Որքա՞ն է կազմելու զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվող վճարումը

Գագիկ. Բարև Ձեզ: Կներեք՝ կարո՞ղ եք ասել, քանի՞ տոկոս է կազմելու գործատուի կողմից վճարվող պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարը 2021-ից: Ինչպես նաև նոր օրենքով որքա՞ն է կազմելու Ա/Ձ-ի կողմից իրականացվող զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվող վճարումը:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ

Սյուզի. Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ՝ շրջհարկով աշխատող ՍՊԸ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի (ամսական, եռամսակային, տարեկան):

Ի՞նչ հարկեր պետք է վճարի միկրոձեռնարկատիրության սուբյեկտը

Ալինա. Բարև Ձեզ: Ես որոշել եմ գրանցվել Ա/Ձ և գործել միկրոձեռնարկատիրության դաշտում: Աշխատող չեմ ունենալու, աշխատելու եմ միայնակ: Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ և ամսական, թե՞ տարեկան կտրվածքով: Կմանրամասնեք խնդրում եմ։

Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ սարք ունենալ

Անահիտ. Բարև Ձեզ: Զբաղվում եմ բնակչության պատվերով՝ հագուստի արտադրությամբ, գործում եմ որպես միկրոձեռնարկատեր ֆիզիկական անձ։ Հարցս հետևյալն է, քանի որ ուզում եմ համացանցով ևս պատվեր ստանալ, գիտեմ, որ էլ միկրոձեռնարկատեր չեմ կարող լինել: Ա/Ձ գրանցելու դեպքում ի՞նչ հարկեր եմ մուծելու, ե՞րբ եմ մուծելու, և ամենակարևոր հարցը՝ ՀԴՄ սարք պե՞տք է ունենամ, թե՞ ոչ։ Ինձ մոտ պատրաստի ապրանք չկա, պատվերով եմ կարելու: Պե՞տք է գումար ծախսեմ ՀԴՄ սարքի վրա։

Էլեկտրոնային ստորագրության հետ կապված

Իզաբել Քիլիմջյան. Բարև Ձեզ: Ես ուզում եմ վերականգնել էլ. ստորագրության էջը, բայց չի ստացվում: Եվ հաշվապահներ ջան, ինձ անհրաժեշտ է ԷԿԵՆԳ-ի հաշվեհամարը էլ. ստորագրության տարեկան սպասարկման վճարը փոխանցելու համար:

Արդյո՞ք ԱՏԳ կոդը չնշելու օրենքը գործում է նաև 2021թ. համար

Հասմիկ. Բարի օր, հարգելի կոլեգաներ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Մի հարցով կարո՞ղ ենք ինձ օգնել: 58 350 000 դրամ շրջանառության դեպքում ՀԴՄ կտրոնի վրա ԱՏԳ կոդը չնշելու օրենքը գործու՞մ է նաև 2021թ. համար: Եթե դժվար չի հղում կտաք ՀՕ հոդվածի վրա: Կանխավ շնորհակալություն:

Արդյոք անհրաժե՞շտ է թույլտվություն բեռնափոխադրումներ իրականցնելու համար

Անի. Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն պետք է կատարի բեռնափոխադրումներ Հայաստանից այլ երկրներ և այլ երկրներից Հայաստան։ Արդյո՞ք անհրաժեշտ է ինչ-որ թույլտվություն գործունեության իրականացման համար:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հետ կապված

Հասմիկ. Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն ավտոտեխսպասարկում է իրականացնում (ոչ մետաղադրամով), աշխատում է միկրոյով։ Այժմ ցանկանում է համակարգչային խաղեր բացել՝ ոչ մետաղադրամով, և տվյալ սրահում վաճառել պատրաստի սառը սուրճ և ուտելիքներ։ Արդյոք հնարավո՞ր է շարունակել միկրոհամակարգում աշխատել, եթե ավտոտեխսպասարկում է, խաղեր և հանրային սնունդ։

Արդյոք պե՞տք է վճարել հունվարին չաշխատած օրերի համար

Աստղիկ. Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը ցանկանում է արձակուրդ գնալ հունվարի 8-ից, պե՞տք է աշխատավարձ հաշվարկել 1-7-ի համար: Ու, եթե աշխատանքից բացակայում է հունվարի 8-ից, վարձատրվու՞մ է 1-7-ի համար:

Մայրության նպաստ

Քրիստինե. Բարև Ձեզ: Ինչպե՞ս են հաշվարկելու իմ մայրության նպաստը, եթե 2020թ. հուլիսից աշխատել եմ գանձապահ՝ աշխատավարձը 100 000: Աշխատել եմ մինչև 2020թ. դեկտեմբերի 15-ը: Ա/Ձ-ն լուծարվելու պատճառով դուրս եկել աշխատանքից և միանգամից դեկտեմբերի 13-ից ընդունվել աշխատանքի մեկ այլ Ա/Ձ-ում՝ արդեն կես դրույք: Դեկրետ գնալու եմ մարտ ամսին 2021թ-ի:

Արդյո՞ք գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն պետք է շահութահարկ և սոց. վճար վճարի

Նաիրա. Բարև Ձեզ: Անհատ ձեռնարկատերը զբաղվում է բացառապես գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ: Շեմը չի գերազանցել: Հարցս հետևյալն է՝ Ա/Ձ-ն տարեկան 240 և 244 ձևերը պե՞տք է ուղարկի, այսինքն՝ շահութահարկ և սոց. վճարները պե՞տք է վճարի:

Ա/Ձ-ի գործունեության դադարեցման հետ կապված

Արփինե. Բարև Ձեզ։ Եթե 2020թ-ին շրջանառության հարկով աշխատած Ա/Ձ-ն մարտ ամսվանից տվել է գործունեությունը անորոշ ժամկետով դադարեցնելու մասին հայտարարություն, և այլևս չի վերսկսելու գործունեությունը, պե՞տք է արդյոք մինչև փետրվարի 20-ը ուղարկել շրջանառության հարկով հարկվելու մասին հայտարարություն։