Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ

Սիմոն. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք, շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն հարկային մարմնին տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի: Կանխավ շնորհակալություն:

Ֆիզ. անձից ձեռք է բերվել ապրանք

Հասմիկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել՝ շուկայից ապրանքի գնման դեպքում բացի եկամտային հարկի հաշվետվության մեջ դա հարկելը, կազմակերպությունը այլ հաշվետվության ձև ունի՞ հանձնելու ֆիզ. անձից ստացած այդ եկամտի մասով, օրինակ՝ պասիվ եկամուտների կամ այլ նմանատիպ հաշվետվություն: Նախապես շնորհակալություն արձագանքի համար:

Ա/Ձ-ն ներկայացրել է դադարեցման դիմում

Լուսինե. Բարև Ձեզ։ Մայիսի 1-ին Ա/Ձ-ի համար տվել եմ դադարեցում։ Առաջին եռամսյակի հաշվետվությունն ուղարկել եմ։ Խնդրում եմ կասե՞ք՝ 2-րդ եռամսյակի համար էլ պետք է ուղարկեմ հաշվետվություն: Ա/Ձ-ն չունի իրացում, կասեք՝ ի՞նչ վճարումներ պետք է անի այդ 4 ամսվա համար։ Նախապես շնորհակալ եմ:

Աշխատողը չի վերադարձել չվճարվող արձակուրդից

Նարինե. Բարև ձեզ։ Աշխատողը չվճարվող արձակուրդում է՝ 60 օր տևողությամբ։ Ժամկետը լրացել է և աշխատողը չի վերադարձել աշխատանքի։ Ի՞նչ պետք է անի գործատուն։

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Աստղիկ. Բարի երեկո, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք, նախապես շնորհակալություն։ Ձեռք է բերվել հողամաս, որի դիմաց դեռևս չի վճարվել /2 000 000 դրամ/։ 2017թ. հաշվարկված մաշվածությունը կազմում է 38 881 դրամ, իսկ 2018թ.՝ 272 160 դրամ։ Տալ խնդրի հաշվապահական ձևակերպումները։

Հաշիվ վավերագրի վերաբերյալ

Քրիստինե. Բարև Ձեզ: Եթե կազմակերպությունը պետ. ռեգիստրում գրանցվել է մարտի վերջին օրը, հարկային դաշտում գրանցվել է 15.04.21թ-ին, բայց կազմակերպությանը հաշիվ են գրել 13.04.21թ-ով, ի՞նչ որ խախտում լինում է, թե՞ ոչ: Եթե այո, դիմացի կազմակերպությանը ասեմ տան ճշգրտում նոր ես հաստատե՞մ: Կանխավ շնորհակալություն:

Ո՞ր հոդվածով պետք է աշխատակցին ազատել աշխատանքից

Անի. Բարև Ձեզ: Եթե աշխատողն աշխատանքի է ընդունվել որպես բանվոր և նրա հետ պայմանագիրը կնքվել է անորոշ ժամկետով, հիմա աշխատանքներն ավարտվել են և պետք է աշխատողին ազատել աշխատանքից, ո՞ր հոդվածով պետք է նրան ազատել աշխատանքից: Նշեմ, որ աշխատել է մոտավոր 1 ամիս:

ՍՊԸ-ն ձեռք է բերել հոսքային գիծ

Արեգ. Ողջույն բոլորին: Ունեմ մի այսպիսի խնդիր. ՍՊԸ-ն ձեռք է բերել հոսքային գիծ 2007թ, որի համար այդ տարիների ընթացքում մաշվածություն չի հաշվարկվել: Այդ տարիների ընթացքում այն բարոյապես մաշվել է և դարձել ոչ պիտանի: 2020թ նշված հոսքագիծը փոխարինել ենք նոր հոսքագծով: Հարց.1 Կարո՞ղ եմ այն միանգամից դուս գրել և որպես ծախս ներառել շահութահարկի հաշվարկում՝ ամբողջապես և սկզբնական արժեքով: 2. Ի՞նչ կարգով է դա կատարվում և ո՞ր ծախսերի մեջ է այն ներառվում: 3. Ինչպիսի՞ ձևակերպումներ են անհրաժեշտ՞ Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի բարեգործական հիմադրամը

Ագնեսա. Բարև Ձեզ: 1. Ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում բարեգործական հիմադրամը: 2. Արդյո՞ք վարում է դրամարկղային գիրք։ 3 Տնօրենին, հոգեբարձուների խորհրդի անդամներին պարտադի՞ր է գրանցել որպես աշխատող և արդյո՞ք չեն ազատվում եկամտային հարկից։ Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ է անհրաժեշտ չրի արտադրությամբ զբաղվելու համար

Մարի. Բարև Ձեզ: Ցանկանում եմ հիմնել չրերի արտադրություն, որը պետք է կիրառվի քաղցրավենիքի մեջ, ինչպես նաև թեյերի ու մրգային չիպսի արտադրություն պետք է գործի: Ի՞նչ փաստաթղթեր են պետք, ինչպես նաև հետագայում արտահանման համար ի՞նչ է պետք, ի՞նչ փաստաթղթեր և չափանիշներ:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Աստղիկ. Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք՝ վարչական աշխատողների համար հաշվարկվել է աշխատավարձ 150 000 դրամ և այնուհետև վճարվել է։ Տալ խնդրի հաշվապայական ձևակերպումները։ Մատակարարից ձեռք են բերվել հաստոցներ, որոնց դիմաց վճարվել է դրամարկղից 100 000 դրամ։ Տալ խնդրի հաշվապահական ձևակերպումները։