Հարկային դաշտի ընտրություն

Տաթև. Բարև Ձեզ։ 1․ Ա/Ձ գրանցվել հնարավո՞ր է միայն նույնականացման քարտով, եթե անձնագրիս ժամկետը լրացել է և նորի համար դեռ չեմ դիմել։ 2․ Դիզայներական գործունեություն իրականցնող Ա/Ձ-ն, որը պետք է ամիսը 1 կամ 2 ընկերության հաշիվ դուրս գրի, կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն։

ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ

Գեղամ. Խնդրում եմ ասեք, եթե ձեռք եմ բերել հարկային հաշվով 200 000-ի վառելանյութ և գումարած 40 000-ԱԱՀ սեպտեմբերին, բայց սեպտեմբերին ծախսել եմ 100 000-ի և 20 000 ԱԱՀ մնացած ծախսել է նոյեմբերին։ Կարո՞ղ եմ արդյոք ամբողջ 40 000 ԱԱՀ ծախսագրել սեպտեմբերին, եթե գումարը վճարել եմ սեպտեմբերին։ Հանդիսանում եմ ԱԱՀ վճառող։

Ձեռքբերմած ՀՄ ինքնարժեք

Արտյոմ. Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը ֆիզ. անձից գնել է մեքենա։ Մեքենան որպես հիմնական միջոց ճանաչելուց ֆիզ. անձի փոխարեն մուծված 10% հարկը նույնպես համարվու՞մ է մեքենայի ինքնարժեք և արդյո՞ք որպես հիմնական միջոց պետք է ճանաչել մեքենայի գումար + հարկ թիվը։

Հաշվետվություն չներկայացնելու դեպքում

Սուսաննա. Խնդրում եմ պատասխանեք՝ ես դիմել եմ Հայէկոնոմբանկ և իմ դիմումի հաձայն իմ ՀԴՄ-ի POS տերմինալ ծառայությունը ակտիվացված է և բանկը POS ծառայություն է մատուցում, բայց ես N274 հաշվետվությունը չեմ ներկայացրել: Դա խախտու՞մ է համարվում:

Շինարարական լիցենզիայի վերաբերյալ

Լիլիթ. Բարև ձեզ։ Ո՞վ է տեղյակ, շինարարական լիցենզիա ունեցողին կարո՞ղ է ծառայություն մատուցել չունեցողը, այսինքն՝ գործն անում է լիցենզիա ունեցողը, բայց աշխատանքներում ներառել է այլ Ա/Ձ-ի ու աշխատողների։

Կարո՞ղ է աշխատողը մեքենա վարձակալել

Արմինե. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել մեկ հարց՝ քաղիրավական պայմանագրով աշխատակցի համար թու՞յլ է տրվում արդյոք վարձակալել ավտոմեքենա՝ իր ծառայությունը լիարժեք կատարելու նպատակով։ Կանխավ շնորհակալ եմ։

Դեկրետ գնալու վերաբերյալ

Լուսինե. Հարգելի հաշվապաներ, խնդրում եմ ասացեք, աշխատողը չի ցանկանում գնալ ֆիզ. արձակուրդ, ուզում է աշխատել մինչև երեխայի ծնվելը: Արդյոք իրավունք ունի՞, և այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդի օրերը:

Բրոքերային ծառայություն

Հրանուշ. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. ՍՊԸ-ն մատուցելու է մաքսային բրոքերային ծառայություններ, սկզբնական շրջանում աշխատելու է շրջ․ հարկով և ունենալու է 2 աշխատող։ Կտրամադրե՞ք տվյալ ոլորտի առանձնահատկությունների մասին տեղեկատվություն (հաշվետվություններ, հարկման դաշտ և այլն)։ Շնորհակաություն։

ՀԴՄ կտրոն ՀՎՀՀ-ով

Վիգեն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՀՀ Հարկային օրսենսգրքում նշված է, որ քաղիրավական պայմանագրի շրջանակներում ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց վարձատրության վճարը հաշվառման դրամարկղային մեթոդով է, այսինքն՝ եթե սեպտեմբեր ամսվա վճարը տրվում է հոկտեմբերին, ապա պետք է հոկտեմբերի եկամտային հաշվարկի մեջ ներառե՞լ։ Ճի՞շտ է։ 2. Ըստ ՀՕ 386 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի՝ կանխիկ դրամով վճարում չի համարվում այն վճարումը, որի մասով դուրս է գրվել գնորդի հվհհ-ով կտրոն: Հարց՝ արդյո՞ք 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կարելի է տալ հվհհ-ով հդմ կտրոն։

Սրճարան բացելու համար

Նառա. Բարև Ձեզ։ Կխնդրեմ օգնել հետևյալ հարցերում։ Կազմակերպություն է ուզում ստեղծվել, որը գործունեություն է ծավալելու հանրային սննդի ոլորտում, խոսքը մասնավորապես փոքր սրճարան բացելու մասին է։ Ի՞նչ քայլեր պետք է կատարվի հաշվապահի կողմից։ Փոքր-ինչ տեղյակ լինելով՝ ենթադրում եմ, որ պետք է գրանցվի ֆիրման, էլեկտրոնային ակտիվացումները կատարվի 20 օրվա ընթացքում, նաև առանձին ստանա լիցենզիա տարածքի հարկայինից, պետք է ձեռք բերի հդմ սարք… (Եթե վերոնշյալում կան ճշգրտումներ խնդրում եմ նշել կամ հաստատել գրածս ինֆորմացիան)։ 1. Ի՞նչ հարկեր է վճարվում ամսական և տարեկան։ 1.1 վճարու՞մ է հաստատագրված վճար։ 1.2 Հանրային սննդի դեպքում միկրո լինել ըստ օրենսդրության չի կարող և պետք է դիմել որպես շրջհարկ վճարո՞ղ։ 2. Ի՞նչ հաշվետվություններ է ներկայացվում ամսական և տարեկան։ 3. Որպես կանոն մինիմում ինչպիսի՞ աշխատավարձ է ունենում փոքր սրճարանի հաշվապահությամբ զբաղվող հաշվապահը:

ՀԿ օգտվում է թարգմանչական ծառայությունից

Վիգեն. ՀԿ-ն չունի գրանցված աշխատող, կարո՞ղ է օգտվել ծառայությունից (օրինակ՝ թարգմանչական ծառայությունից) և կատարել փոխանցում համապատ. ծառայության համար։ Կանխավ շնորհակալություն։

Գրանցման հայտի վերաբերյալ

Դիաննա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանեք, եթե աշխատողի ազատման հրամանը տրված է 10.10.2022, հարկային հայտը լրացրել եմ 07.10.2022 և ուղարկել եմ։ Սակայն մի քանի ժամ հետո պարզվեց, որ աշխատողը դեռ պետք է աշխատի, բայց հայտն արդեն ուղարկել եմ, հիմա ի՞նչ անեմ այդ հայտը ուղղելու համար։