Որքա՞ն գումար պետք է վճարել մաքսայինում ԱՄՆ-ից համակարգիչ ներկրելու դեպքում

Անի. Բարև Ձեզ: Կցանկանայի տեղեկանալ, թե որքա՞ն գումար պետք է վճարել մաքսայինում ԱՄՆ-ից համակարգիչ ներկրելու դեպքում /սեփական օգտագործման/, որի արժեքը կազմում է 880$:

Ե՞րբ է ՊԵԿ ներկայացվող հաշվետվության վերջնաժամկետը

Մարտին. Բարև Ձեզ: Ցանկաանում եմ հարցում կատարել: Աշխատողի աշխատանքից ազատվելու դեպքում, ե՞րբ է ՊԵԿ ներկայացվող հաշվետվության վերջնաժամկետները։

Ինչպե՞ս է հաշվարկվում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատավարձը

Արտյոմ. Բարև Ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս է հաշվարկվում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատավարձը, արդյո՞ք նույն տնօրենի աշխատավարձն է: Տնօրենի ԺՊ է նշանակվել 0,5 դրույք ունեցող փոխտնօրենը:

Ի՞նչ ժամկետներում պետք է վճարել տուգանքը

Լուսինե. Եթե Ա/Ձ-ն տուգանվել է ՀԴՄ չտրամադրելու համար և ստացել է ծանուցացիր տուգանքի վերաբերյալ, սակայն վճարելու հաշվեհամար և ժամկետ նշված չէ՝ ինչպե՞ս պետք է վճարվի տուգանքը և ի՞նչ ժամկետներում։ Կարո՞ղ է այդ գումարը մարվել միասնական հաշվում եղած գումարից։

Հիմնադրի կողմից որպես կանոնադրական կապիտալ են ներդրվել հողամաս և շինություն

Արևիկ․ ՍՊԸ-ի հիմնադրի /հիմնադիրը ՀՀ քաղաքացի է/ կողմից կանոնադրական կապիտալ է ներդրվել հողամաս և շինություն: Ինչպիսի՞ հարկեր են առաջանում և ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվեն: Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս դադարեցնել միկրոձեռնարկատիրական գործունեությունը

Բարև Ձեզ: 2020թ-ին հարկվել եմ շրջանառության հարկով: 2021թ․ հունվարին ներկայացրել եմ հայտ միկրոձեռնարկատիրական սուբյեկտ համարվելու համար: Հիմա ուզում եմ դադարեցնեմ միկրոձեռնարկատիրական գործունեությունը և կրկին աշխատեմ շրջհարկով: Լրացրեցի 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ձևը, բայց համակարգը կարմիր գույնով այսպիսի հազորդագրություն է տալիս՝ "Հայտարարություն կարող եք ներկայացնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը": Հաշվետվության ձևերի մեջ չեմ գտնում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու մասին հայտարարության ձև: Խնդրում եմ՝ ասեք, ի՞նչ անեմ:

Ամսական և տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Աննա․ Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն ծառայություններ է մատուցում՝ I55101 դասակարգչով, և հանդիսանում է միկրոձեռնարկատեր, ունի գրանցված աշխատող։ Ամսական և տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել։

Արդյո՞ք պետք է հանձնել ֆիզիկական ծավալների և գների վերաբերյալ հաշվետվություն

Բարև Ձեզ։ Արդյո՞ք կազմակերպությունը պետք է հանձնի Ֆիզ․ ծավալների և դրանց գների մասին հաշվետվություն, եթե գնում է ապրանք ԼՂՀ-ից և իրացնում Հայաստանում։ Չունի ոչ մի ներմուծում և չի արտադրում ապրանքներ:

Արդյո՞ք կազմակերպությունը պետք է համարվի ակցիզային հարկ վճարող

Բարեւ Ձեզ։ Կազմակերպությունը հանդիսանում է դիստրիբյուտր ԼՂՀ-ում ծխախոտի արտադրությամբ զբաղվող ֆիրմայի համար: Այսինքն՝ մենք ստանում ենք հաշիվ ապրանքագրեր ակցիզային հարկով և հետո վերավաճառում այդ ապրանքը Հայաստանյան շուկայում: Արդյո՞ք մենք հանդիսանում ենք ակցիզային հարկ վճարող և պե՞տք է արդյոք հաշվետվության մեջ լրացնել ակցիզային հարկի մասը։

Ամսական ի՞նչ վճարներ պետք է կատարել

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ-ն գրանցել եմ 13.01.2021-ին որպես մասնագիտական գործունեություն իրականացնող։ Հարկման տեսակն ընտրել եմ ըստ շրջանառության։ Աշխատելու եմ հաշիվ-ֆակտուրայով։ Ի՞նչ ամսական վճարներ պետք է կատարեմ և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։ Աշխատողներ չունեմ։

Որքա՞ն է կազմում միջին ամսական աշխատավարձը

Սուրեն․ Բարև Ձեզ։ Իմ գրանցված աշխատավարձը 128 000 է, ես մաքուր ստանում եմ 92 360։ Կարող եք ասել՝ ինչպե՞ս կարող եմ ինքս հաշվել, թե որքա՞ն է կազմում իմ միջին ամսական աշխատավարձը՝ օրականը և ժամային դրույքաչափերը։ Կանխավ շնորհակալ եմ։

Արդյո՞ք առաջանում է նաև տարեկան եկամտային հարկ

Անի․ Հարգելի հաշվապահներ, հաշվետվությունների բաժնի 163 ձևը նախատեսված է Ա/Ձ-ների համար միա՞յն։ Այսինքն՝ օրինակ Ա/Ձ-ն երբ քաղիրավական պայմանագրով անձ է աշխատանքի ընդունել տարվա մեջ, բացի ծառայության մատուցման ժամանակ առաջացած եկամտային հարկից առաջանու՞մ է նաև տարեկան եկամտային հարկ։