Արդյո՞ք պետք է կնքել համաձայնագիր ժ/պ նշանակման դեպքում

Ani. Բարև Ձեզ: Եթե ընկերության աշխատողներից մեկին նշանակել են տնօրենի ժ/պ, այդ դեպքում նրա հետ համաձայնագիր կամ պայմանագիր կնքվելու՞ է, թե՞ ոչ, թե՞ միայն հրամանն արդեն բավարար հիմք է:

Արդյո՞ք պետք է վճարել դրոշմանիշային վճար

Արամ․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե անհատ ձեռնարկատերը աշխատում է շրջանառության հարկով, սակայն եկամուտը 0 է: Ըստ դրոշմանիշային օրենքի նոր փոփոխության արդյո՞ք պետք է վճարի դրոշմանիշային վճար։

Ա/Ձ, թե՞ ՍՊԸ

Անուշ․ Պատրաստվում եմ հաշվառվել որպես ԱՁ ներդրումների աջակցման կենտրոնին ֆինանսավորման հայտ ներկայացնելու համար։ Գումարը ծախսվելու է հյուրատուն կառուցելու համար։ Արդյո՞ք հարմար է ԱՁ-ն, թե՞ ՍՊԸ-ն, որ դեպքում ծախսերը քիչ կլինեն, նկատի ունեմ օրինակ՝ շինանյութի ձեռք բերման ժամանակ վճարվող ԱԱՀ-ն։ Ու եթե մինչև հյուրատան բացումը եկամուտ չեմ ունենալու, ի՞նչ փաստաթղթեր է պետք ներկայացնել հարկայինին միկրոձեռնարկատիրության դեպքում։ Շնորհակալություն։

Զինղեկը գնացել է զորավարժանքի

Անի․ Բարև Ձեզ։ Դպրոցի զինղեկը գնացել է զորավարժանքի, հիմա ցանկանում եմ իմանալ օրենքի ո՞ր հոդվածներով պետք է կարգավորվի իր բացակայությունը, և այդ ժամանակ վարձատրվու՞մ է զինղեկը։

Ծրագրավորման ծառայություններ մատուցելիս հնարավո՞ր է ԱԱՀ չվճարել

Հասմիկ․ Բարև Ձեզ։ ՀՀ֊ում գրանցված՝ ՏՏ ոլորտում գործող ընկերությունը արտասահմանի համար ծրագրավորման ծառայություններ մատուցելիս կարո՞ղ է ԱԱՀ չվճարել։

Ա/Ձ-ն ձեռք է բերել կնիք

Անի․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը կնիք է ձեռք բերել ԱՁ-ից, ԱՁ-ն հաշիվ է դուրս գրել, սակայն կնիքի գումարը չի փոխանցվել բանկային հաշիվ, այլ առձեռն է տրվել։ Այդ դեպքում ինչպե՞ս փաստաթղթավորել, որպես առհաշիվ տրված գումա՞ր, և կնիքը արդյո՞ք կարելի է հաշվառել որպես հիմնական միջոց։

Կազմակերպությունը չի ներկայացրել շրջանառության հարկով աշխատելու համար դիմումը

Արթուր․ Փետրվարի 20-ին գրանցել եմ ԱՁ: Չիմացության պատճառով 20 օրվա ընթացքում չեմ ներկայացրել դիմում շրջանառության հարկով աշխատելու համար և հայտնվել եմ ԱԱՀ դաշտում: Հնարավո՞ր է ինչ-որ ձև կարգավորել խնդիրը:

Վերջնահաշվարկ կազմակերպության լուծարման հետևանքով

Մարինե. Բարև Ձեզ: Մի էսպիսի հարց. աշխատողը գտնվում է դեկրետում և կազմակերպության լուծարման պատճառով աշխատակիցը ծանուցվում ու դուրս է գալիս աշխատանքից: Հիմա հարց. եթե մինչ դեկրետ գնալը աշխատողը ունեցել է չօգտագործված արձակուրդային օրեր, ի՞նչ կերպով է հաշվարկվում վերջնահաշվարկը: Էլի վերջին 12 ամսո՞վ է հաշվարկվելու միջին օրականը, այսինքն՝ դեկրետում գտնվելու ժամանակ չստացսծ աշխատավարձը իջեցնելու՞ է միջին օրական գումարը:

Ինչպե՞ս դրամարկղային գրքում գրանցումներ կատարել ծախսերի մասով

Մելինե. Սիրելի հաշվապահներ, հարցս այսպիսին է։ ՍՊԸ-ն պետական ռեգիստրում գրանցվել է նոյեմբեր ամսին, ՀԴՄ ձեռք է բերել փետրվարին, և հետևաբար ՀԴՄ-ով գումար դրամարկղ մուտք է եղել փետրվարից, սակայն դեկտեմբեր, հունվար ամիսներին ՍՊԸ-ն կատարել է ծախսեր /վճարել է աշխատավարձ, եկամտային հարկ, և ձեռք է բերել գործունեության թույլատվության լիցենզիա/, որոնց դիմաց վճարել է կանխիկ։ Հիմա հարց, եթե դեկտեմբեր, հունվար ամիաներին փաստցի դրամարկղում գումար չի եղել, ինչպե՞ս այդ ծախսերի մասով դրամարկղային գրքում գրանցումներ կատարվի։

Արդյո՞ք գյուղական բնակավայրում բնակվողին հասնում է երեխայի խնամքի նպաստ

Գոհար. Բարև Ձեզ: Կներեք, ուզում եմ իմանալ, գյուղական գնակավայրում բնակվողին մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ հասնու՞մ է, թե՞ ոչ /70 օրականից սկսած/:

Ինչպե՞ս է իրականացվում լիազորագրով հայտարարագիր գրելու գործընթացը

Հռիփսիմե Զարգարյան. Բարև Ձեզ։ Մենք նոր գրանցված Ա/Ձ ենք, որը դեռ շրջանառություն չունի։ Մեզ ասել են, որ մինչև 20 օրը ներկայանանք հարկային՝ գրենք հայտարարագիր։ Սակայն հարկայինում մեզ որևէ կերպ չօգնեցին, ուղղորդելով ավելի շուտ այդ ամենը անել առցանց եղանակով։ Միայն տվյալ ստացանք, որ կարող ենք լիազորելով այլ անձի տեղում՝ գրասենյակում, գրել հայտարարագիր։ Հարց - ինչպե՞ս կարող ենք այս սկզբնական պահին խուսափել տնից առցանց հայտարարագիր գրելու տարբերակից՝ այդկերպ առայժմ խուսափելով նաև էլեկտրոնային ստորագրության սարք գնելուց։ Եվ երկրորդ՝ ինչպե՞ս է իրականացվում լիազորագրով գրասենյակ մոտենալու և հայտարարագիր գրելու պրոցեսը։ Արդյո՞ք հայտարարագիրը ունի հատուկ ձևաթուղթ, որին պետք է ծանոթանալ նախօրոք։

Տենդերների ծառայության յուրաքանչյուր տեսակի մատուցման դիմաց վճարվող բանաձև

Բարև Ձեզ։ Ո՞վ մանրամասն կբացատրի տենդերների ծառայության յուրաքանչյուր տեսակի մատուցման դիմաց վճարվող բանաձևը՝ ՎԳ=ՄԳ/ՆԳ×Ծ×Ք Տվյալ գների մեջ ԱԱՀ-ն մտնու՞մ է, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք ձեռքբերման ՀԴՄ կտրոնները համարվում են ծախս

Դավիթ. Բարև ձեզ: Շրջհարկով աշխատելու դեպքում համարվու՞մ է արդյոք ծախս ձեռք բերման ՀԴՄ կտրոնները, որի վրա նշված է գնորդի ՀՎՀՀ-ն և ապրանքացուցակը:

Կարո՞ղ է արդյոք անձը զրկվել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստից

Լուսինե. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. Եթե անձը ցանկանում է ունենալ Ա/Ձ, երբ գտնվում է երեխայի մինչև 2 տարեկան խնամքի արձակուրդում /ֆիզ.արձակուրդը ձևակերպվել է ՊՈԱԿ-ում/, կարո՞ղ է արդյոք զրկվել երեխայի մինչև 2 տարեկան խնամքի նպաստից՝ 53 000 դր-ից /նշեմ, որ ունեմ գյուղական բնակավայրի հաշվառում, Ա/Ձ-ն նույնպես նույն տարածքում է հաշվառվելու/: Կանխավ շնորհակալություն: