Վարորդի աշխատաժամանակ

Արմինե․

Բարև ձեզ։ Եթե վարորդը զբաղվում է միջազգային բեռնափոխադրումներով, կարելի՞ է արդյոք պայմանագրում նշել, որ նրա աշխատանքային գրաֆիկը ոչ նորմավորված է: Եվ այդ դեպքում աշխատաժամանակի հաշվարկի թերթիկում ինչպե՞ս հաշվարկել նրա աշխատաժամանակը: Շնորհակալություն։

Պարտականությունների փոխանցում այլ աշխատակցի

Աննա․

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ եթե աշխատակիցը գտնվում է ամենամյա արձակուրդի մեջ, կարելի՞ է նրա պարտականությունները դնել իրանից բարձր պաշտոն զբաղեցնողի վրա և համաձայնության դեպքում պե՞տք է նրա հետ կնքվի համաձայնագիր: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք պետք է ունենալ դրամարկղային գիրք

Հենրիկ․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել․ եթե ՍՊԸ-ը աշխատում է շրջհարկով և բանկում ունի հաշվի համար, արդյո՞ք պետք է ունենալ դրամարկղային գիրք։ Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար։

Օտարերկրյա քաղաքացու մայրության նպաստ

Աննա․

Հարգելի գործընկերներ, կազմակերպության աշխատակիցը օտարերկրյա քաղաքացի է, հաշվառումը կատարում ենք որպես կացության կարգավաիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացի։ Համաձայն ՀՀ Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքի ՀՀ քաղաքացիների հավասար ունեն նպաստի իրավունք։ Հնարավո՞ր է կացության քարտի առկայության դեպքում գրանցել, վճարել մայրության նպաստ և հարկերից նվազեցում ստանալ։

Աշխատողը ճանաչվել է հաշմանդամ

Անի․

Բարև Ձեզ։

Եթե աշխատողը ամիսներ շարունակ եղել բյուլետենի մեջ, ու հիմա իր վերջին բյուլետենը ավարտվել է սեպտեմբերի 15-ին, ու իրեն պետք է արդեն երկրորդ կարգի հաշմանդամ ճանաչեն, չի կարող աշխատել, ինչպե՞ս է կարգը, ե՞րբ պետք է նրան ազատել աշխատանքից ու ո՞ր հոդվածի հիման վրա, ո՞ր ամսաթվով, բյուլետենի մեջ գրված է, որ ավարտվում է սեպտեմբերի 15-ին, ուր որ պետք է ներկայանա աշխատանքի սեպտեմբերի 16-ին:

Նպաստի հաշվարկ համատեղությամբ աշխատանքի դեպքում

Անահիտ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ նշել՝ ինչպե՞ս է կատարվում մայրության նպաստի հաշվարկը, եթե անձը բացի հիմնական աշխատավայրից, համատեղությամբ աշխատում է նաև այլ գործատուի մոտ։ Շնորհակալություն։

Վերջնահաշվարկ

Արմինե․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով.

Աշխատակիցը, որը գտնվում էր մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, արձակուրդը լրանալուց իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Ինչպե՞ս հաշվել վերջնահաշվարկ, ո՞ր աշխատավարձը վերցնել մինջին աշխավարձը հաշվելիս։

Ո՞ր ամսվա հաշվարկում արտացոլել գումարը

Աննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կասե՞ք՝ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողն ընդունվել է աշխատանքի սեպտեմբերի 20-ին, եթե վճարում կատարվի հոկտեմբեր ամսին, պետք է հոկտեմբերի՞ հաշվետվության մեջ երևա վճարված գումարը։ Կանխավ շնորհակալ եմ։

Մրգի և բանջարեղենի ձեռքբերում

Անահիտ․

Եթե ապրանքը ձեռք է բերվել ֆիզ․ անձից, և պետք է գրվի գնման ակտ ձեռք բերման համար, քանի՞ տոկոս հարկ է առաջանում, խոսքը վերաբերվում է միրգ ու բանջարեղեն գյուղացուց ձեռք բերելու մասին։

Ներմուծման ԱԱՀ վերադարձ

Բարի օր։ Ասացեք, ապրանքը գնել եմ Ռուսաստանում գտնվող մի ընկերությունից և բերել Հայաստան։ Ես պարզեցված համակարգով եմ՝ առանց ԱԱՀ, շահութահարկի, միկրոձեռնարկություն։ Ես հիմա պետք է ներմուծման համար վճարեմ 20% ԱԱՀ։ Արդյո՞ք որևէ կերպ կարող եմ վերադարձնել այն, եթե ես պարզեցված համակարգում եմ:

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ ծանուցել աշխատակցին

Սուսաննա․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Կարո՞ղ եք նշել, թե որ դեպքերում է պետք ծանուցել աշխատակցին, բացի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալը։ Օրինակ, եթե աշխատողը ժամանակավորապես փոխարինել է բացակայող աշխատողին, ապա հիմնական աշխատողի հետ վերադառնալուց առաջ պե՞տք է ծանուցել փոխարինող աշխատողին։ Շնորհակալություն։