Արձակուրդի հաշվարկի վերաբերյալ

Նունե.   Բարև ձեզ։ Ինձ հետևյալ հարցն է հետաքրքրում։ Ես դասախոս եմ՝ համալսարանում, նաև համալսարանում ունեմ ադմինիստրատիվ աշխատանք։ Երկուսն էլ հիմնական աշխատանք են։ Դասախոսի դեպքում զբաղվածությունս մեկ դրույք է, ադմինիստրատիվ աշխատանքի համար՝ կես դրույք։ Կարո՞ղ եք բացատրել ինձ՝ ի՞նչ սկզբունքով պետք է արձակուրդ տրամադրվի, որպեսզի 2 աշխատանքի համար հասանելիք առանձին արձակուրդները չկորցնեմ։ Շնորհակալություն:

Որքա՞ն կլինի ձեռնարկության ամորտիզացիոն հատկացումների տարեկան գումարը

Մարիամ. Կխնդրեի օգնել լուծել խնդիրները։ 1. Մասնագիտացման արդյունքում ձեռնարկության մեկ միավոր արտադրանքի վրա կատարված ծախսերը 110 ռուբլուց դարձել է 90 ռուբլի, իսկ տրանսպորտաինը՝ 5-ից դարձել է 6 ռուբլի։ Միջոցառումների իրականացման վրա ծախսվել է 90 հազար ռուբլի։ Որոշել տարեկան տնտեսման չափը, եթե իրացվել է 60 հազ. արտադրանք։ 2. Հաշվարկել ձեռնարկության ամորտիզացիոն հատկացումների տարեկան գումարը, եթե ձեռնարկությունը ձեռք է բերել 36 մլն դրամ արժողությամբ հիմնական արտադրական ֆոնդ, 6 տարի ծառայողական ժամկետով։ Հաշվարկել տարիների թիվը՝ գծային եղանակով։ Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք մնացորդը դրամարկղային գրքում տեղափոխվելու է հաջորդ տարի

Մելինե.
Երբ ՍՊԸ տնօրենն անձամբ է վարում իր հաշվապահությունը մուտքի և ելքի փաստաթղթերում (մուտքի, ելքի օրդերներ) գլխավոր հաշվապահի, գանձապահի փոխարեն էլ՞ պետք է ստորագրի, թե՞ միայն կազմակերպության ղեկավարի տեղը։ Եվ եթե տարվա վերջում շահաբաժիններ չի հայտարարվել և չի վճարվել, դրամարկղի մնացորդը դրամարկղային գրքում տեղափոխվելու՞ է հաջորդ տարի, այո՞։ Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք:

Մայրության նպաստի հաշվարկ ժամավարձով աշխատանքի դեպքում

Ելենա. Բարև ձեզ։ Ես ուսուցիչ եմ և ժամաքանակով եմ վարձատրվում, դրույքաչափ չունեմ: Առաջին կիսամյակում ստացել եմ 16 000, իսկ երկրորդում՝ 33 000 դրամ։ Կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս հաշվեմ իմ դեկրետի գումարը, և եթե այն քիչ լինի 156 000-ից, կարո՞ղ եմ օգտվել այդ գումարից։ Նախապես շնորհակալություն:

ԱՁ ներմուծել է ապրանքներ

Անի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Միկրոձեռնարկատեր ԱՁ ներմուծել է ապրանքներ այդ հարկային դաշտում և վաճառել դրանք շրջանառության հարկի համակարգում։ Այդ դեպքում անմիջապես վաճառքի նպատակով գնված ապրանքերի արժեքը կարելի՞ է նվազեցնել, և խնդրում եմ օրենքի հղում տվեք:

Արդյո՞ք արձակուրդի հրամանում պարտադիր է նշել ժամանակահատված

Ռուզաննա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ արձակուրդի հրամաններում պարտադի՞ր է նշել այն ժամանակահատվածը, որի համար տրվում է արձակուրդը, օրինակ՝ 01.04.2020թ. մինչև 01.04.2021թ. ժամանակահատվածի համար տրամադրել 20 աշխատանքային օր և այլն։ Եվ եթե հաստատված ձև կա, խնդրում եմ ուղարկել։ Կանխավ շնորհակալ եմ։

Ինչպե՞ս պետք է ձևակերպվի ծառայությունների մատուցման դիմաց տրվող գումարը

Եթե կնքվել է քաղիրավական պայմանագիր, հաշվապահական ձևակերպումներ կատարելիս, ինչպե՞ս պիտի ձևակերպվի աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց տրվող գումարը:

Արվեստագետի ստացած եկամտի հարկման առանձնահատկություններ

Աստղիկ. Բարև Ձեզ: Խնդրում եմ հուշեք՝ ինչպե՞ս են հարկվում ստեղծագործութան հեղինակները արվեստի գործ ստեղծելու պատվերի համար: Օրինակ՝ նկարը կամ քանդակը ստեղծող արվեստագետի ստացած եկամուտը հարկման ենթակա է, թե՞ ոչ:

Դեկրետից դեկրետ գնալու դեպքում

Sona Asatryan. Բարև Ձեզ: Ես գտնվում եմ ֆիզարձակուրդում և պատրաստվում եմ գնալ 2-րդ ֆիզարձակուրդ: Կարո՞ղ եմ իմանալ, որքա՞ն գումար եմ ստանալու 140 օրվա համար: Մաքուր աշխատավարձիս չափը 130 000 դրամ է:

Ատամի մածուկների արտադրությամբ զբաղվելու համար

Տիգրան. Բարև ձեզ: Գործունեությունը պետք է զբաղվի ատամի մածուկների արտադրությամբ: Խնդրում եմ օգնեք՝ գրանցման հարցում, հարկային և, եթե պարտադիր է՝ լիցենզավորման հետ կապված ։