Եկամտային հարկ 20 % շրջանառության հարկ վճարող հարկային գործակալների համար

Հայկ․

Բարև Ձեզ։ 2025 թվականից շրջանառության հարկ վճարողները եթե հաշվարկային փաստաթղթով կամ ՀԴՄ-ով ձեռքբերում չեն կատարում, պե՞տք է 20 տոկոս եկամտային հարկ վճարեն։ 2025 թվականից շրջանառության հարկ վճարողները պե՞տք է պահեն պահեստի մնացորդ։ Կխնդրեի օրենքի հղումը ուղարկեք։

Փոխառություն 0 տոկոս տոկոսադրույքով

Հարություն․

Բարև Ձեզ: Հարկման ընդհանուր և հատուկ համակարգերում գործող կազմակերպությունները արդյո՞ք կարող են 5 տարի ժամկետով, զրո տոկոսով փոխառության պայմանագիր կնքել հիմնադիրի, այլ ֆիզ. անձի կամ այլ կազմակերպության հետ: Եթե կա որևէ սահմանափակում, խնդրում եմ հղում անել: Կանխավ շնորհակալություն:

Նյութերի վերադարձի ձևակերպումներ

Հայկ․

Բարև ձեզ: Ծառայություն մատուցող կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Ձեռք բերված նյութերի մի մասը հետ է վերադարձրել, դիմացի կողմը դուրս է գրել ճշգրտող հաշիվ: Վերադարձի ձևակերպումը այսպե՞ս կլինի. դտ 521 - կտ 211, դտ 521 - կտ 226: Նախապես շնորհակալություն։

Հաշվարկել բանկի օգուտը և վնասը

Անահիտ․

Պահանջվում է ներկայացնել սինթետիկ ձևակերպումը և հաշվարկել բանկի օգուտ և վնասը: Ֆիզիկական անձն իր դոլարային հաշվից ցանկանում է կանխիկացնել 200 եվրո: Տվյալ օրվա փոխարժեքի տվյալներն են․

Դոլար Եվրո
Առք-483, 529
Վաճառք-487, 533
ԿԲ-485,87 528,43

Պահանջվում է ներկայացնել սինթետիկ ձևակերպումը և հաշվարկել բանկի օգուտ և վնասը:

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Եթե աշխատողի հաստիքը փակվում է

Աննա․

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ եթե աշխատողի հաստիքը փակվում է, բայց նրան առաջարկվում է այլ հաստիք նույն կազմակերպությունում նախքինից ցածր աշխատավարձով: Ինչպե՞ս ճիշտ վարվել այս դեպքում, արդյո՞ք ճիշտ կլինի նրան ծանուցել հաստիքի կրճատման մասին և կնքել համաձայնագիր աշխատանքային պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Գումարի փոխանցում հիմնադրի հաշվին

Նարեկ․

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է. շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը, որն իրականացնում է ծառայության մատուցում, ամսվա կտրվածքով իր հասույթից փոխանցում է ծախսերը, իսկ մնացած գումարը փոխանցում է հիմնադիրի հաշվին։ Ի՞նչ խնդիր կարող է ունենալ կազմակերպությունը։

Արդյո՞ք անհրաժեշտ է ինքնահաշիվ գրել

Գոռ․

Բարև Ձեզ։ Հյուրանոցային համարը ամրագրել են Expedia-ի միջոցով , հիմա Expedia միջնորդավճարի հաշիվ է դուրս գրել։ Խնդրում եմ կասե՞ք իմ քայլերը՝ պե՞տք է ինքնահաշիվ գրել, թե՞ ոչ։

Ինչպե՞ս բաշխել չբաշխված շահույթը

Անահիտ․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունն ունի 2 սեփականատեր՝ 50% բաժնեմասերով։ 2024թ․-ի նոյեմբերին մի սեփականատերը մյուսին է փոխանցել իր բաժնեմասը։ 2024թ․-ի ընթացքում կուտակված շահույթը ինչպե՞ս պետք է բաշխել։ Իմ կարծիքով մինչև նոյեմբեր կուտակված շահույթը պետք է բաշխել հավասարաչափ, փոփոխությունից հետոյինը՝ ամբողջությամբ վճարել 100% բաժնեմասով սեփականատիրոջը։

Նոր իրական շահառուի հայտարարագիր

Միքայել․

Հարգելի հաշվապահներ, կազմակերպության միակ մասնակիցը փոխվել է (մասնաբաժինը նվիրատվության կարգով տվել է այլ անձի), ստացվում է՝ պե՞տք է ներկայացնել նոր իրական շահառուի հայտարարագիր, և ի՞նչ ժամանակահատվածում։ Շնորհակալություն։

Համատիրության գործունեություն

Տիգրան․

Ողջույն, հարգելի գործընկերներ, մի քանի հարց ունեմ համատրիությունների գործունեության հետ կապված․

1․ Արդյո՞ք համատիրությունները չեն կարող աշխատել շրջանառության հարկով

2․ Եթե պարտադիր ընդհանուր հարկման համակարգում է գործելու, ապա իրավաբանական անձանցից անդամավճար ստանալու համար պե՞տք է հարկային հաշիվ գրել և ԱԱՀ վճարել, թե՞ հաշիվ վավաերագիր

3. Իրավաբանական անձանց մասով դուրս գրված հաշիվներից առաջանու՞մ է շահութահարկ

Շրջանառության հարկի փոփոխություններ 2025թ․

Հովհաննես․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանեք․

1․ Արտադրական գործունեությունից ստացվող եկամուտներից արդյո՞ք նվազեցվում է տարածքի (արտադրամասի) վարձակալության վճարը (վարձակալությունը ստանում ենք կազմակերպությունից, և առկա է հաշիվ վավերագիր)

2․ Պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարող սուբյեկտները 01․01․2025-ից շարունակու՞մ են վճարել 5% շրջանառության հարկ, անկախ այն փաստից հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր ստացել են, թե ոչ

3․ Այլ գործունեությունից ստացվող եկամուտներից նվազեցվում են անմիջականորեն կապված ծախսեր, եթե այդ ծախսերը կատարվում են ՀՀ-ից դուրս, և առկա չէ հաշիվ վավերագիր

Կանխավ շնորհակալություն։

Վարձակալության դադարեցում

Տիգրան․

Բարև ձեզ։ Ֆիզ․ անձը ՀՎՀՀ-ով տարածք է տվել վարձակալության պայմանագրով ԱՁ-ին և պայմանագրի ժամկետը լրանալուն պես դադարեցնում է գործարքը: Հարկը վճարել է ԱՁ-ի հաշվապահը։ Ի՞նչ է պետք ներայացնել հարկային մարմին գործարքը դադարեցնելու համար։