Գործատուն փոխում է իր գործունեության հասցեն

Գոհար․

Բարի օր, հարգելիներս։ Հարցս էսպիսին է. Եթե գործատուն փոխում է իր գործունեության հասցեն մի քանի օրվա ընթացքում, ինչպե՞ս կարող է պահպանել ԱՕ 115-րդ հոդվածով սահմանված ծանուցման ժամկետները, եթե աշխատավայրը փոխելու որոշումը կայացվել է մի քանի օրում։

Ֆրիլանս գործունեությունը որպես միկրոձեռնարկատիրություն

Սյուզաննա․

Բարև Ձեզ։ Անչափ շնրոհակալ կլինեմ, եթե պատասխանեք։ 2025թ-ին ֆրիլանս հարթակներից ամիսը մինչև 80 000 դրամ աշխատող ֆիզ․ անձը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել։

Ատրակցիոնի ներմուծում ՌԴ-ից

Հռիփսիմե․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն մանկական սրճարան է, որտեղ առկա են խաղային ատրակցիոններ, աշխատում է շրջհարկով և ցանկանում է Ռուսաստանից օգտագործված խաղային ատրակցիոն (մեծերի բոուլինգ) ներմուծել։ Կասե՞ք գործընթացը մաքսազերծման, և արդյո՞ք այդ ծախսը կարող ենք նվազեցնել։ Կանխավ շնորհակալություն։

Հյուրանոցի համարը ամրագրել են Expedia հարթակի միջոցով

Գոռ․

Բարև ձեզ։ Կխնդրեմ օգնել։ Հյուրանոցի համարը ամրագրել են Expedia - ով, Expedia - ան շվեցարական կազմակերպություն է, Expediа - ն իր միջնորդական ծառայության գումարը պահում է, նոր փոխանցում հյուրանոցին։ Ես պե՞տք է հյուրի ամրագրած համարի գումարի չափով հաշիվ ապրանքագիր գրեմ հյուրի անունով, իսկ միջնորդական ծառայության համար ինքնահաշիվ։ Կազմակերպությունն ԱԱՀ ով է աշխատում։

Շոգու և էլեկտրաէներգիայի ինքնարժեքի հաշվարկ

Լիա․

Բարև ձեզ։

Կազմակերպությունում գործում է 2 օժանդակ արտադրամասեր` կաթսայատունը և էլեկտրակայանը։ Հաշվետու ամսում կաթսայատունը կատարել է 120 000 հազ դրամի ծախսեր` արտադրելով 220 տ շոգի, որից 20 տ հատկացրել է էլեկտրակայանին։ էլեկտրակայանը կատարել է 1 000 000 հազ դրամի ծախս, արտադրելով 5500 կվտ/ժամ էներգիա, որից 500 կվտ /ժամը հատկացրել է կաթսայատանը։ Հարկավոր է հաշվել 1 տ շոգու և 1 կվտ /ժամ էներգիայի ինքնարժեքը։

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Արտերկրում աշխատանքի տեղավորման ծառայություններ

Աննա․

Ողջույն բոլորին։ Աշխատում եմ ԱՁ-ով, զբաղվում եմ Work and Travel ծրագրի կազմակերպմամբ։ Ծրագրի մասնակիցները վճարում են ինձ, իսկ ես կազմակերպում եմ թղթաբանական բոլոր աշխատանքները արտերկրում աշխատանքի տեղավորման և վիզայի ստացման համար: Որտե՞ղ կարող եմ տեղեկանալ՝ արդյո՞ք շարունակելու եմ աշխատել որպես միկրոձեռնարկատիրություն, թե՞ նոր օրենքով փոխվում է։

Հ.Գ տարեկան ֆինանսական շահույթն անգամ մոտ չի լինում միկրոյի շեմին: Նշեմ, որ դասակարգիչը նշված է N81.10.1, որը նույնպես սխալ է, ըստ դասակարգիչների ըստ իս ավելի համապատասխան է N78.1 -ը կամ S96.09- ը, խնդրում եմ ասեք նաև՝ ինչպե՞ս փոխել դա։

Կանխավ շնորհակալություն։

Արդյո՞ք ամուսինների միջև փոխանցումները պետք է ներառվեն հայտարարագրում

Զավեն․

Բարև Ձեզ, արյո՞ք ամուսինների միջև դրամական փոխանցումները պետք է ներառվեն տարեկան հայտարարագրում։ Նույնը նաև ծնող-զավակ փոխանցումների մասով։

Առցանց դասընթացների կազմակերպում

Նարինե․

Բարև Ձեզ։ Եթե ես օնլայն հարթակով լեզվի ուսուցում եմ իրականացնում, ներառյալ՝ օտարերկրյա քաղաքացիներին, և վճարվում եմ այդ հարթակի միջոցով (որտեղից վճարս փոխանցում եմ իմ՝ հայկական բանկի քարտին)։ Այս դեպքում կարո՞ղ եմ գրանցվել որպես միկրոձեռնարկատեր։

Նկարչական խմբակի գործունեություն

Քրիստինե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նկարչուհին ուզում է բացել նկարչական խմբակ։ Ուզում եմ իմանալ` ի՞նչ պետք է անի` ԱՁ բացելու՞ է, ի՞նչ պայմանագիր պետք է կնքի, ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի ու ի՞նչ հարկեր պետք է վճարի։ Կխնդրեի մանրամասնել:

Աշխատանքային պայմանագիր շաբաթական 28 ժամ աշխատաժամանակով

Արև․

Կարո՞ղ է արդյոք ընկերությունն աշխատանքային պայմանագիր կնքել աշխատողի հետ շաբաթական 28 ժամ աշխատաժամանակով (աշխատակցի խնդրանքով), ժամավճարով և gրանցման հայտում 4.1.6 վանդակում գրել ոչ լրիվ աշխատաժամանակ, իսկ 4.1.7 վանդակում՝ 28՝ ժամային տարիֆային դրույքի չափը սահմանելով 500 դրամ:

Հանրային սննդի գործունեություն Երևան քաղաքից դուրս

Թեհմինե․

Հարգելի գործընկերներ, Երևանից դուրս սննդի կետը (խորովածանոց և սննդի կետ) կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել։ Պատասխանների համար շնորհակալ եմ անչափ։

Դրամաշնորհի գումարի արտացոլում հաշվետվության մեջ

Նարե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը շահել է գրանտ, որի շրջանակներում անձնական օգտագործման նպատակով ձեռք է բերելու սարքավորումներ։ Գրանտի գումարը փոխանցվելու է եվրոյով։ Խնդրում եմ ասել` ո՞ր ամսվա ԱԱՀ-ի հաշվարկում պետք է արտացոլվի գումարը և ո՞ր օրվա փոխարժեքով։

Էլեկտրոնային գրքի ձեռքբերում Amazon կայքից

Մարիամ․

Բարև Ձեզ, կասե՞ք՝ էլեկտրոնային գրքի ձեռքբերումը Amazon - ից համարվում է ապրանքի ձեռքբերու՞մ, թե՞ ռոյալթի ոչ ռեզիդենտի շահութահարկի վճարման հետ կապված։

Եկամտային հարկի վերադարձ հիփոթեքի դեպքում

Աննա․

Բարև ձեզ, ես և ամուսինս 2023 թ-ին հիփոթեք ենք վերցրել։ Նա վարկառուն է, իսկ ես համավարկառուն։ Նա եկամտային հարկի վերադարձ է ստանում, բայց ես չեմ աշխատում։ Եթե սկսեմ աշխատել, ես էլ եկամտային հարկի վերադարձ կարո՞ղ եմ ստանալ մեր հիփոթեքով, թե՞ ոչ։ Իր ստացած եկամտային հարկը ավելի քիչ է, քան մեր հիփոթեքի տոկոսները։

ՊՈԱԿ – ը գերազանցել է 115 միլիոն դրամ ԱԱՀ շեմը

Նաիրա․

Ողջույն, հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերվում է ՊՈԱԿ-ի ֆինանսավորմանը, որը գերազանցում է 115 մլն, արդյո՞ք ոչ առևտրային կազմակերպությունը պետք է ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնի և յուրաքանչյուր ամիս ԱԱՀ-ի ձև 260 հաշվետվությունը ներկայացնի: Նախապես շնորհակալություն։

Հեռախոսների և համակարգիչների նորոգման գործունեություն

Էվա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետյալն է, խնդրում եմ պատասխանեք: Ա/Ձ չհանդիսացող ֆիզ. անձը համարվում է միկրոձեռնարկատիրության սուբեկտ, զբաղվում է հեռախոսների, համակարգչային տեխնիկայի ծրագրային սպասարկում վերանորոգմամբ: Կարո՞ղ է 2025թ-ին աշխատել միկրոյով: