Տալ տրված և ստացված զեղչերի հաշվապահական ձևակերպումները

Հասմիկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: «Դեբիտորական պարտքեր» հաշվում ինչպե՞ս ձևակերպել տրված և ստացված զեղչերը: Կանխավ շնորհակալություն:

Տնօրեն գրանցելու վերաբերյալ

Վարդան. Նորաբաց ՍՊԸ-ն ունի իր առաջին աշխատողը, որի հետ կկնքվի աշխատանքային պայմանագիր։ Ընկերության կողմից ո՞վ պետք է ստորագրի՝ սեփականատերերից մեկը։ Պարտադիր պետք է տնօրենին էլ գրանցե՞լ։ Կարո՞ղ է հաշվապահի գործառույթներն էլ տնօրենը իրականացնի։ Ուզում եմ հասկանալ՝ նվազագույն ծախսերով ո՞ր հաստիքները պետք է գրանցվեն։ Շնորհակալություն նախապես։

2022-2025թթ. հարկային եկամուտների կառավարման ծրագիր

Ալվարդ. Բարև ձեզ։ Ինձ հետաքրքիր է, թե ի՞նչ կարծիք ունեք ՀՀ Վարչապետի 919Լ որոշման՝ 2022-2025թթ. հարկային եկամուտների կառավարման ծրագրի մասին, որտեղ միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուի աշխատակիցների եկամտային հարկը ցանկանում են բերել ընդհանուր հարկման դաշտ: Խնդրում եմ հայտնել ձեր կարծիքը, ես դեմ եմ և կարծում եմ դրանով ավելի են բարդացնում փոքր բիզնեսի աշխատանքը: Դա կհանգեցնի նրան, որ շատերը նորից թաքնված աշխատողներ կպահեն կամ էլ բոլոր աշխատողներին որպես Ա/Ձ կգրանցեն: Իսկ եկամտային հարկը բյուջե կգնա ոչ թե ամսական կտրվածքով, այլ տարեկան կտրվածքով՝ 60 000 դրամ:

Տնտեսական գործունեության դասակարգիչ

Մերի. Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը ծառայություններ է մատուցելու՝ տեսախցիկների տեղադրում, մալուխների տեղադրում, սպասարկում, տեխնիկական սպասարկում, ծրագրային սպասարկում, անվտանգային համակարգերի տեղադրում, սպասարկում և այլն։ Ի՞նչ դասակարգչի է համապատասխանում այս գործունեությունը։ Կանխավ շնորհակալ եմ։

Աշխատանքի ընդունման փաստաթղթերի հետ կապված

Արմինե1. Բարև Ձեզ: Կազմակերպության հրշեջ ծառայության աշխատակիցները բացի աշխատանքի ընդունման ստանդարտ փաթեթը, այլ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն ունե՞ն։

Հարկային դաշտի ընտրություն

Անի. Բարև Ձեզ։ Խնդրում եմ կասեք՝ ի՞նչ հարկատեսակով կարող է հարկվել ՍՊԸ-ն մարզերում դասընթացներ կազմակերպելու համար։ Նշեմ նաև, որ դասավանդողները դրսից են և իրենց ծառայությունը պետք է մատուցեն ՍՊԸ-ին։

Բյուլետենի հաշվարկ

Տիգրան. Բարև ձեզ։ Տարվա կեսը աշխատել եմ 58 000 դրամ աշխատավարձով, մյուս կեսը՝ 180 000 դրամով։ Հիվանդաթերթիկը 7 օրով է, 5 օրյա աշխատանքային շաբաթ։ Գործատուն փոխանցել է մոտ 17 000 դրամ, հիմնավորելով, որ 6 ամիս եմ աշխատել։ Ինչքանո՞վ է ճիշտ հաշվարկվել։ Եթե սխալ է կատարվել հաշվարկը, կասե՞ք՝ ճիշտ հաշվարկի ձևը։ Կանխավ շնորհակալություն։

Հարկային վճարումների հետ կապված

Անի. Բարև Ձեզ: Մի հարցով ուղղություն ցույց կտա՞ք. կատարվել է հարկային վճարումները, սակայն չի երևում մուծումը՝ սոց. վճարը և դրոշմանիշային վճարը պարտք է ցույց տալիս, ի՞նչ քայլ անել։

Աշխատողը ստացել է հաշմանդամության կարգ

Անուշ. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք․ եթե աշխատողը (ՎԳ) վիրահատությունից հետո անաշխատունակության մեջ է, ստանալով հաշմանդամության 3-րդ կարգ, իրավունք ունի շարունակել աշխատել բժշկական կենտրոնում, կամ ի՞նչ հիմքով կարող են ազատել աշխատանքից։ Նախապես շնորհակալություն։

Շահութահարկի հաշվարկ

Գրիգոր. Բարև Ձեզ: Կառուցապատող կազմակերպությունը վաճառում է բնակարաններ կադաստրային արժեքի 80%-ից պակաս գնով, հարկային հաշիվը այդ գնով էլ դուրս է գրում: ԱԱՀ-ն՝ համաձայն օրենքի, վճարում ենք կադաստրային արժեքի 80%-ից և ԱԱՀ-ի հաշվետվությունում հարկման բազան ցույց ենք տալիս կադաստրային արժեքի 80%-ը: Հարցս հետևյալն է՝ շահութահարկի հաշվարկի մեջ եկամուտը ո՞ր թիվն եք ցույց տալիս՝ վաճառքի գինը, թե՞ կադաստրային արժեքի 80%-ը: Շնորհակալություն:

Վերջնահաշվարկի հետ կապված

Անի. 1. Եթե աշխատակիցը ազատվում է և բերում է բանկից պարտավորության մասին տեղեկանք, սոց. փաթեթը կազմակերպությունը պե՞տք է փոխանցի մինչև տարեվերջ հաշված չափո՞վ։ 2. Աշխատակիցս ուսուցչուհի է և ընդունվել է աշխատանքի 2020թ. նոյեմբերի 13-ին, հուլիսին իրեն տվել եմ 42 օր արձակուրդից 26 օր 7,5 ամսվա համար, օգոստոսին աշխատանքի է եղել։ Այդ ժամանակ 6 օրյա ենք աշխատել։ 2021 սեպտեմբերից 5 օրյա ենք աշատում և այս տարի 35 օր եմ տվել։ Այժմ ազատվում է, նրան վերջնահաշվարկ հասնու՞մ է։ Եվս մեկ հարց. արձակուրդի ժամանակ արձակուրդի օր կուտակու՞մ է աշխատողը։