Անաշխատունակության թերթիկի ներկայացում

Հայկ․

Բարև Ձեզ։ Ունեմ 2 հարց։

1. Եթե աշխատողը ոտքը կոտրել է, որի հետևանքով չի կարողանում աշխատանքի գալ և բերել հիվանդաթերթիկը, հաշվապահը այս պարագայում պետք է տաբելում բացակա՞ դնի, և սպասի մինչև հիվանդաթերթիկը որևէ կերպ հասնի հաշվապահությու՞ն, և հետո հաշվի նպաստը։

2. Եթե հիվանդաթերթիկը ներկայացվի օրինակ ապրիլի 20-ից հետո, սակայն ներառի մարտ ամսվա օրեր, որի համար արդեն հանձնված է եկամտային հաշվետվությունը, ապա պետք է հաշվել նպաստը և ճշգրտե՞լ մարտի հաշվետվությունը։

ՌԴ ռեզիդենտ աշխատակցի հարկեր

Արևիկ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ուղղորդեք 2 հարցում։

1. Ոչ ռեզիդենտ ԱՁ-ն ստանում է եկամուտ ռեզիդենտ կազմակերպությունից։ Ո՞ր հաշվետվության մեջ պետք է ներառենք ԱՁ-ի ստացած եկամուտը՝ ոչ ռեզիդենտի շահութահարկի մեջ, թե՞ եկամտային հարկի հաշվետվության մեջ։

2. ՌԴ ռեզիդենտ հեռավար աշխատող աշխատակիցը խնդրում է կրկնակի համաձայնագրի հիման վրա չպահել ՀՀ-ում հարկերը։ Քանզի նա պետք է վճարի հարկերը ՌԴ-ում։ Հավելեմ, որ սկզնական շրջանում եկել է ՀՀ և ստացել ՀԾՀ, նրա համար տրվել է գրանցման հայտ և մինչ այժմ պահվել են բոլոր հարկերը (եկամտային հարկ, սոց․ վճար և դրոշմանիշային վճար)։ Արդյո՞ք հարկերը չպահելու դեպքում ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը խնդրի առջև չի կանգնի։

Կանխավ շնորհակալ եմ։

Եկամտային հարկի հետ վերադարձ քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում

Նարինե․

Բարև Ձեզ։ Ծառայությունների մատուցման քաղիրավական պայմանագրի դեպքում եկամտային հարկի հետ վերադարձի օրենքը գործու՞մ է։ Շնորհակալություն։

Գործուղման ծախսերի չափեր

Անի Աբրահամյան․

Բարև Ձեզ։ ՀՀ կառավարության 2005թ 2335 որոշմամբ նախատեսված չափերը միայն պետակա՞ն հիմնարկներին են վերաբերվում, կարո՞ղ են ոչ պետական կազմակերպությունները ավելի քիչ վճարեն, և եթե գործուղման վայրը 30 կմ -ի քիչ է օրապահիկ վճարելու դեպքում, եկամտային հարկի վճարելու անհրաժեշտություն առաջանու՞մ է։

Աշխատողը չի ներկայանում աշխատանքի

Յանա․

Բարև բոլորին: Հարգելի հաշվապահներ, աշխատողն աշխատանքի չի ներկայանում, անաշխատունակության թերթիկ չի բերում: Ո՞րն է ազատման կարգը այս պարագայում: Եվ քանի՞ օրվա ընթացքում պետք է վճարել վերջնահաշվարկը: Շնորհակալ եմ:

Ավել վճարված օրապահիկի եկամտային հարկ

Արսեն․

Բարև ձեզ։ ՀՀ-ում գործուղման դեպքում կառավարության կողմից սահմանված օրապահիկից ավել վճարվող օրապահիկից եկամտային հարկ կա՞: Օրինակ, 7 000դրամ է վճարվել 1 օրվա համար Դիլիջան գործուղման համար։

Անաշխատունակության թերթիկ անընդմեջ 3 ամիս

Կիմա․

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ, խնդրում եմ ասեք. 

Դպրոցի աշխատակիցը 31.12.2024թ․ -27.01.2025թ․  բերել է անաշխատունակության թերթիկ, աշխատանքի ներկայանալ 28.01.2025թ, սակայն 26.01.2025թ․ նորից վատացել է ու մինչ օրս գտնվում է հիվանդանոցում։ Հիվանդանոցից չի բերել անաշխատունակության թերթիկ, միայն տեղեկանք, որ բուժվում է այս հիվանդանոցում։

Հարցս հետևյալն է․ աշխատակցին պետք է ազատել աշխատանքից, արդեն 3 ամիս չի ներկայացել աշխատանքի (ասեմ, որ առաջին բյուլետենը վճարվել է, եթե բերի բյուլետեն՝ կվճարվի նաև վերջին երկու ամիսը)։ Շնորհակալություն։ 

Աշխատողի տեղափոխում ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատանքի

Ասյա․

Բարև Ձեզ, խնդրում եմ ասացեք, եթե աշխատողը ցանկանում է աշխատի ոչ լրիվ աշխատաժամանակով և դիմում է ներկայացրել, գործատուն էլ համաձայն է, ի՞նչ ընթակարգ է պետք անել։ Հրաման, համաձայնագիր, և աշխատավարձը ինչպե՞ս ճիշտ գրել։ Եթե նա հիմա ստանում է 270 000 հազար, ապա պե՞տք է կիսել 135 000 հազար։

Աշխատանքների կատարում օտարերկրյա քաղաքացու կողմից

Սերգեյ․

Բարև Ձեզ, ՍՊԸ-ն ցանկանում է պատվիրել աշխատանքներ ֆիզանձ Բելառուսի քաղաքացուց, որը բնակվում է Սերբիայում և Հայաստանում որևէ կարգավիճակ չունի: Քանի որ աշխատանքները կատարվում են պետական դրամաշնորհի շրջանակում Հայաստանում իր աշխատանքները համարվում են «աշխատավարձ»: Այստեղից հարց է ծագում՝ պետք է ՀՀ-ում վճարվի եկամտային հարկը, հաշվի առնելով կրկնակի հարկման ռեժիմի առկայությունը։ Թե՞ պետք է վճարվի ամբողջ գումարը ու պահվի միայն դրոշմանիշային վճարը։ Կանխավ շնորհակալություն պատասխանելու համար:

Մայրության նպաստ դադարեցված ԱՁ համար

Անուշ․

Բարև ձեզ։ Եթե ես ունեմ ժամանակավորապես դադարեցված ԱՁ, ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ մայրության նպաստ ձևակերպելու համար։ Եվ ի՞նչ ժամանակահատվածում է նստում գումարը։

Աշխատակիցները ներգրավված չեն աշխատանքներում

Սիրարփի․

Բարև Ձեզ։ Շինարարության և նախագծային ոլորտի կազմակերպությունն ունի որակավորված լիցենզավորված մասնագետներ, որոնք համատեղությամբ գրանցված աշխատողներ են: Այս պահին կազմակերպությունը դեռ չի իրականացնում համապատասխան շինարարական և նախագծային աշխատանքներ, որտեղ ներգրավված լինեն նշված աշխատողները, սակայն լիցենզիան չկասեցնելու համար աշխատողներին չենք ազատել աշխատանքից: Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ եմ նշված աշխատակիցներին գրել 0 ժամ և չվճարել: Օրենքի ո՞ր հղումով նայեմ նշված դեպքերում եթե աշխատողը իր լիցենզիային որակավորմանը համապատասխան աշխատանք չի կատարել տվյալ ամիս, այդ դեպքում վճարումը ինչպես է կատարվում։

Աշխատանքից ազատման դիմումի մերժում

Ռուզան․

Բարև Ձեզ։ Ես աշխատանքից ազատման դիմում եմ գրել փետրվարի 20-ին՝ մարտի 1-ից աշխատանքից ազատելու համար։ Դիմումս հետ են ուղարկել մարտի 12 ին՝ նշելով, որ ուղղակի նպատակահարմար չէ։ Մինչ այդ որևէ պատասխան չի տրվել ինձ։ Արդյո՞ք իրավունք կա այդքան ուշացման և նմանատիպ պատասխանի։ Եվ կարո՞ղ եմ ես տվյալ դեպքում չներկայանալ աշխատանքի։