Բանջարեղենի առցանց վաճառք

Գոհար. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք․ Ա/Ձ-Ն ցանկանում է զբաղվել բանջարեղենի օնլայն վաճառքով, ունի կայք՝ բացած, կարո՞ղ է գործել շրջհարկով, հդմ պե՞տք է ունենա, գրանցված աշխատող պիտի՞ լինի։ Նաև խնդրում եմ ասեք այդ օնլայն հդմ-ն ինչպե՞ս է գործածվում։

Վերջնահաշվարկ

Ռուզաննա. Բարձ ձեզ։ Համաձայն աշխ.օրենսգրքի 130 հոդվածի՝ աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելիս վճարվում է աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները: Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք վերջնահաշվարկի ժամանակ հաշվարկվում է վերջին 5 տարվա աշխատանքային տարիների ընթացքում աշխատողին կազմակերպության կողմից կուտակված պարտքը։

Ստացված կրթաթոշակներ

Գրիգոր. Հիմնադրամը (ԲՈՒՀ) պետ բյուջեից ստանում է անվճար սովորող ուսանողների կրթաթոշակը և ինքը վճարում ուսանողներին: Հարցս հետևյալն է. արդյո՞ք այդ ստացված և վճաված գումարները պետք է համարել հասույթ և ծախս: Երկու հաշվապահներ տարբեր կարծիքներ ունենք: Եթե այո, ապա ցույց ե՞նք տալիս ԱԱՀ-ի հաշվետվությունում, թե՞ միայն շահութահարկի հաշվետվության «այլ եկամուտներ» և «այլ ծախսեր» տողերում: Խնդրում եմ գրեք նաև հաշվապահական թղթակցությունները: Եթե կան հաշվապահներ, որոնք աշխատում են այդ ոլորտում, խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով: Շնորհակալություն:

Ներմուծում Չինաստանից

Գոքոր. Բարև ձեզ։ Ես ֆիզ. անձ եմ և ուզում եմ Չինաստանի Ալիէքսպրեսով ներմուծեմ ապրանք (ալյումինե կտոր է)։ Ի՞նչ գումարի շրջաններում պետք է լինի (բեռնափոխադրումը ներառյալ, թե՞ օդով, թե՞ բեռնատարով), որ ես կարող եմ ստանալ առանց մաքսազերծում անելու։

ՍՊԸ գործունեության ժամանակավոր դադարեցում

Լիլի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ֊ով աշխատող ՍՊԸ-ն հունիսից ժամանակավոր դադար եմ տվել (ՍՊԸ֊ն գրանցվել է ապրիլին, լրիվ զրոյական է եղել, չի աշխատել)։ Այսօր եմ տեսել, որ տնօրենին չեմ ազատել։ Հիմա, եթե ազատեմ` խնդիր կլինի՞, թե՞ ազատեմ ու տամ 0-ական 189, 260 հուլիսի և օգոստոսի համար։

Բանկային հաշվի համալրում

Ալլա. Բարև Ձեզ։ ՍՊԸ աշխատում է շրջհարկով, դրամարկղի գումարից ուզում է իր բանկի հաշիվը համալրի հարկեր մուծելու նպատակով, անպայման պետք է բանկում համալրում անի՞։ Եթե տնօրենն իր անձնական իդրամի հաշվից համալրի ՍՊԸ-ի հաշիվը, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։ Եվս մեկ հարց. ՍՊԸ աշխատում է շրջհարկով, անշարժ գույքի օտարումից առաջացած գումարը կանխիկացնում է և մուտք անում դրամարկղ, ի՞նչ գործողություններ պետք է արվեն դրանից հետո՝ վերադարձ որպես շահաբաժին՝ ի՞նչ չափով, հարկում 5%...

Քանի՞ արձակուրդային օր է հասնում ՀՈԱԿ տնօրենին

Աննա. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. ՏԻՄ-ի ՀՈԱԿ-ի տնօրենին հատկացվել է արձակուրդ 24 աշխատանքային օր, 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում քանի՞ արձակուրդային օր է հասնում ՀՈԱԿ-ի տնօրենին: Կանխավ շնորհակալություն:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լիաննա. Բարի օր։ Այս մասով ծանոցում ունեմ։ Կմանրամասնեք՝ ի՞նչ է նշանակում, եթե ես անհատ ձեռնարկատեր եմ և հաշվարկային հաշիվներ եմ դուրս գրել։ Շնորհակալ եմ։ 5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել` 10) կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացրած` առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը:

Ի՞նչ հարկեր կառաջանան

Անուշ. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում: Սեփականության իրավունքով ունի հողատարածք: Եթե այդ տարածքում ՍՊԸ-ի պատվերով կառուցվի տուն և վաճառվի ֆիզ. անձի՝ ի՞նչ հարկեր կառաջանան։

Չվճարվող արձակուրդ

Լիլիթ․ Բարև Ձեզ։ Կներեք մեկ հարց տամ. աշխատողը տարվա ընթացքում ինչքա՞ն ժամանակ կարող է բացակայել՝ պահպանելով իր հաստիքը կազմակերպությունում: Նշեմ, որ աշխատակիցը տարվա ընթացքում 140 օր եղել է անաշխատունակության մեջ, կարո՞ղ եմ ևս 30 կամ որոշ դեպքերում 60 օր տրամադրել: Կանխավ շնորհակալ եմ։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Անի․ Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ասեք՝ նոր բացված Ա/Ձ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եթե զբաղվելու է միայն ցորենի և գարու ներմուծմամբ: Շնորհակալ եմ կանխավ։

Ներքին կանոնակարգի օրինակելի ձև

ՍԵդա Հախվերդյան․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ինձ անհրաժեշտ է արտադրության ոլորտի ՍՊԸ-ի ներքին կանոնակարգի օրինակելի ձև, եթե կարող եք օգնել՝ ուղարկեք իմ էլեկտրոնային հասցեին՝ hem.07@mail.ru։

Եկամտային հարկի հաշվարկ

Անի․ Հարգելի հաշվապահներ, եթե արձակուրդի ընթացքում աշխատակիցը ֆիզ․ է գնում և արձակուրդը տեղափոխում ենք ֆիզ․-ից 140օրից անմիջապես հետո։ Արձակուրդը եղել է հուլիսի 8-ից օգոստոսի 25-ը ներառյալ, իսկ ֆիզը օգոստոսի 8-ից է։ Այդ տեղափոխված օրերի համար վճարել եմ և պետք է ցու՞յց տամ օգոստոսի հաշվետվության ժամանակ։