ՍՊԸ-ի հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք ստանալու համար դիմում

Նելլի. Բարև ձեզ, կարո՞ղ եք օգնել կազմել դիմում-նամակ ՊԵԿ ներկայացնելու նպատակով` ՍՊԸ-ի հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք ստանալու համար:

Ի՞նչ տուգանք է նախատեսված դրամարկղային գիրք չունենալու համար

Peri. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ՀԿ-ները արդյո՞ք պետք է ունենան դրամարկղային գիրք, եթե այո, ու 3 տարի շարունակ հիմնադրման պահից չեն ունեցել, այդ պարագայում ի՞նչ տուգանք է սահմանվում:

Արդյո՞ք պահակներին պետք է կրկնակի վճարել

Վ.Սարգսյան. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ անհրաժեշտ են մի քանի տիպային (օրինակելի) ձևեր: Եթե կարող եք, կխնդրեմ, ձևերը ուղարկել svk_vahagn շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին: 1. Պահակի աշխատանքային պայմանագիր 2. Հերթափոխի ժամանակացույց Եվս 1 հարց: Արդյո՞ք պահակներին պետք է կրկնակի վճարել տոնական և հիշատակի օրերին աշխատելու դեպքում, երբ նրանք աշխատում են միայն գիշերային ժամերին օրը մեկ ռեժիմով, այսինքն` 15 օր աշխատում են ժամը 23.00-ից մինչև 08.00` 8 ժամ և 1 ժամ ընդմիջում, 15 օր` հանգիստ:

Կարո՞ղ են արդյոք տարվա վերջում էլ. հաշիվներ գրվել անցած ամիսների համար

Սիրարփի. Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և պայմանագրով ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտ օտարերկրյա կազմակերպությանը: e-invoicing-ով հաշիվներ դուրս չեն գրվել, միայն առկա են հաշիվ-ապրանքագրեր և ակտեր: Կարո՞ղ են արդյոք տարվա վերջում էլ. հաշիվներ գրվել անցած ամիսների համար: Շրջ. հարկի հաշվետվությունում նշված պայմանագրով գումարները առկա են:

Ինչպե՞ս լրացնել դրամարկղային գիրքը

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք հետևյալ հարցով: Հասարակական կազմակերպություն է, վարում է դրամարկղային գիրք, վերջին գրառումները եղել են 2014թ., քանի որ հետո որևէ գործարքներ տեղի չեն ունեցել: Ինչպե՞ս վարվել հիմա, ինչպե՞ս լրացնել գիրքը այդ դադարից հետո: Կանխավ շնորհակալություն:

Ինչպիսի՞ հարկեր կարող են առաջանալ ֆիզիկական անձի համար

Յուլիա. Բարև ձեզ: Ինչպիսի՞ հարկեր, լրացուցիչ վճարումներ կարող են առաջանալ ֆիզիկական անձի համար, եթե նա կնքում է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր ԱՁ-ի հետ, ընդ որում պայմանագիրը նոտարով հաստատված չէ: Եվ արդյո՞ք այսպիսի պայմանագիրը իրավաբանական ուժ ունի:

Թղթակցող հաշիվների արտացոլում դրամարկղային գրքում

Մարիամ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` մանրածախ առևտուրը գրանցելիս տալիս ենք դտ-711 կտ-216 / դտ-221 կտ 611 / դտ-251 կտ-221 Հարցս հետևյալն է` նշված դրամարկղի մուտքի օրդերի հիման վրա դրամարկղի գրքում ի՞նչ թղթակցող հաշիվ ենք գրում: Դրամարկղի գրքում լրացնում եմ հասույթ, հասույթի հաշիվը 611 է, բայց մուտքի օրդերում թղթակող հաշիվը 221 է: Կարծում եմ` բոլորն էլ վերը նշված ձևակերպումներն են տալիս, բայց դրամարկղի գրքում ինչպե՞ս են անում, տեղյակ չեմ: Շնորհակալություն:

Անձը կանխավճար է կատարել հյուրանոցային ծառայության դիմաց

Կարեն. Հարգելի գործընկերներ, ֆիզ. անձը կանխավճար է կատարել հյուրանոցային ծառայության դիմաց, իսկ մնացած գումարը վճարելու է փոխանցումով ծառայությունը ամբողջությամբ մատուցվելուց հետո: Կանխավճարի համար տրամադրվել է ՀԴՄ կտրոն: Հարց. ծառայությունը ամբողջությամբ մատուցվելուց հետո հաշիվը գրվելու է ամբողջ գումարի, թե՞ տարբերության մասով: Շնորհակալություն:

Ծառայությունների մատուցման պայմանագրի վաղաժամկետ լուծում

Liana. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. Կազմակերպությունը կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր՝ սահմանված ժամկետներով: Սակայն ծառայություն մատուցողը սահմանված ժամկետից շուտ ցանկանում է լուծել պայմանագիրը: Արդյոք պե՞տք է ինչ-որ փաստաթուղթ կազմել, թե միայն հայտը խմբագրենք ու վերջ: Շնորհակալություն:

Ինչպե՞ս է պետք պայմանագիր կնքել տնօրենի հետ

Հովիկ. Բարի օր: Ինչպե՞ս է պետք պայմանագիր կնքել տնօրենի հետ, եթե տնօրենը նաև ՍՊԸ հիմնական սեփականատերն է։ Կարո՞ղ է արդյոք տնօրենը կամավորական սկզբունքով աշխատել իր ՍՊԸ-ում (նա ունի լրիվ դրույք աշխատանք ուրիշ կազմակերպությունում)։ Կարո՞ղ է արդյոք տնօրենը կես դրույք աշխատել։ Կանխավ շնորհակալություն:

Ապրանքների արտահանման ժամանակ

Սաթեն. Խնդրում եմ պատասխանել. Ապրանքների արտահանման ժամանակ շրջանառության հարկով աշխատող կազմակերպության կողմից էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր ծրագրով լրացվու՞մ է "Ապրանքների տեղափոխման փաստաթուղթ": Մանրամասն

ԱՁ-ն իրեն պատկանող բեռնատար մեքենայով ապրանքներ է առաքում

Արմեն. ԱՁ-ն իրեն պատկանող բեռնատար մեքենայով ապրանքներ է առաքում տարբեր խանութների: Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել ուղեկցող փաստաթղթի հարցը: Գրե՞լ տեղափոխման փաստաթուղթ, հետո որ խանութը ինչ ապրանք որ ցանկանում է, այդ մասով դուրս գրել հաշիվ, թե՞ գրել հաշիվներ, հետո ճշգրտող հաշիվներով ձևակերպել վերադարձը: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք մեքենայի բենզինը թույլատրվում է ծախս ճանաչել

Ա. Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով, հանդիսանում է ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող: Արդյո՞ք հնարավոր է նրա կողմից շահագործվող մեքենայի բենզինը որպես ծախս ճանաչել, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիմնավորելու համար, ինչպիսի՞ սահմանաչափեր կան: