Գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման պայմանագիր

223 Սոնա. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, մեր ընկերությունը ծավալում է գործունեություն հանրային սննդի ոլորտում և բանջարեղեն ձեռք է բերում գյուղացուց, ով ներկայացրել է փաստաթուղթ, որ ինքը զբաղվում է գյուղատնտեսական արտադրությամբ: Այժմ ուզում եմ կազմել պայմանագիր այդ ֆիզիկական անձի հետ: Հնարավո՞ր է ինչ որ մեկը ունենա նման պայմանագրի օրինակ` ճիշտ կազմված: Կանխավ շնորհակալություն:

Օրենսդրական փոփոխությունների հետ կապված

236 Արտակ. Հարգելի գործընկերներ, օրենսդրական փոփոխությունների` ուժի մեջ մտնելու հաշված օրեր են մնացել: Ո՞վ է տեղյակ` ի՞նչ ենք անելու ներմուծված թուրքական ապրանքների հետ, որոնց համար ձեռքբերման հիմնավորման ոչ մի փաստաթուղթ չկա:

Միակողմանի գնման ակտի հետ կապված

Արմեն. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք "միակողմանի գնման ակտ" հասկացությունը այլևս ուժի մեջ չի լինելու 2014թ. հոկտեմբերի 1-ից հետո` օրենսդրական փոփոխությունների կիրառման արդյունքում: Նախապես շնորհակալություն:

Աշխատավարձի բարձրացման համաձայնագրի օրինակ

Մարգարիտա. Բարև ձեզ, հարգելիներ, խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ գտնել աշխատավարձի բարձրացման համաձայնագրի օրինակ, և տնօրենի աշխատանքային պայմանագիրը ու՞մ հետ է կնքվում, խոսքը ՍՊԸ-ի տնօրենի մասին է:

Կուտակային և սոց. վճարներից հրաժարվելու դիմումներ

Կարեն. Հարգելի կոլեգաներ, կուտակային վճարի հետ կապված է հարցս: Նախկինում աշխատողները ներկայացնում էին դիմում համաձայն հետևյալ ձևի... հիմա ուժի մեջ է մտել սոցիալական վճարից հրաժարվելու դիմումի ձևը, որը հրապարակված է այս կայքում: Արդյո՞ք 2 դիմումի ձևերն էլ պետք է ներկայացվի աշխատողի կողմից, թե՞ վերջին ձևը բավական է:

Որո՞նք են առհաշիվ հաշվետվության ներկայացման ժամկետները

Հարութ. Հարգելի գործընկերներ, որո՞նք են առհաշիվ հաշվետվության ներկայացման ժամկետները: Կարո՞ղ է արդյոք աշխատակիցը առհաշիվ հաշվետվություն ներկայացնել ամսվա վերջում` ամսվա ընթացքում կատարված ծախսերի վերաբերյալ: Նախապես շնորհակալություն:

Կազմակերպությունը կորցրել է դրամարկղային գիրքը

Լիանա. Բարև ձեզ, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը` արդյո՞ք կա սահմանված տուգանք, եթե սահմանակափակ պատասխանատվությամբ ընկերությունը կորցնում է իր դրամարկղային գիրքը: Նախապես շնորհակալություն:

Կարո՞ղ են արդյոք հաշիվները դուրս գրվել դոլարով կամ եվրոյով

Սառա. Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և ծառայություն է մատուցում արտասահմանյան ընկերություններին: Կարո՞ղ են արդյոք հաշիվները դուրս գրվել դոլարով կամ եվրոյով: Կամ անհրաժե՞շտ է արդյոք նշել թե դոլարով արժեքը` արտասահմանյան ընկերության համար, թե կուրսը և թե դրամով արժեքը:

Արդյո՞ք պետք է հաշվանցել ԱԱՀ-ն

225 Անի. Հարգելի հաշվապահներ, խնդում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում. A կազմակերպությունը վարձակալությամբ վերցրել է B կազմակերպությանը պատկանող մի գործարան և արտադրում է X ապրանք: Վարձակալության պայմանագրում նշված է, որ գործարանի շահագործման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են A կազմակերպության կողմից: Գործարանի էլեկտրաէներգիայի վճարը վճարելու է A կազմակրպությունը, սակայն ո՞ր կազմակերպությունն իրավունք ունի հաշվանցելու էլեկտրաէներգիայի ԱԱՀ-ն:

Աշխատանքային պայմանագրի լուծման ընթացակարգ

Անի. Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ իմանալ աշխատողի մահվան դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման ընթացակարգը, իրավական ակտի ընդունման ամսաթիվը: Կանխավ շնորհակալ եմ: Հարգանքով` Անի

Արդյո՞ք աշխատանքային պայմանագիրը ավտոմատ լուծվում է

Մարիամ. Հարգելիներս, 27.02.2013թ.-ից ես գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այդ ընթացքում իմ գործատու ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Խնդրում եմ ասել` ի՞նչ կարգավիճակում եմ ես այժմ, արդյո՞ք ինձ հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ավտոմատ լուծվում է: Շնորհակալություն:

Հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև

Anna. Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ հուշել` ինչպե՞ս կարող եմ գտնել ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև: Նախապես շնորհակալություն:

Աշխատանքային պայմանագրի գրանցման հետ կապված

Անուշիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Աշխատանքային պայմանագիր կնքելուց որտե՞ղ պետք է գրանցում կատարել: Հրամանագիրքը ուժը կորցրել է ՀՀ Կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 875-Ն որոշմամբ, իսկ աշխատանքային պայմանագրի գրանցման, գրանցամատյանի վարման ու պահպանման կարգը ՀՀ Կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 875-Ն որոշմամբ դեռ գործու՞մ է: Կանխավ շնորհակալություն: