Էլեկտրական ավտոմեքենաների ներմուծում

Նարինե․

Բարև ձեզ։

ՀՀ-ում գրանցված կազմակերպությունը, որի հիմնադիր տնօրենը ՌԴ քաղաքացի է, ցանկանում է 3-րդ երկրից ներմուծել էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցներ։ Ի՞նչ արտոնություններ ունի կազմակերպությունը, և արդյո՞ք կարող է արտահանել այդ տրանսպորտային միջոցները, թե՞ միայն ՀՀ-ում կարող է վաճառել։

Ներմուծում անձնական օգտագործման համար

Մայա․

Բարի օր: Հարգելի մասնագետներ, Ա/Ձ-ի տնօրենը իր անձնական օգտագործման համար ցանկանում է երրորդ երկրից ներկրել քարե սալիկներ: Կա՞ արդյոք մաքսազերծման հարցում տարբերություն՝ եթե գործարքը կատարի որպես քաղաքացի ֆիզիկական անձ կամ ԱՁ ֆիզիկական անձ: Ո՞ր տարբերակն է ավելի հարմար հարկերի առումով, ինչպես նաև հետագա ընթացքի թղթատարության վարման համար:

Ապրանքի վաճառք Duty Free խանութին

Կարեն․

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․ ԱԱՀ վճարողը ակցիզային հարկով հարկվող ապրանք պետք է վաճառի Duty Free-ի խանութին։

1․ Ինչպիսի՞ կարգավորումներ կան նման դեպքում,

2․ Ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել վաճառքի դեպքում (նաև ԱԱՀ դրույքաչափի հետ կապված),

3․ Հաշվետվություններում ինչպե՞ս է առանձնացվելու այդ մասով

Ավտոմեքենաների ներմուծում և արտահանում

Արա․

Բարև Ձեզ։ Հիմնադրելու ենք ՍՊԸ, որը աշխատելու է ավելացված արժեքի հարկով։ Երրորդ երկրից ներմուծելու ենք ավտոմեքենա՝ վճարելով մաքսատուրք և ավելացված արժեքի հարկ, որը վաճառելու ենք Ռուսաստանի դաշնությանը։ Խնդրում եմ ասեք, թե ինչպես պիտի արտահանելու դեպքում վերադարձնենք վճարված ավելացված արժեքի հարկը։

Ոչ ռեզիդենտը ծառայություն է մատուցել

Ալլա․

Բարև ձեզ, այսպիսի մի իրավիճակ․ ճապոնական կազմակերպության կողմից մատուցվել է ծառայություն (նախագծերի կազմում, հեղինակային իրավունք, փաստաթղթավորում) հենց Ճապոնիայում, բայց ՀՀ ռեզիդենտ ԱԱՀ վճարող կազմակերպությանը, հետևաբար ինչպե՞ս է հարկվում այս գործարքը։

Քարի մշակման գործունեություն

Դավիթ․

Միկրոձեռնարկատիրությամբ գործող ԱՁ -ն զբաղվում է քարի սղոցում, մշակում և հարդարում գործունեությամբ: Դա համարվու՞մ է արդյոք արտադրություն այն դեպքում, երբ մշակումից հետո վաճառվում են քարերը, և կարո՞ղ է կազմակերպությանը հաշիվ գրել։ Շնորհակալություն։

Եթե ԱՁ-ն հարկային գործակալ չի հանդիսանում

Zhua.

Խնդրում եմ օգնեք. եթե ֆիզ անձը տարածքը տվել է վարձակալության հավանաբար միկրոյով ԱՁ-ի, ինչպե՞ս պիտի հարկ տա պետությանը։ Խնդրում եմ մանրամասն ասեք։ Շնորհակալություն։

ՏՏ ոլորտի ՍՊԸ

Լիլիթ․

Բարև Ձեզ, ցանկանում եմ բացել ՍՊԸ և օգտվել ՏՏ հարկային արտոնություններից, ունեմ հաճախորդ ԱՄՆ-ից, ներկայումս աշխատավարձը փոխանցում է իմ անձնական հաշվեհամարին.

1. ՍՊԸ հաշվեհամարին փոխանցելուց հետո, նույնձև կարո՞ղ եմ տնօրինել այդ գումարը

2. Ենթադրենք 2 000$ ամսական մուտքի դեպքում ի՞նչ վճարներ պետք է իրականցնեմ (աշխատող չունեմ մենակ եմ)

Պահնորդային ծառայությունը որպես միկրո

Նունե.

Բարև Ձեզ։ Խնդրեմ կասե՞ք՝ պահնորդային ծառայությունը կարո՞ղ է չէ միկրոձեռնարկատեր լինի։ Օրենքով նայում եմ՝ կարծես լինում է, մեկ էլ լիցենզիայի վճարը, եթե լիցենզիա չտրամադրեն վերադարձվու՞մ է։

Ապրանքի մնացորդի ԱԱՀ հաշվանցում

Կարեն․

Բարև Ձեզ։ 2022 թվականին ԱՁ-ն աշխատել է միկրոյի դաշտում։ 2023 թվականից պետք է աշխատի ԱԱՀ դաշտում։ 2022 թվականին ներմուծված ապրանքը, որի համար վճարել է ԱԱՀ, երբ վաճառի 2023 թվականին, արդյո՞ք կարող է ներմուծման ժամանակ վճարված ԱԱՀ-ն դեբետագրի: Կխնդրեի ասեք՝ որ օրենքի կամ որոշման հիման վրա կարող եմ դա հիմնավորել։

Պասիվ եկամտի եկամտային հարկ

Աննա․

Հարգելի հաշվապահներ, կասե՞ք՝ ՀՀ Օրենսգրքի 150-րդ հոդվածի 14-րդ մասի փոփոխությունը. ֆիզիկական անձանց հարկային գործակալի կողմից վճարվող պասիվ եկամուտների նկատմամբ, դրանց ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում չվճարվելու դեպքում, եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով և ներառվում է 12-րդ ամսվա համար ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում:

Այսինքն, նկատի ունի, ֆիզ անձին պարտավորությունը չմարելու դեպքու՞մ է դառնում եկամտային հարկը 20 տոկոս։

Մեքենաների ներմուծում և վաճառք

Արմինե․

Բարև Ձեզ հարգելիներս, ՌԴ քաղաքացին (ոչ ռեզիդենտ) ցանկանում է ՀՀ-ում ՍՊԸ բացել, որպեսզի ԱՄՆ-ից մեքենաներ ներմուծի ՀՀ և արտահանի ՌԴ: Հայաստանում ոչ մի վաճառք չի իրականացնելու: Կասե՞ք, թե ինչ կարգով դա պետք կազմակերպվի, և դրույքաչափերը: Կանխավ շնորհակալ եմ։

ԱՁ-ն կհամարվի՞ ԱԱՀ վճարող

Հեղինե․

Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք։ Ֆիրման 2022թ գրանցվել է և աշխատել ԱԱՀ դաշտում։ Տարվա վերջին դիմել է լուծարման համար։ Լուծարման պրոցեսը դեռ չավարտված, տնօրենը գրանցել է ԱՁ, շրջհարկի դաշտում։ Հարցս հետևյալն է. տնօրենն իրավունք չունի՞ աշխատելու շրջհարկով, քանի դեռ ֆիրման լուծարման փուլում է։ Կանխավ շնորհակալ եմ։

Անհատույց ստացված ակտիվներ

Սերգեյ․

Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Մեկ այլ կազմակերպությունից անհատույց ստացվել է հիմնական միջոցներ և նյութեր: Արդյո՞ք և ՀՄ-ն, և նյութերը կհամարվեն եկամուտ, և ինչպիսի՞ ձևակերպում տալ դրան: Շնորհակալություն պատասխանի համար:

Արդյո՞ք կճանաչվեն փոխկապակցված

Տաթև․

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ ՍՊԸ-ն (շրջ. հարկով աշխատող - տարեկան շրջանառությունը մոտ 100 մլն) ծառայություն է մատուցում ինչ-որ կազմակերպության, միևնույն ժամանակ այդ կազմակերպությունը վարձակալում է ՍՊԸ-ի տնօրենի ամուսնուն պատկանող բնակարանը (տարեկան մոտ 30 մլն)։ Արդյո՞ք նրանք կճանաչվեն փոխկապակցված հարկ վճարողներ և կանցնեն ԱԱՀ-ի դաշտ։