Ինվոյսի դուրսգրում

Մերի․

Բարև ձեզ, մի հարց գործող հաշվապահներին.

Եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ն պետք է ինվոյս ուղարկի արտասահմանյան ընկերության, որի համար թարգմանչության ծառայություն է մատուցում, բացի հիմնական մաքուր ծառայության գումարից շրջհարկի 5%-ը պե՞տք է ներառվի այդ գումարի մեջ, այսինքն ո՞վ է այս դեպքում ԱՁ-ի հարկեր վճարողը լինելու` ԱՁ-ն, թե՞ այդ ընկերությունը։

Եվ 2-րդ հարցս. E- invoicing-ով հաշվի մեջ ինչպե՞ս պետք է գումարը գրվի` շրջհարկով, թե՞ առանց։

Նվազեցում շահութահարկից

Սուսաննա.

Հարգելի գործընկերներ, եթե ընկերությունը իր հողատարածքի վրա կառուցում է շենք,  որի համար ունի նախագիծ և կատարել է համապատասխան վճարում։ Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ է այդ գումարը  շահութահարկի հաշվարկում որպես ծախս ներառնել։ Ցանկացած պատասխանի դեպքում խնդրում եմ հղումը։

Շնորահալություն:

Գործունեության տարածք

Սվետա.

Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն զբաղվելու է IT ոլորտում ծառայության մատուցմամբ, 115 մլն չի գերազանցելու շրջանառությունը, դեռ մի հոգի է, բայց հետագայում սպասվում է աշխատողի ներգրավվում։ Կասե՞ք, արդյոք օֆիսային տարածք անհրաժեշտ է, և ի՞նչ հարկեր են գոյանում։ Նախապես շնորհակալ եմ։

Բնապահպանական հարկ

Քրիստինա. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։ Կազմակերպությունը ձեռք է բերել անվադողեր ՍՊԸ-ի մեքենաների համար ու ստացել են հարկային հաշիվ, որտեղ բացի ԱԱՀ-ից կա նաև բնապահպանական հարկ 1-% չափով։ ՀԻմա դա պետք է վճարի՞ ՍՊԸ-ն։ Ավելացնեմ, որ ՍՊԸ-ն չի հանդիսանում բնապահպանական հարկ վճարող։

Հարկային պարտավորություն ֆիզ. անձի համար

Նարեկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Արդյո՞ք ՀՀ ռեզիդենտ ֆիզ. անձի համար առաջանում են հարկային պարտավորություններ, եթե անձը բանկային ավանդի տոկոսներ է ստանում այնպիսի երկրից, որտեղ ավանդի տոկոսը համարվում է չհարկվող եկամուտ։ Իսկ եթե արտերկրից ստացվող եկամուտը արտերկրում հարկվել է 10 տոկոս, արդյո՞ք վճարված հարկերը նվազեցնում ենք եկամտից և մնացած գումարը հարկում 21 տոկոսով, թե՞ պետք է վճարված հարկերը նվազեցնել վճարվելիք հարկից։ Կանխավ շնորհակալություն։

1 գործունեություն 2 տարբեր տարածքներում

Հասմիկ. Բարև ձեզ: 1. Ա/Ձ աշխատում է միկրո համակարգում, համակարգչային ծառայությունների մատուցում է իրականացնում, գրանցված է՝ այլ ծառայությունների մատուցում դասակարգիչի տակ։ Ցանկանում է բացել նաև ֆոտո նկարահանման ծառայություն՝ նույն վայրում։ Արդյո՞ք դա խնդիր չի առաջացնի։ 2. Ա/Ձ, որն աշխատում է միկրո համակարգում, կարո՞ղ է նույն գործունեությամբ զբաղվել 2 տարբեր տարածքներում, ունենալ 2 ՀԴՄ, այսինքն՝ բացել երկրորդ մասնաճյուղ։ Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար։

Ներմուծում Չինաստանից

Արսեն. Բարև ձեզ: Ֆիզ. անձը ցանկանում է մոտ 100 զույգ կոշիկ ներկրել Չինաստանից՝ Ալիբաբա կայքի միջոցով, մոտ 3000$ արժեքով, ծովային առաքումով, օնլայն վաճառելու նպատակով: Կխնդրեմ օգնեք մոտավոր հաշվարկել ի՞նչ գումար կարժենա ընդհանուր մաքսազերծումը։

Տրանսպորտային միջոցի վարձակալություն

Աննա. Հարգելի հաշվապահներ, շրջհարկով աշխատող ՍՊԸ ֆիզ. անձից վարձակալել է տրանսպորտային միջոց, գործատուն պետք է ֆիզ. անձից պահի՞ 10% և վճարի եկամտային հարկ։ Կանխավ շնորհակալ եմ:

Հիմնական միջոցի օտարում և ձեռքբերում

Շուշանիկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է հիմնական միջոցի օտարման և ձեռք բերմանը: Եթե շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն վաճառում է տրանսպորտային միջոց, այնուհետև ձեռք է բերում այլ տրանսպորտային միջոց, ի՞նչ տեսակի հարկային պարտավորություններ են առաջանում ՍՊԸ-ի համար, և ի՞նչ հաշվետվություններ և հաշիվներ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն հարկային մարմին։ Նշեմ նաև, որ առք ու վաճառքը կատարվում է ֆիզիկական անձի հետ:

Ոչ ռեզիդենտի շահութահարկ

Նարեկ. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպությունը օտարերկրյա ԱՄՆ կազմակերպությունից գնել է ծառայություն, որի դիմաց վճարել է 1000 ԱՄՆ դոլար և ստացել է հաշիվ սեպտեմբեր ամսում։ Ոչ ռեզիդենտից ծառայություն գնելուց ինչքան որ տեղյակ եմ, պետք է հաշվարկել և վճարել ոչ ռեզիդենտի շահութահարկ։ Կխնդրեմ մեկնաբանել, ինչքա՞ն գումարի նկատմամբ հաշվարկել շահութահարկը, ինչպե՞ս դուրս գրել ինքնահաշիվ և ինչքա՞ն գումարով։

Շրջհարկով աշխատող Ա/Ձ հարկեր

Մարի. Բարև Ձեզ։ Եթե սեպտեմբերի 1-ից աշպատողի աշխատաժամը 1 ժամով կրճատել ենք, կարո՞ղ եմ արդյոք հայտը ուղարկել մինչև հոկտեմբերի 20-ը: 2. Եթե գրանցվել եմ Ա/Ձ՝ շրջանառության հարկով աշխատող, և դեռ օգոստոսից ոչ մի գործունեություն չեմ իրականացրել, պե՞տք է արդյոք 5 000 եկամտայինն ու սոցը ամսական վճարել, թե՞ տարեկան էլ կարող եմ վճարել։ Պարզապես գործունեություն չիրականացրած ամիսների համար չվճարեմ: Եվ պե՞տք է արդյոք նոյեմբերի 20-ին ուղարկեմ զրոյական հաշվետվություն: Կանխավ շնորհակալություն

Խոտանված ավտոմեքենայի ներմուծում

Նարեկ. Բարև Ձեզ։ Շրջանառության հարկի դաշտում գործող Ա/Ձ-ն ավտոմեքենա է ներմուծել, որը խոտանված է և մաքսային թղթերի մեջ նշված է խոտանված: Արդյո՞ք պետք է շրջանառության հարկից որպես ծախս նվազեցվի դա։ Կխնդրեի նաև, դրա հետ կապված, ասեք ո՞ր հոդվածը կարդամ։