Վերջնահաշվարկ

Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս հաշվել հունվար ամսվա աշխատավարձը և վերջնահաշվարկը։ Եթե աշխատողը գրանցվել է 07.05.2020, ստացել է ամեն ամիս 76 000 դրամ աշխատավարձ և 18.01.2021-ին ազատվել է աշխատանքից, արձակուրդ չի վճարվել: Եվ կասե՞ք՝ վերջնահաշվարկը ո՞ր հաշվետվության ձևն է, թե՞ դա պետք է հունվար ամսվա եկամտային հարկի 189 ձևի մեջ լրացնեմ: Ասեք՝ ճի՞շտ եմ տեղեկացված, որ վերջնահաշվարկի մեջ ներառվում է վերջին ամսվա աշխատավարձի գումարը և արձակուրդը, թե՞ սխալ գիտեմ:

Տարեկան եկամտային հարկի ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Ռուբեն. Հարգելի գործընկերներ, Ա/Ձ-ն զբաղվում է գովազդային հոլովակների պատրաստմամբ: Գուրծում է 01.07.2020 թվականից որպես շրջհարկ վճարող: Տարեկան եկամտային հարկի ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի:

Ո՞ր հոդվածով պետք է լուծել աշխատանքային պայմանագիրը

Ողջույն, Հարգելի փորձագետներ: Եթե աշխատակիցը Հայաստանից դուրս է եկել առանց աշխատանքից ազատման և այլևս չի վերադառնալու,  ինչպե՞ս պետք է տվյալ աշխատակցի աշխատանքային պայմանագրի լուծումը ձևակերպել, ո՞ր հոդվածով է անհրաժեշտ ուղղորդվել: Կանխավ շնորհակալություն:

Տեղեկանքի օրինակ

Լիաննա. Բարև Ձեզ: Որտեղի՞ց կարող եմ ներբեռնել, եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկը բավարար չէ նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար, գործատուն նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, գործատուի կողմից հարկային մարմին ներկայացրած տեղեկանքի ձևը:

Աշխատանքային օրենսգրքի 141 հոդվածի հետ կապված

Նոնա. Խնդրում եմ մեկնաբանել Աշխատանքային օրենսգրքի 141 հոդվածի 3-րդ կետը։ Համաձայն այս կետի հղի կինը, ով չունի մինչև 1 տարեկան խնամքի տակ գտնվող երեխա, կարող է իր պահանջով նոր աշխատաժամանակ սահմանել։ Ենթադրենք 8 ժամի փոխարեն աշխատել 6 ժամ՝ պահպանելով աշխատավարձը և ստաժը:

Տարեկան հաշվետվության ո՞ր ձևերը պետք է ներկայացնել

Արմեն. Բարև Ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է շրջանառության հարկով՝ հանրային սննդի վաճառք, և գրանցված աշխատող չունի: Բացվել է 06/13/2020թ և կասեցվել է 12/30/2020թ: Կարո՞ղ եք ասել՝ տարեկան հաշվետվության ո՞ր ձևերը պետք է ներկայացվի, և հաշվարկը ի՞նչ ձևի է լինում:

Աշխատանքային գրքույկի մեջ ծննդյան օրը սխալ է գրված

Անուշ. Բարև Ձեզ: Աշխատանքային գրքույկի մեջ ծննդյան օրը սխալ է գրված։ Մեկ տարի հետո թոշակի պետք է անցնեմ։ Ու՞մ դիմեմ սխալն ուղղելու համար։ Շնորհակալություն:

Գրանցման հայտն ուշ ուղարկելու հետ կապված

Մարինա. Բարև Ձեզ: Քաղիրավական պայմանագրով աշխատողի գրանցման հայտն ուշ եմ ուղարկել՝ նոյեմբերի 24-ին ընդունվել է, հայտն ուղարկել եմ 18.01.2021-ին: Տեղյակ եմ, որ տուգանք կգա, բայց եթե համալիր ստուգման ժամանակ չֆիքսեն, տուգանք կգա, թե՞ ոչ:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Աննա. Սիրելի խմբակիցներ, շրջհարկով աշխատող Ա/Ձ-ն (միրգ, բանջարեղենի խանութ), որն ունի աշխատող և վարձակալած տարածք ֆիզ. անձից, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի մինչև հունվարի 20-ը և որոնք մինչև ապրիլի 20-ը: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք միայն հաշիվ դուրս գրելը բավական է

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ: 1. Ի՞նչ խորհուրդ կտաք՝ թամադան, որ մտնի հարկային դաշտ միկրոյով կարո՞ղ է աշխատել: Տարեկան եկամուտը մոտ 2 մլն դրամ է, և ՀԴՄ պետք է, թե՞ ոչ: Միայն հաշիվ դուրս գրելը բավակա՞ն է: 2-րդ հարց: Անձը կարո՞ղ է լիցենզիա ձեռք բերել, որպեսզի զույգերի ամուսնությունը օրինականացնի, այսինքն՝ տվյալ անձը զագսավորի և տա զագսի վկայական: Նման իրավունք կա՞:

Ո՞վ պետք է ստորագրի աշխատավարձի տեղեկագիրը

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երբ ՍՊԸ-ի տնօրենը աշխատավարձ է ստանում՝ միակ աշխատողն է, աշխատավարձի տեղեկագրի մեջ ո՞վ է ստորագրում, հենց տնօրենը, թե հիմնադիրը: Շնորհակալություն

Աշխատանք համատեղությամբ

Նարե. Բարև Ձեզ: Սեպտեմբեր ամսից աշխատում եմ Ա/Ձ-ում, դեկտեմբերին ընդունվել եմ դպրոցում աշխատանքի 0.5 միավորով և 2 աշխատանքը միասին համատեղել եմ։ Հուն. 14-ին ֆիզ. արձակուրդ եմ գնալու: Ուզում եմ իմանալ, եթե ֆիզ. արձակուրը ձևակերպվի Ա/Ձ-ից՝ հնարավո՞ր է դպրոցի աշխատանքից դուրս մնալ։

Արդյո՞ք պետք է հանձնել շահութահարկի վերաբերյալ տարեկան հաշվետվություն

Նունե. Բարև Ձեզ: Ես շրջանառության հարկով Ա/Ձ գրանցել, վճարում եմ շահութահարկ և դրոշմանիշային հարկ, հանձնել եմ հաշվետվությունները: Խնդրում եմ ասեք, արդյո՞ք պետք է հանձնեմ շահութահարկի վերաբերյալ տարեկան հաշվետվություն:

Կազմակերպությունը 25.11.2020-ից իր դիմումի համաձայն անցել է շրջանառության հարկի դաշտ

Հարություն․ 1) Հարգելի գործընկերներ, այսպիսի մի հարց․ Կազմակերպությունը մինչև 24.11.2020թ․ համարվել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ 25.11.2020-ից իր դիմումի համաձայն անցել է շրջանառության հարկի դաշտ՝ առևտրական գործունեությամբ զբաղվելու համար։ Հիմա շրջանառության հարկի հաշվարկում ձեռքբերումների 4% - ի տողում կարո՞ղ ենք ցույց տալ մինչև 24.11.2020թ․ ձեռքբերված ապրանքների արժեքը ու նվազեցնենք շրջանառության հարկի 5%-ից։ 2) Միկրոձեռնարկատիրության գործունեության համար տարեկան հաշվետվություն հանձնու՞մ ենք, եթե անցել ենք շրջանառության հարկի դաշտ։ Շնորհակալություն նախապես։

Կենսաթոշակային հաշվի եռամսյակային հաշվետվության հետ կապված

Մարիամ. Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ, համենայն դեպս այդպես եմ տեղեկացված, սակայն այսօր ստացել եմ կենսաթոշակային հաշվի եռամսյակային հաշվետվություն, որտեղ պետության և մասնակցի կողմից վճարումը նշված է 0: Արդյո՞ք սա նշանակում է, որ սոց. վճար չի վճարվում իմ կողմից, և ես գրանցված աշխատող չեմ: Շնորհակալություն: