Աշխատակիցը իր միջոցներով ձեռք է բերել ապրանք

Հարգելի հաշվապահներ, Խնդրում եմ հուշել, թե ինչ ձևակերպում պետք է տալ, երբ կազմակերպության աշխատակիցը իր միջոցներով ձեռք է բերում ապրանք, և պետք է փոխհատուցել նրան այդ գումարը: Ճի՞շտ են արդյոք հետևյալ ձևակերպումները Դ216 Կ228 Դ228 Կ 528 Դ528 Կ228 Դ228 Կ 251 Կանխավ շնորհակալություն:

Հաշվապահական հաշվառման ստանդարտների հետ կապված

Super Joke. 1. Գործու՞մ են արդյոք հաշվապահական հաշվառման ստանդարտնեռը: Ինչո՞վ ղեկավարվել գործառնությունների ճանաչման և ձևակերպումների համար: Ո՞ր ԳՈՐԾՈՂ (!) օենսդրական ակտով: superjoke շնիկ mail.ru 2. Հաշվապահական հաշվառման հաշվային պլանը անգլերեն - եթե հնարավոր է, ապա ուղարկել superjoke շնիկ mail.ru հասցեով: Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպության հաշվեկշռից դուրս են գրվել ոչ նյութական ակտիվներ

Տաթև. Բարև ձեզ, կխնդրեի տալ ձևակերպումներ. - կազմակերպության հաշվեկշռից դուրս են գրվել ոչ նյութական ակտիվներ որպես ներդրում այլ կազմակերպության կանոնադրական կապիտալում: - ձևակերպվել է ոչ նյութական ակտիվների արժեզրկման հակադարձումը

Քանի՞ տարի պետք է պահպանել փաստաթղթերը

accountant.1985. Խնդրում եմ ասեք, թե ՀՀ որ օրենքում է նշված, որ հաշվապահական հաշվառման փաստաթղթերը պահպանվում են 3 տարի: Ըստ ՀՀ կառավարության 2006թ մարտի 9-ի 351-Ն որոշման հաշվապահական փաստաթղթերը պահպանվում են 5 տարի: Կա՞ արդյոք այլ որոշում: Եվ եթե ասում ենք 3 կամ 5 տարի, արդյո՞ք ի նկատի ունենք, որ այդքան տարի հետո կարելի է փաստաթղթերը հանձնել արխիվ, թե այդքան տարի հետ կարելի է փաստաթղթերը ոչնչացնել: Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս ձևակերպել էլեկտրական սարքավորումների գումարը

231 Արմինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում: Կազմակերպությունը պայմանագիր է կնքել ծառայություն մատուցող ընկերության հետ, համաձայն որի այդ ընկերությունը վերանորոգելու է կազմակերպության հաստոցները: Հիմա տվյալ ընկերությունը մեզ դուրս է գրել` օրինակ Հ/Ա 150 000 դրամի չափով (հաստոցի համար անհրաժեշտ էլեկտրական սարքավորումների գինը): Սակայն հաստոցի օգտակար ծառայության ժամկետը ավարտվել է, և տարվա սկզբի դրությամբ հաշվեկշռում գրանցված մնացորդային արժեքը կազմում է 2 000 դրամ: Հարց. հաստոցի վերանորոգման համար անհրաժեշտ էլեկտրական սարքավորումների գումարը ինչպե՞ս ձևակերպեմ:

Ի՞նչ թղթակցություն կիրառել

Հեղինե. Ողջույն, հարգելի հաշվապահներ: Ես մի հարցի առաջ եմ կանգնած, խնդրում եմ օգնեք: Մեր կազմակերպության դոլարային հաշվից գումար ենք հաշվանցել մեր կազմակերպության դրամային հաշվին: Ի՞նչ թղթակցող հաշվով ելք անել դոլարային հաշվից և ի՞նչ թղթակցող հաշվով մուտք անել դրամային հաշվին:

Ինչպե՞ս պետք է ձևակերպել լիցենզիայի պետք տուրքի գումարը

234 Նանա. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ամեն տարի վճարում է պետ. տուրք լիցենզիայի համար (շինարարության): Ինչպե՞ս պետք է հաշվապահորեն ձևակերպել լիցենզիայի պետք տուրքի գումարը: Արդյո՞ք հետևյալ թղթակցությունը ճիշտ է. 131-252 813-132

Ի՞նչ կարդալ հաշվապահական հաշվառման վերաբերյալ

Armine. Հարգելի հաշվապահներ, ես հաշվապահության մագիստրոս եմ, սակայն պրակտիկայում երբեք չեմ զբաղվել հաշվապահությամբ: Շուտով ուզում եմ սկսեմ աշխատել: Խնդրում եմ խորհուրդ տալ` ինչի՞ց սկսեմ կարդալ:

Արդյո՞ք ակտիվների վերագնահատում իրականացվում է միայն ֆինանսական հաշվառման համար

Erik. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել` արդյոք ես ճիշտ եմ, թե ոչ: Հարկային բալանսում ակտիվները միշտ արտացոլվում են սկզբնական արժեքի և ամորտիզացիայի տարբերությամբ, չէ՞: Իսկ ակտիվների վերագնահատում իրականացվում է միայն ֆինանսական հաշվառման համար, այդպես չէ՞:

Տնօրենը ՍՊԸ-ին անտոկոս կարճաժամկետ փոխառություն է տվել

Հեղինե. ՍՊԸ-ի տնօրենը ՍՊԸ-ին անտոկոս կարճաժամկետ փոխառություն է տվել: Ի՞նչ թղթակցող հաշիվներով ներկայացնել մուտքը դրամարկղ և ելքը դրամարկղից` վերադարձնելու ժամանակ: Նախապես շնորհակալություն:

Ինչպե՞ս ձևակերպել լիզինգը և ԱԱՀ հաշվանցումները

209 Siranush. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արձագանքեք, ձեր օգնության կարիքն ունեմ: Կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել մեքենաներ, որի համար բանկից ստացել է հարկային հաշիվ: Պայմանականորեն ասեմ, որ մեքենան արժե 100 000 Եվրո, որից 20 000-ը կազմակերպությունը նախապես վճարել է, որպես կանխավճար: Պայմանագիրը և մարումների գրաֆիկը արտարժույթով են, բանկը բնականաբար հարկային հաշիվը դուրս է գրել դրամով: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս պետք է ձևակերպեմ լիզինգը և ԱԱՀ հաշվանցումները: Նախապես շնորհակալություն:

Փոխառության հաշվապահական ձևակերպումներ

Արամ Ռաֆիկի Հայրապետյան. Հարգելի հաշվապահներ, Եթե կազմակերպությունը հաշվարկային հաշվից գումար է ելքագրում տնօրենին փոխառություն տրամադրելու նպատակով, խնդրեմ հաշվապահական ձևակերպումը կասեք` ինչ հաշվով եմ տնօրենին գումար տրամադրելու: