Արդյո՞ք սխալ է լրացվել տեղափոխման փաստաթուղթը

Ֆիրման հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Ապրանքների տեղափոխման փաստաթուղթ դուրս գրելուց միշտ նշվել է միավոր ապրանքի գինը, ներառյալ՝ ԱԱՀ-ն, իսկ վաճառվելուց դուրս է գրվել հաշիվ վավերագիր: Արդյո՞ք սխալ է լրացվել տեղափոխման փաստաթուղթը:

Տալ հաշվապահական ձևակերպումները

Syuzanna. Բարև Ձեզ, կարո՞ղ եք օգնել հաշվապահական ձևակերպում տալ: Կազմակերպությունն արտադրել է 450 միավոր արտադրանք՝ յուրաքանչյուրը 8 000 դրամ արժողությամբ: Վաճառել 12 000 դրամով: Վաճառված արտադրանքից 90 միավոր հետ է ստացվել խոտանի շտկման համար: Կատարվել են՝ նյութական ծախսեր 300 դրամ, աշխատավարձ 170 դրամ: Որոշել նոր արտադրանքի ինքնարժեքը։ Կանխավ շնորհակալություն:

Ա/Ձ-ն ֆրիլանս աշխատանքներ է կատարելու

Անահիտ. Բարև Ձեզ: Ես գրանցել եմ ԱՁ՝ ֆրիլանս ոլորտում/արտասահմանյան կազմակերպությունների հետ/ աշխատելու համար: Բոլոր ֆրիլանս հարթակները աշխատում են Էլ. դրամապանակների միջոցով, քանի որ հնարավորություն չկա անմիջական փոխանցում կատարել դեպի ՀՀ բանկ: Կասեք՝ արդյո՞ք խնդիր չէ նման եղանակով աշխատելը, օրինական հաշվետվություններ ներկայացնելու համար, և արդյո՞ք անհրաժեշտ է բացել ԱՁ-ի հաշվեհամար այն դեպքում, երբ ես այն չեմ օգտագործելու։

Հացի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն պե՞տք է ներկայացնի ֆիզիկական ծավալի հաշվետվություն

Վազգեն. Բարև Ձեզ: Հացի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն ինչպե՞ս պետք է ներկայացնի ֆիզիկական ծավալի հաշվետվությունը: Քանի՞ կգ պետք է վերցնել 1 հացի քաշը:

Մայրության նպաստի վերաբերյալ

Վազգեն. Բարև Ձեզ: Աշխատակիցը ֆիզ. արձակուրդը վերջացրել է, եկել և ազատվել է աշխատանքից: Արդյոք աշխատակիցը կարո՞ղ է ընդունվել մեկ ուրիշ աշխատանքի և ձևակերպվի 2 տարեկան խնամք և ամսական նպաստ ստանա: Եվ կխնդրեմ պարզաբանել ժամկետային սահմանափակումները: Եվս մեկ հարց. աշխատակիցը ֆիզ. արձակուրդից վերադառնալիս ինչքա՞ն ժամանակ հետո պետք է գնա խնամքի արձակուրդ, որ նպաստ ստանա:

Արդյո՞ք պահպանվում է առաջնագիծ մեկնած աշխատողի աշխատատեղը

Hayk. Բարև Ձեզ: Աշխատակիցը մեկնել է առաջնագիծ, այս ընթացքում նրան փոխարինել է մեկ այլ աշխատակից: Այս ընթացքում պահպանվու՞մ է արդյոք աշխատատեղը, և աշխատավարձը ինչպե՞ս պետք է վճարել, եթե սովորաբար կանխիկ է ստանում: Եվ կասե՞ք՝ արդյո՞ք գրանցման հայտում որևէ նշում պե՞տք է անել, թե՞ միայն հրամանը բավարար է:

Եթե աշխատողի ազատման հայտը ուշ է ներկայացվել ՊԵԿ

Hermine. Բարև Ձեզ: Ասեք խնրում եմ՝ աշխատողի ազատման հայտը ուշ է ներկայացվել ՊԵԿ, ազատվել է սեպտեմբերի 9-ին, կատարվել է վերջնահաշվարկ, բայց հայտը ուղարկվել է հոկտեմբերի 9-ին, ինչպիսի՞ խախտում է համարվում:

Արդյո՞ք պետք է հրաման տրվի հերթապահության համար

Ani. Բարև Ձեզ: Եթե աշխատողը երկրի ռազմական դրությունից ելնելով ընկերության վարչական շենքում հերթապահության է նշանակվել` նրա համար հրաման տրվու՞մ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչպե՞ս պետք է ձևակերպել:

Արդյո՞ք շրջհարկի հաշվետվության մեջ դասակարգիչները պետք է առանձին լրացնել

Վազգեն. Կազմակերպությունը իրականցնում է առքուվաճառքի գործունեություն: Ունի 2 գործունեության հասցե: 1 հասցեում վաճառում է միայն խոզի միս, իսկ մյուս հասցեում՝ ճենապակյա աքսեսուար: Հարցս հետեվյալն է. արդյո՞ք շրջհարկի հաշվետվության մեջ դասակարգիչները պետք է առանձին լրացնել:

Մայրության նպաստ

Fenya. Առաջին երեխայի դեկրետից հետո ինձ ազատել են աշխատանքից 17.08.2020թ.-ին, հետո 08.10.2020թ.-ին նորից ընդունել աշխատանքի: Ես 15.10.2020թ. 2-րդ երեխայի ֆիզ. եմ գնում: Ինձ վճարելու են, թե՞ ոչ: Եվ եթե այո, ապա ի՞նչ հաշվարկով: Կանխավ շնորհակալություն: