Որպես լիազոր մուտք գործելու համար

Արթուր․ Բարև Ձեզ։ Կարո՞ղ եք օգնել․ 274 ձևից օգտվելու համար պետք է որպես լիազոր մուտք գործեմ, բայց չի ստացվում։ Կարողանում եմ մուտք գործել որպես օգտվող, բայց ոչ որպես լիազոր: Ինչպե՞ս մուտք գործեմ որպես լիազոր:

Հիփոթեկի հետ կապված

Կարինե. Բարև ձեզ։ 1 տարի և ավել գործող Ա/Ձ է, հարկ չեմ վճարում, հաշվապահական գրասենյակի վճար + զինվորի հիմնադրամի վճար եմ տալիս։ Հարկ որպես չեմ վճարում, կարող եմ ներկայանալ որպես համավարկառու տղայիս հետ հիփոթեկային վարկավորման նպատակով։

Գործունեության դասակարգիչ

Աննա․ Հարգելի հաշվապահներ, կասեք՝ դասակարգիչը հետևյալ գործունեության տեսակի` Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման։

Մեքենայի առքուվաճառք

Մարիաննա․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե ֆիզիկական անձը մեկ տարվա մեջ գնում և վաճառում է մեկից ավելի ավտոմեքենաներ․ 1) հարկվո՞ւմ է, և որքաո՞վ, 2) ինչպե՞ս պետք է վճարի հարկե՞րը, 3) այդ օրենքը գործում է մեկ տարվա մեջ կատարելով առքուվաճառք, թե՞ տվյալ տարվա մեջ:

Անկանխիկ վճարման վերաբերյալ

Ա/Ձ միկրոձեռնարկատեր է: ՊԵԿ-ից ստացել է գրություն առ այն մասին, որ չեմ իրականացրել անհրաժեշտ գործողություններ վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունումն ապահովելու համար, որի գծով սահմանված է 300 000 դրամի չափով տուգանք: Առաջարկության համաձայն պետք է ներկայացնեմ էլեկտրոնային դիմում: Դիմումը ներկայացնելուց հետո ի՞նչ գործընթաց պետք է իրականացնեմ։

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Հայկ. Բարև Ձեզ: Այսպիսի իրավիճակում եմ հայտնվել. 2021թ. ամբողջությամբ վճարվել է մեքենայի ԱՊՊԱ գումարը՝ հաշվարկային փաստաթղթի հիման վրա: Այս տարի այդ մեքենան օտարվել է: Ապահովագր. ընկերությունը վերահաշվարկի արդյունքում գումարի ավել մասը հետ է փոխանցել մեր բանկային հաշվին: Այդ գործարքը հաշվապահորեն ինչպե՞ս ձևակերպեմ: Նախապես շնորհակալություն։

Աշխատանքից ազատման վերաբերյալ

Բարև ձեզ։ Մինչև երեք տարեկան խնամքի արձակուրդում գտնվող ուսուցչի տեղը այլ աշխատող ենք ընդունել։ Հիմնական աշխատողը ավելի շուտ է վերադառնում աշխատանքի (3 տարին չի լրացել)։ Նոր ընդունվողին կարո՞ղ ենք ազատել աշխատանքից առանց նախապես ծանուցելու։

Ֆիզ. անձանց միջև կնքված պայմանագիր

Իզաբելլա9. Բարև ձեզ։ Ես ունեմ 2 հարց 2 ֆիզ. անձերի միջև կնքված պայմանագրերի վերաբերյալ. 1) 2 ֆիզ. անձերի միջև կնքված առքուվաճառքի պայմանագրի հարկման տեսակները, եթե դրանք կան։ 2) 2 ֆիզ. անձերի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հարկման տեսակները, եթե դրանք կան։ Նշված պայմանագրերի տեսակները արդյո՞ք անհրաժեշտ է նոտարացվեն, թե՞ երկու կողմերի ստորագրությունների առկայության դեպքում արդեն իսկ ստանում են իրավական ուժ։ Կանխավ շնորկալություն։

Փոխառություն

Լյուդմիլա. Բարի երեկո։ Խնդրում եմ պատասխանել․ եթե կազմակերպության/միկրոբիզնեսով աշխատող/ հիմնադիրը տոկոսով փոխառություն է տրամադրում կազմակերպությանը, հարկային հաշվետվություններում դա արտացոլվու՞մ է և առաջանու՞մ է արդյոք որևէ հարկային պարտավորություն հետ վերադարձի ժամանակ։ Նախապես շնորհակալություն։