքի ո՞ր կետում է դա նշված, եթե միջին ամսականը փոքր է նվազագույն աշխատավարձից, ապա հաշվել նվազագույն աշխատավարձի չափով։ Շնորհակալ եմ։

ՀԾՀ տվյալների փոփոխություն

Իրինա․

Բարև Ձեզ։

Աշխատակիցը ներկայացրել է ՀԾՀ բացակայության մասին տեղեկանք և այդ տեղեկանքի համարով գրանցվել է նրա հայտը։ Հիմա աշխատակիցը ստացել է ՀԾՀ, որը պետք է փոփոխվի աշխատակցի գրանցման հայտի մեջ, սակայն եթե փորձում ենք փոխել, գրվում է, որ բոլոր տվյալները պետք է ջնջվեն։ Արդյո՞ք դա ճիշտ տարբերակն է։ Շնորհակալություն։

Աշխատավարձը սխալ է վճարվել

Էլինա․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք։ Խնդիրը հետևյալն է ՝ աշխատողի համար 2020 թվականին հանձնվել էր 206 857 անվանական աշխատավարձ , եկամտային հարկը 10 տոկոս ՝ 20 685 ։ 2023-ին պարզվում է, որ պիտի հարկվեր 23 տոկոս։ Լրացուցիչ ստուգելուց պարզվում է, որ աշխատավարձը 2020-ին պիտի հանձնվեր 148 993՝ 206 857-ի փոխարեն ։ Իրավունք չունեմ պակաս ցույց տալու, քանի որ 3 տարին անցել է։

Ինչպե՞ս պիտի ցույց տամ ՀԾ-ում հարկային պարտավորության ավելացում 2020 թվականի համար 2023 թվականին։ Արդյո՞ք պիտի գնամ հետ և ուղղեմ 2020 թվականի գրանցումները, թե կա ինչ-որ թղթակցություն, ըստ որի նախորդ ժամանակաշրջանի ճշտում է կարելի կատարել 2023ի մեջ ։ Կանխավ շնորհակալ եմ։

Աշխատողին հաշմանդամության կարգ են տվել

Անի․

Բարև Ձեզ։

Եթե աշխատողը 176 օր գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, և հիմա նրան երկրորդ կարգի հաշմանդամություն են տվել, կարելի՞ է նրան ազատել աշխատանքիս օրենսգրքի 113 հոդվածի 7-րդ մասով:

Սոցիալական վճար 3 000 դրամ համատեղությամբ աշխատանքի դեպքում

Անահիտ․

Հարգելի հաշվապահներ, աշխատակիցը միաժամանակ աշխատում է 2 գործատուի մոտ, որոնցից մեկը իր հիմնական գործատուն է, իսկ երկրորդը համատեղություն է 0,5 դրույքով։ Արդյո՞ք երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում 3 000 դրամ ամսական վճարվող սոց. վճարը պետք է վճարվի երկու գործատուների կողմից, թե՞ վճարում է միայն հիմնական գործատուն։ Շնորհակալ եմ, հնարավորություն դեպքում նաև խնդրում եմ տրամադրեք օրենքից հղում։

Հարկադիր պարապուրդ

Սվետլանա․

Մանկապարտեզի հիմնանորոգման պատճառով աշխատակիցները գտնվում են հարկադիր պարապուրդում, սակայն մեկ խմբով՝ 2 դաստիարակ և 1օգնական, աշխատում ենք: Արդյո՞ք կարող ենք ժամանակ առ ժամանակ աշխատանքին ներգրավված աշխատակիցներին փոխարինել չներգրավված աշխատակիցներով, եթե այո, ապա խնդրում եմ տալ հրամանի ձևը և հիմքը:

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցի ազատում

Արա․

Բարև ձեզ, ընկերությունը ցանկանում է անորոշ ժամկետով դադար տալ, բայց ունի գրանցված աշխատակցուհի, ով այս պահին գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Նշեմ, որ խնամքի արձակուրդից արդեն անցել է 1 տարի: Արդյո՞ք ընկերությունը կարող է աշխատանքից ազատել աշխատակցուհուն, եթե վերջինս կողմ է ազատմանը:

Վերջնահաշվարկի հետ գանձում

Հերմինե․

Ողջույն:

Խնդրում եմ ասեք, եթե վերջնահաշվարկի ժամանակ պարզվել է, որ աշխատակիցն ազատվել է աշխատանքից, սակայն վերջնահաշվարկի ժամանակ պարզվել է, որ իրեն տրամադրված վճարովի արձակուրդային օրերը տրամադրվել են հասանելիք օրերի քանակից ավել, և վերջինս պարտք է գործատուին: Ի՞նչ ընթաակարգով կարելի է այդ գումարը հետ գանձել:

Կանխավ շնորհակալություն:

Վարորդի աշխատաժամանակ

Արմինե․

Բարև ձեզ։ Եթե վարորդը զբաղվում է միջազգային բեռնափոխադրումներով, կարելի՞ է արդյոք պայմանագրում նշել, որ նրա աշխատանքային գրաֆիկը ոչ նորմավորված է: Եվ այդ դեպքում աշխատաժամանակի հաշվարկի թերթիկում ինչպե՞ս հաշվարկել նրա աշխատաժամանակը: Շնորհակալություն։

Պարտականությունների փոխանցում այլ աշխատակցի

Աննա․

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ եթե աշխատակիցը գտնվում է ամենամյա արձակուրդի մեջ, կարելի՞ է նրա պարտականությունները դնել իրանից բարձր պաշտոն զբաղեցնողի վրա և համաձայնության դեպքում պե՞տք է նրա հետ կնքվի համաձայնագիր: Կանխավ շնորհակալություն:

Օտարերկրյա քաղաքացու մայրության նպաստ

Աննա․

Հարգելի գործընկերներ, կազմակերպության աշխատակիցը օտարերկրյա քաղաքացի է, հաշվառումը կատարում ենք որպես կացության կարգավաիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացի։ Համաձայն ՀՀ Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքի ՀՀ քաղաքացիների հավասար ունեն նպաստի իրավունք։ Հնարավո՞ր է կացության քարտի առկայության դեպքում գրանցել, վճարել մայրության նպաստ և հարկերից նվազեցում ստանալ։

Աշխատողը ճանաչվել է հաշմանդամ

Անի․

Բարև Ձեզ։

Եթե աշխատողը ամիսներ շարունակ եղել բյուլետենի մեջ, ու հիմա իր վերջին բյուլետենը ավարտվել է սեպտեմբերի 15-ին, ու իրեն պետք է արդեն երկրորդ կարգի հաշմանդամ ճանաչեն, չի կարող աշխատել, ինչպե՞ս է կարգը, ե՞րբ պետք է նրան ազատել աշխատանքից ու ո՞ր հոդվածի հիման վրա, ո՞ր ամսաթվով, բյուլետենի մեջ գրված է, որ ավարտվում է սեպտեմբերի 15-ին, ուր որ պետք է ներկայանա աշխատանքի սեպտեմբերի 16-ին:

Նպաստի հաշվարկ համատեղությամբ աշխատանքի դեպքում

Անահիտ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ նշել՝ ինչպե՞ս է կատարվում մայրության նպաստի հաշվարկը, եթե անձը բացի հիմնական աշխատավայրից, համատեղությամբ աշխատում է նաև այլ գործատուի մոտ։ Շնորհակալություն։

Վերջնահաշվարկ

Արմինե․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով.

Աշխատակիցը, որը գտնվում էր մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, արձակուրդը լրանալուց իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Ինչպե՞ս հաշվել վերջնահաշվարկ, ո՞ր աշխատավարձը վերցնել մինջին աշխավարձը հաշվելիս։

Ո՞ր ամսվա հաշվարկում արտացոլել գումարը

Աննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կասե՞ք՝ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողն ընդունվել է աշխատանքի սեպտեմբերի 20-ին, եթե վճարում կատարվի հոկտեմբեր ամսին, պետք է հոկտեմբերի՞ հաշվետվության մեջ երևա վճարված գումարը։ Կանխավ շնորհակալ եմ։

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ ծանուցել աշխատակցին

Սուսաննա․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Կարո՞ղ եք նշել, թե որ դեպքերում է պետք ծանուցել աշխատակցին, բացի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալը։ Օրինակ, եթե աշխատողը ժամանակավորապես փոխարինել է բացակայող աշխատողին, ապա հիմնական աշխատողի հետ վերադառնալուց առաջ պե՞տք է ծանուցել փոխարինող աշխատողին։ Շնորհակալություն։

Չվճարվող արձակուրդի հայտ

Ռուզան․

Ողջույն, հարգելի խմբակիցներ։ Ասեք խնդրեմ՝ չվճարվող արձակուրդի մասին հայտը ի՞նչ ժամկետներում է ուղարկվում և ի՞նչ տույժ է կիրառվում ուշացնելու դեպքում։ Կանխավ շնորհակալություն։