Մանկապարտեզում վարձավճարների վերաբերյալ

Արմինե. Բարև ձեզ: Մանկապարտեզի երեխաների վարձավճարները մինչ այս տարի հավաքում էին խմբերի դաստիարակները, վերջում ամսվա մեջ 2-3 անգամ դրամարկղային գրքում մուտք, ելք էր արվում տնօրենի ստորագրությամբ և վճարվում համայնքապետարանին։ Այս տարի մեզ ասացին, որ պետք է յուրաքանչյուր ծնողից անհատական վերցնել և դրամարկղային գրքում՝ մուտքի օրդերով ներկայացնել։ Մանկապարտեզն ունի 120 սան, կարծում եմ՝ այդ թվով վճարների դեպքում հնարավոր չէ խուսափել սխալներից, շփոթմունքներից և վերջապես դրանցից առաջացող տուգանքներից։ Ասացեք, խնդրում եմ, կարո՞ղ ենք առաջվա նման տնօրենի/դաստիարակի մոտ հավաքել, և տնօրենը փոխանցի հաշվապահին՝ ամսվա մեջ մի քանի անգամով մուտքի օրդերով գրանցել: Արդյո՞ք խախտում կլինի, ինչպե՞ս վարվել: Հ.Գ. գանձապահ չունենք, միայն հաշվապահ է։

Ըստ գործունեությունների անհրաժեշտ հաշվետվությունների ցանկ

Դիանա. Բարև ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ ներկայացնել հետևյալ գործունեությունների համար անհրաժեշտ հաշվետվությունների ցանկը` ըստ ձևերի և տարվա կտրվածքով: 1. Լավաշի և սառը սուրճի սրտադրությունը նույն ԱՁ-ի գործունեություննե՞րն են, ունի 3 աշխատող, աշխատում է շրջհարկով: 2. Գեղեցկության սրահի գործունեություն՝ վարձու սշխատող չունի, աշխատում է միկրոձեռնարկատիրական համակարգում: 3. Ածուխի արտադրություն, աշխատում է միկրոձեռ. համակարգում: 4. Հագուստի խանութ, ունի 1 աշխատող, աշխատում է միկրո. համակարգում: Կանխավ շնորհակալ եմ:

Տնօրենը taxservice-ում գրանցված չի եղել որպես աշխատող

Ռուբ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թվականին և գործել միկրոյի դաշտում: 2020 թվականի ընթացքում գործել է և ներկայումս էլ շարունակում է գործել, բայց մինչ այժմ հիմնադիր տնօրենը taxservice-ում գրանցված չի եղել որպես տնօրեն, եթե հիմա կատարեմ տնօրենի գրանցում, ինչպիսի՞ խնդիրների առաջ կկանգնեմ:

Ուսուցիչների ամառային արձակուրդի վերաբերյալ

Դիանա. Բարև ձեզ: Ես սեպտեմբերից աշխատում եմ դպրոցում որոշակի ժամկետով: Հայտարարված է մրցույթ, սակայն չեմ կարող մասնակցել, քանի որ չունեմ մանկավարժի կոչում: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք ինձ հասնում է ամառային արձակուրդ: Շնորհակալություն:

Արդյո՞ք ՀԾ-ում արձակուրդայինի ձևակերպման փաստաթղթում 2291-ը պետք է նշել որպես տարանցիկ հաշիվ

Աստղիկ. Բարև ձեզ: Հարցս վերաբերում է ապագա ամսվան բաժին ընկնող արձակուրդին։ Դիցուք՝ մայիսի 28-ին հաշվարկվում և վճարվում է արձակուրդային վճար հունիսի համար, մայիսի 30-ին կատարվում է մայիսի աշխատավարձի հաշվարկ։ Արդյո՞ք այս դեպքում անհրաժեքշտ է ՀԾ-ում արձակուրդայինի ձևակերպման փաստաթղթում 2291-ը նշել տարանցիկ հաշիվ: Ե՛վ նշելիս, և՛ չնշելիս դրոշմանիշային վճարը հաշվարկվու՞մ է կրկնակի արձակուրդայինի համար և աշխատավարձի համար։ Ի՞նչ պետք է անել այդ պարագայում: Շնորհակալ եմ նախապես:

Մայրության նպաստ

Արմինե. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Աշխատողն ընդունվել է հունիսի 1-ից, աշխատավարձը 73 900 դրամ, հուլիսի 10-ից հղ. և մայրության արձակուրդ պետք է գնա։ Այս դեպքում ինչպե՞ս պետք է հաշվել, եթե ընդամենը 1 ամիս է աշխատում և մի քանի օր մյուս ամիս։ Ե՞րբ վճարել, և որքա՞ն կկազմի գումարը։ Նպաստն առանձին վճարե՞լ, հուլիսի աշխատավարձն առանձի՞ն։ Նշեմ, որ հունիսի աշխատավարձը մինչև ամսի ավարտն է վճարվում աշխատողներին։ Խնդրում եմ մանրակրկիտ գրել՝ ինչպես վարվել, երբ վճարել, որքան և հաշվետվությունը որ ամսով։ Շնորհակալություն:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ կնիքի ձեռքբերման համար

Արմինե. Բարև ձեզ: Խնդրում եմ հուշել՝ Ա/Ձ որտե՞ղ կարող է կնիք հանել, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչպես նաև սերտիֆիկատ: Կոսմետոլոգիական կենտրոն է լինելու: Շնորհակալ եմ նախապես:

Ինչպե՞ս է հաշվարկվում Ա/Ձ-ի մայրության նպաստը

Մելինե. Բարև ձեզ: Ինչպե՞ս է հաշվարկվում Ա/Ձ-ի մայրության նպաստը, եթե Ա/Ձ-ն բացվել է 2021թ.-ի մարտ ամսին և աշխատում է միկրոձեռնարկատիրության հարկման դաշտում: Ֆիզ. արձակուրդի սկիզբը՝ 2021թ. մայիսի 30:

Ո՞ր հոդվածներն են վերաբերում ոչ ռեզիդենտի շահութահարկին

Էլինա. Հաշվապահներ ջան, խնդրում եմ օգնել՝ կրկնակի հարկումը Իռլանդիայի հետ բացառող համաձայնագրի հետ։ Նշեք, ո՞ր հոդվածներն են վերաբերվում ոչ ռեզիդենտի շահութահարկին։ Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ձեռքբերումը հիմնավորելու համար

Աստղիկ. Բարև ձեզ։ Կազմակերպությունը զբաղվում է ոչխարի բրդից պատրաստված արտադրատեսակների վաճառքով։ Հումքը/բուրդը/ ձեռք է բերում գյուղացիներից։ Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ձեռքբերումը հիմնավորելու համար, և ի՞նչ պարտավորություններ կառաջանան։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք։

Պարսկաստանից ներմուծում կատարելու հետ կապված

Ռուբեն. Բարև Ձեզ: Պարսկաստանից ուզում եմ ներմուծել արհեստական խոտ և ռետինե սալիկներ մանկական խաղադաշտերի համար։ Խնդրում եմ օգնեք՝ ներմուծման գործընթացը հասկանալ (մաքսազերծման արժեք և այլն):

Ո՞րն է Ֆինանսների նախարարության և Հաշվապահների պալատի կողմից որակավորված հաշվապահների տարբերությունը

Բարև Ձեզ: Կարող եք ասել՝ ինչո՞վ են տարբերվում միմյանցից Ֆինանսների նախարարության կողմից որակավորված հաշվապահները, Հաշվապահների պալատի կողմից որակավորված հաշվապահներից:

Քաղիրավական պայմանագրով աշխատողը իրավունք ունի՞ աշխատել երկրից դուրս

Լաուրա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել՝ քաղիրավական պայմանագրով աշխատողը իրավունք ունի՞ աշխատել երկրից դուրս: Աշխատանքային պայմանագրով աշխատողը արտերկիր գնալուց առաջ կարո՞ղ է իր հաշվին արձակուրդ վերցնել: