Մաշվածության հաշվարկ

Կիմա․

Բարև Ձեզ։ Շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք։ Ընկերությունը ձեռք է բերել մեքենա $14.000 արժեքով։ Մեքենայի օգտարար ծառայությունը գնահատվում է 5 տարի, իսկ մնացորդային աժեքը $2.000։ Ենթադրվում է, որ 5 տարվա տարվա ընթացքում մեքենան կանցնի 80.000կմ ճանապարհ։ Ենթադրենք՝

1-ին տարում անցնում է 10.000 կմ
2-րդ տարում անցնում է 15.000 կմ
3-րդ տարում անցնում է 18.000 կմ
4-րդ տարում անցնում է 20.000 կմ
5-րդ տարում անցնում է 17.000 կմ
Ընդամենը - 80.000 կմ ճանապարհ

Պահանջվում է՝ հաշվարկել մեքենայի մաշվածությունը 4 մեթոդներով՝ գծային, արտադրական, նվազող մնացորդի և ըստ տարիների հանրագումարի։

Ֆինանսական արդյունքների ճշգրտում

Մելինե․

Բարև բոլորին, հարգելի հաշվապահներ, երբ համայնքապետարանից նոր են հիշել և հաշիվ են ուղարկել ` մատուցման ամսաթիվ դնելով 2021 թ. հոկտեմբեր և 2022 թվականի դեկտեմբեր` իրենց հենասյուները օգտագործելու համար, հիմա կասե՞ք խնդրեմ՝ ո՞նց պետք է ճշգրտեմ այդ տարիներիս ֆինանսական արդյունքները, ի՞նչ քայլերով։ Շնորհակալություն։

Հաստոցի ներմուծման ձևակերպումներ

Նարե․

ԱԱՀ վճարող կազմակերպությունը 2021թ.-ի նոյեմբերին ՀՀ-ում ներմուծում է վարչական նպատակով օգտագործման համար նախատեսված հաստոց 1 500 դոլարով: Գնման օրը ՀՀ Կենտրոնական Բանկում սահմանված 1 դոլարի փոխարժեքը՝ 425 դրամ է:

Մաքսազերծման համար վճարվել է մաքսատուրք 60 000։ Այդ ընթացքում կազմակերպության տարածքում կատարվում էր վերանորոգում, և նոր հաստոցը 1 ամիս պահվել է այլ տեղում, որի համար վճարվել է 30,000 դրամ: Այնուհետև նոր հաստոցը տեղափոխվել է կազմակերպություն և տեղակայվել է 2021 թ.-ի դեկտեմբերի 31-ին, իսկ շահագործումը սկսվել է 2022 թ.-ի մայիսի 4-ին։ Տեղակայման համար ծախսվել է 82,000:

Պահանջվում է տալ համապատասխան ձևակերպումները և հաշվարկել, թե ինչ արժեքով պետք է արտցոլվի հաստոցը 2022 թ. ֆինանսական հաշվետվություններում:

Հաշվապահական խնդիր

Ալլա․

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը․

Պահանջվում է որոշել ձեռք բերված սարքավորման սկզբնական արժեքը և ձևակերպել գործառնությունները։

Տվյալներ. կազմակերպությունը ձեռք է բերել սարքավորում, որի դիմաց հաշվարկային հաշվից վճարել է 489 600 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն: Սարքավորումը տեղափոխել է տրանսպորտային կազմակերպությունը։ Տեղափոխման արժեքն է 48 000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն: Տեղափոխման վճարումն իրականացվել է հաշվարկային հաշվից։ Սարքավորման տեղակայման համար օգտագործվել են նյութեր՝ 12 500, բանվորներին հաշվարկվել է աշխատավարձ 58 000 դրամի չափով։ Տեղակայված սարքավորումը հանձնվել է շահագործման։

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Ոչ ռեզիդենտի շահութահարկի ձևակերպում

Նարեկ․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել տալ հաշվապահական ձևակերպումները ոչ ռեզիդենտից ստացված ծառայությունների մասով, օրինակ՝ 01․09․2023-ին ստացվել է ծառայություն ոչ ռեզիդենտ կազմակերպությունից՝ 100 դոլար արժեքով, վճարվել է քարտով 01․09․2023-ին 100 դոլար, ինքնահաշիվ դուրս է գրվել 07․09․2023-ին, խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումները և պատասխանել հարցին՝ ո՞ր փոխարժեքով արժեքը հիմք վերցնել ծառայությունը ծախս ճանաչելու համար՝ ինքնահաշվի փոխարժեքը, թե՞ վճարման օրվա փոխարժեքը։

Հաշվապահական ձևակերպումներ

Աննա․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել տալ հաշվապահական ձևակերպումներ ՀԾ-ում հետևյալ գործարքների համար․ ՍՊԸ-ն ստացել է վարկ, այնուհետև այդ վարկը տոկոսով փոխառություն է տվել ֆիզ. անձի, ինչպես նաև հետագա վարկի տոկոսի ծախսի և փոխառության տոկոսի եկամուտի ձևակերպումները: Կանխավ շնորհակալություն:

Մասնաճյուղերի հաշվապահական հաշվառում

Աստղ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ հուշեք՝ կա՞ այնպիսի հղում կամ փաստաթուղթ, որտեղ կարելի է ուսումնասիրել օտարերկրյա կազմակերպությունների՝ ՀՀ–ում բացված մասնաճյուղերի հաշվապահական հաշվառման առանձնահատկությունները։

Մասնաբաժնի վաճառք

Էլեն․

Բարև Ձեզ, հարցս հաշվապահական ձևակերպման հետ է կապված։ Կազմակերպության մասնակիցը (կազմակերպություն է) անվանական արժեքով իր մասնակցությունը վաճառել է ֆիզ․անձի։ Ի՞նչ ձևակերպում պետք է տալ տվյալ կազմակերպությունում և ի՞նչ ձևակերպում այն կազմակերպությունում, որը վաճառել է իր մասնաբաժինը։

Ինչպե՞ս ձևակերպել 625 և 725 հաշիվները

Քրիստինա․

Շահութահարկ վճարողի համար 725-ը ծախս չէ և 625-ը եկամուտ չէ, ու հաշվարկի մեջ համախառն եկամուտ չի մտնում և չի նվազեցվում, ուստի դրանց մնացորդները ծրագրում ո՞նց ձևակերպեմ։

ԴԱՀԿ բռնագանձման ձևակերպումներ

Անի.

Բարի օր: Հարգելի՛ հաշվապահներ, կազմակերպության հաշվեհամարից հարկադիր կատարման ծառայությունը բռնագանձել է գումար հարկային պարտավորությունների մարման համար, հետո նորից 2 օր անց հետ վերադարձրել հաշվին՝ արդեն իսկ հարկադիր ծառայության գումարը պահված: Կազմակերպությունը մինչ այդ ամենը վճարել է պարտավորությունները: Հարցս հետևյալն է՝ ի՞նչ ձևակերպումներ տալ, ի՞նչ հաշվով ձևակերպել և՛ ելքը, և՛ մուտքը, և՛ պահված գումարը:

Շնորհակալ եմ։

Հաշիվների փակում

Աննա․

Բարև ձեզ, ներմուծում է իրականացվել ԵՏՄ-ից, հաշվապահական ձևակերպումներ են տրվել ՀԾ-ում՝

դտ 2111 կտ 52112
դտ 52112կտ 2241
դտ 999 կտ 9521
դտ 2612 կտ 5243

Նախավերջին թղթակցությունն իրենից ենթադրում է հետևյալը՝ ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մաքսային արժեք և ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԵՏ ԹՂԹԱԿՑՄԱՆ ՀԱՄԱՐ: Դա գործընկերով պահվող է, հարցս հետևյալն է՝ այդ հաշիվների մնացորդը պե՞տք է փակել, թե՞ այդպես պետք է մնա:

Հիմնական միջոցի դուրսգրում

Հայկուհի․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․ Կազմակերպությունը ունի մաշված հիմնական միջոցներ, որոնք ենթակա չեն օգտագործման: Ինչպե՞ս վարվել՝ անհրաժեշտ է անպայման վաճառք ձևակերպել, թե՞ ուղղակի դուրսգրման ակտով շահագործումից հանել։

Հաշվապահական ձևակերպումներ

Նարեկ․

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում, հարցը վերաբերվում է հանրային հատվածի հաշվապահական ձևակերպմանը: ՊՈԱԿ-ը ձեռք է բերել հետևյալ ապրանքները ՝
1․ Մարմնամարզական ներքնակ 4 հատ 15 000 = 60 000
2․ Ֆուտբոլի գնդակ 4 հատ 6 000 = 24 000
3․ Վոլեյբոլի գնդակ 4 հատ 5 000 = 20 000
4․ Բասկետբոլի գնդակ 4 հատ 7 000 = 28 000
5․ Մարմնամարզական օղակների կոմպլեկտ 1 հատ 25 000 = 25000
6․ Մարմնամարզական այծիկ 1 հատ 20 000 = 20 000
7․ Մարզական պարկեր 4 հատ 5500 = 22 000
Ընդամենը 199 000:

Ցանկանում եմ տեղեկանալ՝ արդյո՞ք ճիշտ է սրանք ճանաչել արագամաշ առարկա, եթե այո, խնդրում եմ գրեք նաև հաշվապահական ձևակերպումը, քանի որ վճարման հանձնարարագրի մեջ առկա հաշիվների թղթակցությունը համակարգը սխալ է ճանաչում, հավանաբար որևիցե սխալ եմ թույլ տալիս: Նախապես շնորհակալություն:

Ձեռքբերման թղթակցություններ

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը ձեռք է բերել շուկայից ապրանքներ, գիտեմ, որ պետք է վճարի 20 տոկոս եկամտային հարկ։ Կասե՞ք՝ ինչպիսի հաշվապահական թղթակցություններ պետք է տամ։