Եկամտային հարկի հաշվարկ

Անի․ Հարգելի հաշվապահներ, եթե արձակուրդի ընթացքում աշխատակիցը ֆիզ․ է գնում և արձակուրդը տեղափոխում ենք ֆիզ․-ից 140օրից անմիջապես հետո։ Արձակուրդը եղել է հուլիսի 8-ից օգոստոսի 25-ը ներառյալ, իսկ ֆիզը օգոստոսի 8-ից է։ Այդ տեղափոխված օրերի համար վճարել եմ և պետք է ցու՞յց տամ օգոստոսի հաշվետվության ժամանակ։

Ինքնազբաղված անձ

Էլեոնորա․ Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է․ օտարերկրացի ֆիզ․ անձը աշխատում է "Գլովո" ընկերությունում որպես առաքիչ, գումարը հավելվածի մեջ կուտակվում է և ստանալու համար պետք է հարկ վճարի։ Իրեն ասել են, որ պետք է առաջնորդվի ինքնազբաղված անձանց գործունեությունը կարգավորող կանոնակարգերով։ Խնդրում եմ կհուշեք՝ ի՞նչ հարկ պետք է վճարի։

Որպես լիազոր մուտք գործելու համար

Արթուր․ Բարև Ձեզ։ Կարո՞ղ եք օգնել․ 274 ձևից օգտվելու համար պետք է որպես լիազոր մուտք գործեմ, բայց չի ստացվում։ Կարողանում եմ մուտք գործել որպես օգտվող, բայց ոչ որպես լիազոր: Ինչպե՞ս մուտք գործեմ որպես լիազոր:

Հիփոթեկի հետ կապված

Կարինե. Բարև ձեզ։ 1 տարի և ավել գործող Ա/Ձ է, հարկ չեմ վճարում, հաշվապահական գրասենյակի վճար + զինվորի հիմնադրամի վճար եմ տալիս։ Հարկ որպես չեմ վճարում, կարող եմ ներկայանալ որպես համավարկառու տղայիս հետ հիփոթեկային վարկավորման նպատակով։

Գործունեության դասակարգիչ

Աննա․ Հարգելի հաշվապահներ, կասեք՝ դասակարգիչը հետևյալ գործունեության տեսակի` Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման։

Մեքենայի առքուվաճառք

Մարիաննա․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե ֆիզիկական անձը մեկ տարվա մեջ գնում և վաճառում է մեկից ավելի ավտոմեքենաներ․ 1) հարկվո՞ւմ է, և որքաո՞վ, 2) ինչպե՞ս պետք է վճարի հարկե՞րը, 3) այդ օրենքը գործում է մեկ տարվա մեջ կատարելով առքուվաճառք, թե՞ տվյալ տարվա մեջ:

Անկանխիկ վճարման վերաբերյալ

Ա/Ձ միկրոձեռնարկատեր է: ՊԵԿ-ից ստացել է գրություն առ այն մասին, որ չեմ իրականացրել անհրաժեշտ գործողություններ վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունումն ապահովելու համար, որի գծով սահմանված է 300 000 դրամի չափով տուգանք: Առաջարկության համաձայն պետք է ներկայացնեմ էլեկտրոնային դիմում: Դիմումը ներկայացնելուց հետո ի՞նչ գործընթաց պետք է իրականացնեմ։