Անհրաժեշտություն է առաջացել մեքենա գրանցել ՍՊԸ-ի անունով

Արամ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն ժամանակավոր դադարեցված է, և հիմա անհրաժեշտություն է առաջացել մեքենա գրանցել ՍՊԸ-ի անունով, որից հետո ՍՊԸ-ն նորից պետք է ժամանակավոր դադարի դիմում ներկայացնի: Խնդրում եմ ասել՝ պետավտոտեսչությունում մեքենան գրանցելու համար ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչ հարկային պարտավորություններ կառաջանան մեքենան գրանցելուց հետո և ինչ հաշվետվություններ պետք է ներկայացվեն, եթե մեքենան բալանս մուտք չի արվելու: Շնորհակալ եմ:

Թռչնաբուծության արտադրանքի արտադրություն

Գևորգ. Բարև ձեզ։ Երբ Ա/Ձ-ն կամ ՍՊԸ-ն արտադրանքը առաքում է խանութներ, ապրանքագիր, լիցենզիա կամ նմանատիպ ի՞նչ փաստաթղթեր են պետք, թե՞ ուղղակի հասցնում են խանութներ և վերջ։ Խոսքը փոքր թռչնանոցի մասին է, որը արտադրում է միայն հավկիթներ։ Եվ հաշվետվության, հարկերի կարիք կա՞, եթե ամսական եկամուտը 250 հազարը չի գերազանցում։ Շնորհակալություն։

Տեխնոլոգիական կորուստների փաստաթղթավորման օրինակ

Անի. Բարև ձեզ: Կարո՞ղ է որևէ մեկը տեխնոլոգիական կորուստների վերաբերյալ փաստաթղթավորման օրինակ ունենա (05.10.2017թ.-ի 1261-Ն որոշում): Եթե կարող եք, ուղարկեք ani.agasevna շնիկ gmail.com էլ. փոստին: Կանխավ շնորհակալություն:

Պե՞տք է արդյոք դուրս գրել հաշիվ վավերագիր

Հովհաննես. ՍՊԸ-ն մատուցում է ծառայություններ, որոնց դիմաց գումարները գանձում է բանկի միջոցով: Հարց՝ ֆիզիկական անձանց դեպքում պե՞տք է դուրս գրի ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիր:

Անշարժ գույքի գործակալության համար պայմանագրերի ձևեր

Արման. Բարև բոլորին: Ո՞վ կօգնի գտնեմ անշարժ գույքի գործակալության համար պայմանագրերի ձևեր, մասնավորապես՝ գործարքների մեջ որպես միջնորդ հանդես գալու պայմանագրերի օրինակները: Կանխավ շնորհակալ եմ:

Պայմանագրերի ձևեր

Лусий Т. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, եթե ունեք պահեստապետի հետ կնքվող նյութական պատասխանատվության մասին պայմանագրի և արտադրության պետի հետ կնքվող պայմանագրի ձևեր, ուղարկեք հետևյալ էլ. փոստի հասցեին՝ Lusine-tadevosyan շնիկ inbox.ru: Շնորհակալ եմ նախապես:

Հաշիվ վավերագիրը դուրս է գրվել անձնագրի տվյալներով

Լիդա. ԱՁ-ն Վրաստանից ապրանք է ներկրել, հաշիվ-ապրանքագիրը դուրս է գրվել անձնագրի տվյալներով, նույն ԱՁ-ի ֆիզ. անձով, ինչպե՞ս դարձնել ԱՁ-ի ապրանք:

Հիմնադիրներից մեկը նշանակվում է տնօրեն

Լիանա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել մի հարցի: Եթե ընկերության հիմնադիրներից մեկը դառնում է նաև տնօրեն, ո՞վ է հրամանը մակագրում, նույն հիմնադի՞րը, թե՞ մյուս՝ քիչ բաժնեմասով հիմնադիրը:

ՀԿ-ն իրականացնում է ծառայությունների անհատույց մատուցում

Աննա. Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Հասարակական կազմակերպությունն իրականացնում է ծառայությունների անհատույց մատուցում, որը հանդիսանում է ԱԱՀ-ից ազատված գործարք (Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետ): 1. Արդյո՞ք պետք է ներկայացնի ԱԱՀ հաշվարկ 2. Արդյո՞ք պետք է դուրս գրի հաշիվ վավերագիր 3. Արդյո՞ք ԱԱՀ շեմ կա բացառապես ազատված գործարքներ իրականացնելու դեպքում Կանխավ շնորհակալ եմ:

Մաքրության ծառայության պայմանագիր

Զառա. Բարև ձեզ, կխնդրեի ինձ օգնեիք կազմել պայմանագիր` կապված մաքրության ծառայության հետ։ Մենք ներկայացնում ենք մաքրման ծառայություններ, և անհրաժեշտ է կազմել երկկողմանի պայմագիր։ Կխնդրեի օգնեիք։