Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննությունների պատասխաններ

Gohar. Բարև Ձեզ: Հանրային հատվածի հաշվապահի որակավորման թեստերի պատասխանները ո՞վ կարող է տրամադրել։ Նախապես անչափ շնորհակալություն gohar.matevosyan շնիկ mlsa.am

Մայրության նպաստ

Ժաննա. Բարև Ձեզ: 2020թ. փետրվար ամսվանից դուրս եմ եկել աշխատանքի՝ մայրական խնամքից հետո: Հիմա նորից բալիկի եմ սպասում: Ուզում եմ օգտվել չվճարվող արձակուրդից մինչև 3 տարեկան բալիկների համար նախատեսված: Ու հիմա հետաքրքիր է, որ ապրիլին նորից ֆիզ. գնամ ինչպե՞ս է հաշվարկվելու ֆիզի գումարը ու հնարավո՞ր է դա:

Կա՞ հարկային օրենսգրքում այնպիսի կետ որի մասով պետք է պարտադիր ստանդարտ ուսումնասիրել

Andranik. Ողջույն, հարգելի կոլեգաներ: Ձեր օգնության կարիքն ունեմ: Խնդրում եմ պարզաբանել՝ կոնկրետ կա՞ հարկային օրենսգրքում այնպիսի կետ որի մասով պետք է պարտադիր ստանդարտ ուսումնասիրել:

Որքա՞ն կկազմի բնօգտագործման վճարը

Mara. Խնդրում եմ օգնել լուծել խնդիրը, կանխավ շնորհակալություն: Բնօգտագործող ձեռնարկությունը 2020թ. առաջին եռամսյակում արդյունաբերական նպատակով իրականացրել է ստորգետնյա քաղցրահամ ջրերի օգտագործում 3940մ խորանադ /ՀՀ բնական պաշարների նախարարության կողմից տրված թույլտվության սահմանները գերազանցել է/: Հաշվել կազմակերպության կողմից 2020թ.առաջին եռամսյակի համար ենթակա բնօգտագործման վճարը:

Ինքնարժեքի հաշվարկի վերաբերյալ

Արամ. Բարև ձեզ: Հարցս վերաբերվում է ինքնարժեքի հաշվարկին: Կազմակերպությունը զբաղվում է կենդանիների բուծմամբ, այնուհետև մսի մորթով և վաճառքով: Արդյո՞ք մայր կենդանու վրա կատարված ծախսերը պետք է ներառել մսի ինքնարժեքի մեջ: Ուսումնասիրել եմ ՀՀՄՍ 41 ստանդարտը, օգտակար ոչինչ չգտա:

Արդյո՞ք կիսատ ամիսը պետք է ներառել հաշվարկի մեջ

Անի. Բարև Ձեզ: Աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 2020 թվականի սեպտեմբերի 1-ից, մարտ ամսին գնում է ֆիզ., 2020 թվականի սեպտեմբերին հանատեղությամբ աշխատում է այլ կազմակերպությունում, հիմնականը մեր մոտ է: Այժմ բերել է տեղեկանք աշխատավարձի մասին՝ մյուս աշխատավայրից, սեպտեմբերը կիսատ ամիս է: Դա հաշվարկի մեջ պե՞տք է ներառել:

Որքա՞ն կկազմի բնօգտագործման վճարը

Mara. Խնդրում եմ օգնել լուծել խնդիրը, կանխավ շնորհակալություն: Բնօգտագործող ձեռնարկությունը 2020թ. առաջին եռամսյակում արդյունաբերական նպատակով իրականացրել է մակերևույթային ջրերի օգտագործում 1980մ խորանարդ /ՀՀ բնական պաշարների նախարարության կողմից տրված թույլտվության սահմանները չեն գերազանցել/: Հաշվել կազմակերպության կողմից 2020թ.առաջին եռամսյակի համար ենթակա բնօգտագործման վճարը:

Արդյո՞ք գործուղումից վերադառնալուց հետո ներկայացվող հաշվետվությունն ունի ժամանակային սահմանափակում

Գայանե. Բարև Ձեզ: Կխնդրեի պատասխանել գործուղումից վերադառնալուց հետո ներկայացվող հաշվետվությունը և դրան հաջորդող վճարումը ժամանակային սահմանափակում ունե՞ն: Եթե այո, ապա տվյալ ժամանակահատվածը խախտելու համար ի՞նչ պատասխանատվություն է առաջանում: Շնորհակալություն:

Արդյոք կա՞ անհրաժեշտություն ելքերը և մուտքերը գրանցել դրամարկղի գրքում

ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում։ Դրամական շարժը եղել է բացառապես հաշվարկային հաշվից։ Արդյոք կա՞ անհրաժեշտություն ելքերը և մուտքերը գրանցել դրամարկղի գրքում՝ ձևակերպելով մուտքի և ելքի օրդերներ։

Կա՞ արդյոք մաքսազերծման վճար ԵԱՏՄ-ից ներմուծման դեքպում

Բարև Ձեզ։ ԵԱՏՄ-ից ներմուծված հագուստի համար մաքսազերծում կա՞, թե՞ միայն ԱԱՀ-ով է հարկվում։ Եվ առաջին անգամ ֆիզ. անձով ներմուծման սահմանաչափը նշեք։

Անհրաժե՞շտ է արդյոք պահուստաֆոնդ ձևավորել

Ani. Բարև Ձեզ: Աշխատողին տարեկան հասնում է 20 աշխատանքային օրով ամենամյա արձակուրդ, աշխատողը 10 աշխատանքային օրվա արձակուրդից օգտվել է և մյուս 10 օրվա արձակուրդից չի ցանկանում այս տարի օգտվել: Արձակուրդի տեղափոխումը արդյո՞ք հրամանով է կատարվելու և, եթե այո, ապա ինչպե՞ս, արդյո՞ք պահուստաֆոնդ է ձևավորվելու:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Արամ. Բարև ձեզ: Կազմակերպությունը զբաղվում է անասնաբուծությամբ: Կենդանիների բուծումից ստացված ակտիվը ինչպե՞ս ձևակերպել հաշվապահորեն, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ դրա համար:

Ո՞րն է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող և ԱԱՀ-ից ազատված գործարքների տարբերությունը

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պարզաբանել, թե ո՞րն է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող և ԱԱՀ-ից ազատված գործարքների տարբերությունը: Օրենքի կետերին ծանոթ եմ և ուսումնասիրել եմ, ինձ հետաքրքիր է, թե ո՞րն է տարբերությունը, եթե 2 դեպքում էլ վճարման ենթակա ԱԱՀ չկա, միգուցե հաշվապահական ձևակերպման մեջ ի՞նչ որ տարբերություն կա: Խնդրում եմ արձագանքել :)

ՀԴՄ սարքի հետ կապված

Կար. Բարև Ձեզ։ Ունեմ նոր սերնդի ՀԴՄ սարք, մոտ երեք տարի առաջ ձեռք եմ բերել, անվճար կամ շատ էժան սահմանամերձ շրջանում գործունեության համար։ Հարց` հիմա տվյալ խանութը փակել եմ, կարո՞ղ եմ սարքը ուրիշ բնագավառում օգտագործել։ Եվ ընթացակարգը կխնդրեի նշեք։