Արդյոք կա՞ անհրաժեշտություն ելքերը և մուտքերը գրանցել դրամարկղի գրքում

ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում։ Դրամական շարժը եղել է բացառապես հաշվարկային հաշվից։ Արդյոք կա՞ անհրաժեշտություն ելքերը և մուտքերը գրանցել դրամարկղի գրքում՝ ձևակերպելով մուտքի և ելքի օրդերներ։

Կա՞ արդյոք մաքսազերծման վճար ԵԱՏՄ-ից ներմուծման դեքպում

Բարև Ձեզ։ ԵԱՏՄ-ից ներմուծված հագուստի համար մաքսազերծում կա՞, թե՞ միայն ԱԱՀ-ով է հարկվում։ Եվ առաջին անգամ ֆիզ. անձով ներմուծման սահմանաչափը նշեք։

Անհրաժե՞շտ է արդյոք պահուստաֆոնդ ձևավորել

Ani. Բարև Ձեզ: Աշխատողին տարեկան հասնում է 20 աշխատանքային օրով ամենամյա արձակուրդ, աշխատողը 10 աշխատանքային օրվա արձակուրդից օգտվել է և մյուս 10 օրվա արձակուրդից չի ցանկանում այս տարի օգտվել: Արձակուրդի տեղափոխումը արդյո՞ք հրամանով է կատարվելու և, եթե այո, ապա ինչպե՞ս, արդյո՞ք պահուստաֆոնդ է ձևավորվելու:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Արամ. Բարև ձեզ: Կազմակերպությունը զբաղվում է անասնաբուծությամբ: Կենդանիների բուծումից ստացված ակտիվը ինչպե՞ս ձևակերպել հաշվապահորեն, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ դրա համար:

Ո՞րն է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող և ԱԱՀ-ից ազատված գործարքների տարբերությունը

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պարզաբանել, թե ո՞րն է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող և ԱԱՀ-ից ազատված գործարքների տարբերությունը: Օրենքի կետերին ծանոթ եմ և ուսումնասիրել եմ, ինձ հետաքրքիր է, թե ո՞րն է տարբերությունը, եթե 2 դեպքում էլ վճարման ենթակա ԱԱՀ չկա, միգուցե հաշվապահական ձևակերպման մեջ ի՞նչ որ տարբերություն կա: Խնդրում եմ արձագանքել :)

ՀԴՄ սարքի հետ կապված

Կար. Բարև Ձեզ։ Ունեմ նոր սերնդի ՀԴՄ սարք, մոտ երեք տարի առաջ ձեռք եմ բերել, անվճար կամ շատ էժան սահմանամերձ շրջանում գործունեության համար։ Հարց` հիմա տվյալ խանութը փակել եմ, կարո՞ղ եմ սարքը ուրիշ բնագավառում օգտագործել։ Եվ ընթացակարգը կխնդրեի նշեք։

ՌԴ-ից ներմուծման ընթացակարգի վերաբերյալ

Կար. Բարև Ձեզ։ Խնդրում եմ տալ ինֆորմացիա ՌԴ-ից ներմուծման ընթացակարգի մասին։ Եթե բեռը գալիս է անհատ բեռնափոխադրողի հետ, տվյալ բեռը հասնելու է ինձ, և հետո ես պե՞տք է ԱԱՀ մուծեմ:

Արդյո՞ք ՀԿ-ի նախագահը կարող է ինքն իրեն հրաման տալ

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՀԿ-ի նախագահը, ով ձևակերպված է նաև որպես սոց. աշխատող, աշխատանքի ընդունման հրաման տալուց կարո՞ղ է ինքն իրեն հրաման տալ:

Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ

Ani. Հարգելի Հաշվապահներ, հարցս վերաբերում է ճշգրտող հաշիվներին: Ի՞նչ հաշվապահական ձևակերպում է տրվում ապրանք ստացողի մոտ, երբ ետ է վերադարձնում ապրանքը, և բացի ձևակերպումից այս գումարը ո՞նց է արտահայտվում նրա մոտ և՛ ԱԱՀ-ի հարկման համակարգի դեպքում, և՛ շրջհարկի համակարգի դեպքում:

Ընտանեկան բիզնեսի դեպքում հնարավո՞ր է օգտվել առաքման ծառայությունից

Նարեկ. Բարև Ձեզ: Ես և կինս պլանավորում ենք զբաղվել հագուստի օնլայն վաճառքով, որպես ընտանեկան բիզնես։ Հարցս հետևյալն է. ապրանքներն առաքելիս կարո՞ղ ենք օգտվել առաքման ծառայությունից, թե՞ պարտադիր պետք է առաքվի ընտանիքի անդամի կողմից:

Որքա՞ն եկամտային հարկ պետք է վճարել վարձով բնակարան տալու համար

Անուշավան. Բարև Ձեզ։ Բնակարան վարձով տալու համար որքա՞ն եկամտահարկ պետք է վճարեմ, և որքա՞ն պետք է վճարեմ նոտարական վավերացման համար:

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Անի. Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս են վարվում դրամարկղի գրքի հետ տարեվերջին, արդյո՞ք տարվա սկզբին գրանցվում է նոր դրամարկղի գիրք և, եթե կազմակերպությունը գործունեության դադարի դիմում է տվել, սակայն դրանից առաջ լրացնում էր դրամարկղի գիրքը օնլայն, արդյո՞ք կարող է գործունեության դադարեցման ամսվան հաջորդող ամսվա աշխատավարձի գումարը ելքագրել և դրանից հետո ինչպես պետք է վարվի գրքի հետ:

Ամենամյա արձակուրդի վերաբերյալ

Անի. Բարև Ձեզ: Եթե աշխատողին տարվա մեջ հասնում է 35 օր արձակուրդ, և նա ընդունվել է աշխատանքի 2020 թվականի սեպտեմբերի 1-ից և 2020 թվականի մարտից գնացել է ֆիզ. արձակուրդ, վերադարձել է օգոստոսի 10-ին և ցանկանում է օգտվել ամենամյա արձակուրդից, քանի՞ օր է հասնում նրան արձակուրդ։

Արդյոք կարո՞ղ է աշխատակիցը օգտագործել իր մոտ 5 տարվա չօգտագործած արձակուրդը

Արմինե. Բարև, հարգելի գործընկեր: 2 հարց ունեմ. աշխատակիցը աշխատում է 2 ընկերությունում 01.09.2020թ. հիմնական և համատեղության կարգով: Առաջացել է անաշխատունակություն նոյեմբեր ամսվա մեջ, աշխատակիցը ներկայացել է ա/թ: Քանի որ երկու ընկերությունում էլ աշխատակցի փաստացի աշխատած ամիսները կազմում են 2 ամիս, և 12 ամիս հետ գնալով չի ձևավորվում: Արդյոք պե՞տք է հաշվի առնել տվյալ աշխատողի վերջին 12 ամսվա միջին աշխատավարձը՝ նախորդ գործատուի: Նշեմ, որ աշխատակցի մինչև 01.09.2020թ. հաջորդ աշխատած ժամանակահատվածը 21.01.2020-21.08.2020 է: Եվ հարց 2-րդ: Եթե աշխատակիցը մինչև 2020թ. ունի մոտ 4-5 տարվա չօգտագոծված աձակուդային օրեր, ինչ-ինչ պատճառներով չի տրամադվել և ամեն տարի հրամանով տեղափոխվել է: Արդյոք կարո՞ղ է աշխատակիցը օգտագործել իր մոտ 5 տարվա չօգտագործված արձակուրդային օրերը, թե՞ միայն վերջնահաշվարկի դեպքում պիտի վերջնահաշվարկ կատարվի ու, եթե այո, կա՞ իրավական հղում: Շնորհակալություն:

Ճշգրտող հաշիվ դուրս գրելու վերաբերյալ

Բարև Ձեզ: Ճշգրտվող հաշվով, եթե տեղի է ունենում նվազեցում, այսինքն՝ վերադարձվում են որոշ ապրանքներ՝ այդ դեպքում ճշգրտվող հաշվում պե՞տք է նշվի այն ապրանքները, որոնք վերադարձվել են, թե՞ այն ապրանքները իրենց քանակությամբ, որոնք գնորդի կողմից պահվում են։