ՏՏ ոլորտի կազմակերպություն

Արամ. Բարև ձեզ։ IT ոլորտում կազմակերպություն գրանցելու համար ինչպե՞ս ծանոթանամ հարկային ծախսերին։ Կազմակերպությունը իրականացնում է արտասահմանից ֆրիլանս եղանակով վեբ ծրագրավորման պատվերներ, ի՞նչ դրույքաչափով է հարկվում այդ ոլորտը։

Նվազեցումներ շրջանառության հարկից

Անահիտ. Բարև Ձեզ։ Հանրային սննդի գործունեություն իրականացնող կազմակերպությունը շրջանառության հարկից կարո՞ղ է նվազեցնել՝ 1.ՀԴՄ ամսական սպասարկման գումարը, 2.սփռոցների վարձույթ, լվացք, արդուկի գումարը, 3.հանրային սննդի և ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության, արտաքին գովազդի վճարները, 4. SMM-ի համար ստացված հաշվի և ֆեյսբուքին գովազդի համար վճարված գումարները: Նախապես շնորհակալություն:

Ապրանքի առաքման հաշիվ-վավերագրեր

Մայա. Բարև Ձեզ: Աշխատում եմ շրջհարկով: Դուրս եմ գրում նաև ապրանքի առաքման հաշիվ-վավերագրեր: Ասացեք խնդրեմ՝ պարտադի՞ր պայման է արդյոք առաքող մեքենայի տվյալների նշումը դուրս գրվող փաստաթղթի վրա:

Կապիտալ բնույթի ծախսեր

Ռիտա. Բարև Ձեզ: Եթե հիմնական միջոցի ծախսերը համարվում են կապիտալ բնույթի ծախսեր, ապա մինչև 5 տոկոսը ծախսագրվում է, իսկ 5 տոկոսից ավել կապիտալացվու՞մ, թե՞ բոլոր ծախսերը պետք է կապիտալ ծախսեր համարել և միացնել հաշվեկշռային արժեքին:

ՍՊԸ գործունեության վերաբերյալ

Սոֆյա. Հարգելի հաշվապահներ, շրջհարկով գործող ՍՊԸ-ն զբաղվում է փայտե իրերի արտադրությամբ: Կարո՞ղ է արդյոք նույն ՍՊԸ-ն զբաղվել լեզուների ուսուցումով, դուրս գրելով հաշիվներ, որպես ծառայության վճար, նշելով ծածկագիրը՝ ուսուցում: Եթե այո, որքա՞ն կկազմի հարկը: Շնորհակալություն:

Գործուղում արտասահման

Գրիգոր. Բարև Ձեզ: Աշխատակիցը գործուղման է մեկնում արտասահման: Վճարումը կատարել եմ համաձայն 2335-Ն որոշման: Հարց 1՝ գիշերավարձի և օրապահիկի համար ի՞նչ-որ հիիմնավորող փաստաթղթեր են պետք, թե՞ միայն գործուղման վկայականը բավական է շահութահարկի գծով ծախս ճանաչելու համար: Հրաց 2՝ վճարումը կարո՞ղ ենք կատարել արտարժույթով, թե՞ միայն ՀՀ դրամով:

Ո՞ր պահից կփոխվի հարկման դաշտը

Ալինա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ մի հարցում ինձ օգնեք։ Եթե շրջհարկով աշխատող կազմակերպությունը տվյալ պահին ունի 80մլ դրամ շրջանառություն՝ 28․09․2022թ., կկատարի 50մլ դրամի միանվագ գործարք (անշարժ գույքի վաճարք) և դուրս կգրվի հաշիվ վավերագիր, որը կներառվի 3 եռ. շրջհարկի հաշվարկի մեջ, հարկը կհաշվարկվի 10% և կփոխանցվի օրենքով սահմանված կարգով։ Խնդրում եմ ասեք՝ թե ո՞ր պահից կփոխվի կազմակերպության հարկման դաշտը, սեպտեմբերի 28․09․2022թ-ից, թե՞ 01․10․2022թ.-ից։ Եթե կարող եք՝ հղումը գրեք։ Շնորհակալություն

Վերջնահաշվարկ

Էմանուել. Բարև Ձեզ։ Եթե ես աշխատել եմ 10 ամիս և գործատուն վճարել է ընդամենը 10 օրվա արձակուրդայինի գումար, ես աշխատում եմ 6/1գրաֆիկով։ Հիմա ես ուզում եմ աշխատանքից դուրս գալ և գործատուն հրաժարվում է վերջնահաշվարկ կատարելուց, պատճառաբանելով, որ արդեն իսկ վճարել է արձակուրդային գումար մի քանի ամիս առաջ։ Եվ ասում է, որ դա է վերջնահաշվարկը և չի վճարելու այլ գումար։ Հիմա ես ուզում եմ իմանալ՝ գործատուն պետք է առանձին վերջնահաշվարկ կատարի, թե՞ ոչ։

Արձակուրդի հրաման

Կարինե. Բարև ձեզ։ Եթե աշխատողին ընդունում ես, օրինակ՝ 2021թ․ դեկտեմբեր ամսին, իրեն արձակուրդ տրամադրելու ժամանակ հրամանի մեջ գրվում է տրամադրել արձակուրդ 2021-2022թթ․-ի համար, թե՞ 2022-2023թթ․-ի համար։ Կանխավ շնորհակալություն։

Փոխանցում Իդրամով

Արտյոմ. Բարև ձեզ։ Ընկերությունը աշխատողի աշխատավարձը փոխանցել է Իդրամի աշխատողի էլ․ դրամապանակին՝ ստացող դաշտում նշել է՝ Իդրամ ՍՊԸ, նպատակ դաշտում տվյալ աշխատողի անուն, ազգանունը ստացման հիմքը, այսինքն՝ աշխատավարձ։ Հարցս հետևյալն է․ ինչպե՞ս կդիտարկվի այս փոխանցումը՝ որպես աշխատավա՞րձ, թե՞ ՍՊԸ-ին տրված գումար ինչ որ ծառայության համար։

Մայրություն նպաստի համար փաստաթղթեր

Գոհար. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ կասեք՝ հղիության և ծննդաբերության նպաստի համար որ փաստաթղթերը որտեղ պետք է ուղարկեմ, նաև գործատուին փոխհատուցման փաստաթղթից բացի կա՞ այլ փաստաթուղթ, որ պիտի ներկայացնեմ սոցապ փոխհատուցման համար (ասեմ նաև, որ այս ամսվա եկամտային հարկը կազմել է 420դրամ):