Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ կարող է աշխատել շրջանառության հարկով

Hamest. Բարև ձեզ: Գրանցված Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, ունի խանութ: Հիմա նույն Ա/Ձ-ով ցանկանում եմ բացել նաև ավտոտեխսպասարկման կետ: Արդյո՞ք կարող եմ աշխատել շրջանառության հարկով:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն նոր է գրանցվել

Zhanna. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել մի քանի խորհրդով ԱՁ-ի հետ կապված: 1. Արդյոք պարտադի՞ր է, որպեսզի ԱՁ-ն ունենա կնիք` կլոր կնիք, դրոշմակնիք կամ այլ: 2. Պետ. ռեգիստրից ԱՁ-ի վկայականը վերցնելուց հետո ԱՁ-ն ի՞նչ այլ պարտավորություններ` հարկային, գործառնական, ունի: 3. Հարկային և մաքսային ծառայություններն առանձնացվա՞ծ են, թե՞ միասնական են գործում: 4. Ինչպե՞ս կարող եմ ճշտել մինչ ապրանքներ ներմուծելը, որքան են դրանց մաքսազերծման արժեքները և ի՞նչ հարկումների են ենթակա: Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տեղեկատվություն ԱՁ հարկերի մասին

Անահիտ. Բարև ձեզ: Ես ուզում եմ որոշ ինֆորմացիա ստանալ Ա/Ձ-ի հարկերի մասին: Ա/Ձ-ն գործունեությունը սկսել է 2013թ-ի սեպտեմբերից, զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ: Ես ցանկանում եմ իմանալ, թե ինչ հարկային վճարումներ (ի՞նչ տոկոսադրույքով) պետք է կատարի Ա/Ձ-ն (աշխատողների և իր համար) գործունեության ընթացքում: Խնդրում եմ օգնեք ցանկացած օգտակար ինֆորմացիայով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային անձնագիր և ստորագրություն

Արևիկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին, այն է. արդյո՞ք անհրաժեշտ է որպես ԱՁ հաշվառվողին ունենալ էլեկտրոնային անձնագիր և ստորագրություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ֆիզիկական անձից գնել է ավտոմեքենա

Նաիրա. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Եթե կազմակերպությունը ֆիզիկական անձից ձեռք է բերում ավտոմեքենա, ապա ի՞նչ հարկային պարտավրոություններ են առաջանում կազմակերպության մոտ, և ի՞նչ պարտավորություններ են առաջանում ֆիզիկական անձի մոտ, եթե գումարը գերազանցում է 6 մլն դրամը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար

Արմո. Բարև: Հարցս հետևյալն է: Ես գրանցված եմ Հրազդանում, բայց ուզում եմ գործունեություն ծավալել Երևանում: Հրազդանի հարկային գնալ-գալը մի քիչ անհարմար է: Կարո՞ղ եմ արդյոք գրանցվել որպես անհատ ձեռնատկատեր առանց հարկային կամ պետ. ռեգիստր այցելելու: Կարո՞ղ եմ հետագայում հարկային հաշվետվություններս ներկայացնել առցանց:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱԱՀ – ն ենթակա է հաշվանցման

Արտակ. Ֆիզ. անձը (ոչ Ա/Ձ) կիսակառույց շենք է գնել և կառուցում է սառնարան: Շինանյութ վաճառող ընկերությունները հարկային հաշիվներ են դուրս գրել (12 մլն դրամի) այն կազմակերպության անունով, որը որ սառնարանը պատրաստ լինելուց հետո պետք է վարձակալի գործառնական վարձակալությամբ: Կարո՞ղ է կազմակերպությունը այդ հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ն հաշվանցի, և արդյո՞ք ճիշտ է այս վերը նշված գործողությունը հաշվապահական տեսանկյունից:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Վարսավիրանոցի հաշվապահական հաշվառում

Հ.Ա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Առաջարկել են վարել վարսավիրանոցի հաշվապահությունը, սակայն այդ ոլորտի հաշվապահությանը ծանոթ չեմ: Վարսավիրանոցը պետք է նոր բացվի, ԱՁ է լինելու, և առայժմ 1 աշխատող է գրանցվելու: Խնդրում եմ հուշեք` ինչի՞ց պետք է սկսել նորաբաց վարսավիրանոցի հաշվապահությունը, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել, և ի՞նչ կարժենա այդ տեսակ վարսավիրանոցի հաշվապահություն վարելը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կազմակերպել վաճառքը

Նարինե. Բարև Ձեզ, ես գրանցված եմ որպես ԱՁ, զբաղվում եմ կահույքի ներմուծումով: Ինչպե՞ս իրականացնել վաճառքը, եթե չունեմ խանութ: Կարո՞ղ եմ արդյոք ֆիզ. անձի անձի տվյալների հիման վրա դուրս գրել հաշիվ-ապրանքագիր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է վարում անհատ ձեռնարկատերը հաշվառումը

Hasmik. Բարև Ձեզ: Ես ցանկանում եմ իմանալ` առևտրով ձբաղվող նորաբաց ԱՁ-ն ի՞նչ կարգով պետք է հաշվապահական հաշվառում վարի: Ամենասկզբում ձեռք է բերում հիմնական միջոցներ, ապրանքներ, որոնք նրա համար դառնում են ակտիվներ, դրան համապատասխան ի՞նչ պասիվներ պետք է ունենա, այլ կերպ ասած` նա հաշվեկշիռ պե՞տք է ունենա: Արդյո՞ք հաշվապահական ձևակերպումներ պետք է տրվեն (դեբետ, կրեդիտ), դրանք պե՞տք է գրանցվեն գործառնությունների մատյանում, թ՞ե ԱՁ-ի դեպքում ամեն ինչ այլ է, ոչ մի ձևակերպման կարիք չկա, այդ դեպքում դրամարկղային գործառնություններն ինչպե՞ս են իրականացվում և գրանցվում: Շատ շնորհակալություն կանխավ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու անհատ ձեռնարկատերը

Արսեն. Բարև ձեզ: Գրանցվել եմ որպես ԱՁ և պատրաստվում եմ 35մ2 սեփական տարածքում կազմակերպել մի քանի տեսակի գործունեություն՝ 1. Ինտերնետ ակումբ առանց խաղերի 2. Համակարգիչների վերանորոգում 3. Փաստաթղթերի պատճենահանում 4. Գրենական պիտույքների վաճառք Ունենալու եմ մեկ վարձու աշխատող: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Որպես ԱՁ գրանցվելու համար

Գոհար. Բարև ձեզ: Ես ցանկանում եմ հագուստի վաճառքով զբաղվել և Ա/Ձ գրանցել մեկ աշխատողով: Կուզեի իմանալ` ինչպե՞ս գրանցել, և տարածքի վարձակալության ու հարկայինի ի՞նչ փաստաթղթեր են պետք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ կողմից վճարվող 5 000 դրամ եկամտային հարկ

Արման. Հարգելի կոլեգաներ, արդյո՞ք դադարեցում տված ԱՁ-ն ազատվում է 5 000 դրամ եկամտային հարկ վճարելու պարտավորությունից: Լսել եմ, որ ինչ-որ փոփոխություն է կատարվել այս հարցի հետ կապված:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

18 000 դրամ երեխայի խնամքի նպաստ

Շուշանիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ասեք. ես Ա/Ձ եմ, մայիսի 12-ից գնացել եմ ֆիզ. արձակուրդ: Ես երեխայի խնամքի նպաստը՝ ամսական 18 000 դրամը կստանա՞մ, թե՞ ոչ, և այդ ընթացքում ամսական 5 000 դրամը պե՞տք է մուծեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Արթուր. Հարգելի հաշվապահներ, եթե գրանցվել եմ որպես անհատ ձեռնարկատեր մայիսի 29-ին, արդյո՞ք մայիս ամսվա համար պետք է վճարեմ 5000 դրամ եկամտային հարկ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է սոց. վճար վճարել

Agapi. Բարև Ձեզ: Ես ցանկանում եմ գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր, սակայն գրանցված եմ այլ ձեռնարկությունում, և սկզբնական շրջանում աշխատող չեմ ունենալու: Ես պե՞տք է սոց. վճար վճարեմ, թե՞ ոչ: Կամ ե՞ս միայն գրանցված լինեմ:
.Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն ապրիլի 1-ից գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է

Արսինե. ԱՁ-ն ապրիլի 1-ից գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է և հանձնել է շրջանառության հարկի հաշվետվություն 1-ին եռամսյակի համար: Չուներ վարձու աշխատողներ: Խնդրում եմ ասեք. 1. Դադարեցումից հետո ԱՁ-ն պե՞տք է հանձնի շրջանառության հարկի 0-ական հաշվետվություններ, թե՞ ոչ 2. Արդյո՞ք պետք է կատարի 5000-ական եկամտային հարկի վճարումները դադարեցումից հետո Եթե հնարավոր է` նաև նշեք, թե որ օրենքով և որ հոդվածով է կարգավորվում: Կանխավ շնորհակալություն: