Կրեդիտորական պարտքի ձևակերպում

Նաիրա. Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք: Մեր կազմակերպությունը ծառայություններ է մատուցում, մեծ մասամբ ֆիզ անձանց: 2012-ի նոյեմբեր ամսին ծառայություն է մատուցել իրավաբանական անձի, որի համար հաշիվ-ապրանքագիր եմ դուրս գրել: Սակայն գումարը դեռ չեն փոխանցել և հնարավոր է փոխանցեն 2013 մարտ ամսին: Արդյո՞ք ես պետք է ինչ-որ ձևով ձևակերպեմ այս պարտքը և 2012 շահութահարկի հաշվետվության մեջ արդյո՞ք պետք է արտացոլվի: Կանխավ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս է ձևակերպվում ԱԱՀ-ն վաճառող կազմակերպության մոտ

Արմեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, ինչպե՞ս է ձևակերպվում ԱԱՀ-ն վաճառող կազմակերպության մոտ, եթե վաճառված ապրանքի գումարը չի վճարվել և ԱԱՀ-ի հաշվանցումը հետաձգվում է, և վճարելուց հետո հաշվանցելու դեպքում ի՞նչ ձևակերպում է տրվում:

Ինչպե՞ս ձևակերպել տույժերը

Սաթեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. - տարվա ընթացքում մուծած տույժերը ինչպե՞ս պետք է ձևակերպեմ և դրանք շահութահարկի հաշվարկում ինչպե՞ս պետք է ձևակերպեմ: - տարվա ընթացքում կատարվել է 2 000 000 միլիոն դրամի գործուղման ծախս` օրապահիկ և գիշերավարձ, իսկ տարվա շրջանառությունը 11 000 000 դրամ է, կարո՞ղ եմ ամբողջ գործուղման գումարը ծախս ճանաչել:

Հիմնական միջոցի վերանորոգման ձևակերպում

Վլադիմիր. Բարև Ձեզ: Ինչպե՞ս ձևակերպել շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցի վերանորոգում: Արդյո՞ք այն պետք է հանել շահագործումից: Ձեռնարկությունը կատարել է պերֆորատորի վերնորոգում: Դրա համար գնվել է համալրող սարք, որը փոխարինում է շարքից դուրս եկածին, և վճարել է այդ աշխատանքները կատարելու համար: Արդյո՞ք ճիշտ է այդ սարքի արժեքը 118-ից միանգամից տեղափոխել 111: Եվ ի՞նչ անել վերանորոգման համար վճարած գումարը: Շնորհակալություն:

Կազմակերպությունը ձեռք է բերել սարքավորում

lusine. Խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը. Կազմակերպությունը ձեռք է բերել սարքավորում, որը ենթակա է տեղակայման, գնման գինը 1 200 000 դր, կատարվել են տեղակայման հետևյալ ծախսումները` նյութեր - 120 000 արագամաշ առարկաներ - 15 000 դրամարկղ - 100 000 աշխատավարձ - 100 000 սոց. վճար - 19 000 Տալ բոլոր հաշվապահական ձևակերպումները և սարքավորումները հանձնել շահագործման:

Որոշել հաշվետու ամսվա ընթացքում կազմակերպության ֆինանսական արդյունքը

lusine. Խնդրում եմ լուծում տալ խնդրին: Կազմակերպությունը ձեռք է բերել A և B տեսակի ապրանքներ: A տեսակի 200 հատ, 1 հատի գինը 1000 դր, B տեսակի ապրանքից 3000 հատ, 1 հատի գինը 1500 դր: Հաշվետվու ամսվա ընթացքում կազմակերպությունը վաճառել է A տեսակի ապրանքից 1300 հատ, 1 հատի վաճառքի գինը 1300 դր, և B տեսակի ապրանքից 2100 հատ, վաճառքի գինը 2000 դր: Որոշել հաշվետու ամսվա ընթացքում կազմակերպության ֆինանսական արդյունքը:

Հաշվապահական հաշվառման մասին օրենքի նոր նախագծի վերաբերյալ

Vikian. Հարցս կապված է Հաշվապահական հաշվառման օրենքի հոդված 5.1 կետի մասին, որևէ մեկը տեղյա՞կ է այդ նախագծին: Համակարգչային ծրագրերի մասին. 2013 հուլիս 1-ից 1.0 մլրդ ավելի... 2014 հուլիս 500.0 մլն ավելի... 2015 հուլիս 100.0 մլն ավելի... Այդ նախագիծը կա՞, ի՞նչ փուլում է, մերժվե՞լ է, ե՞րբ է ներկայացվել: Հետաքրքրում է ամեն ինչ, ինչ կապված է այդ նախագծի հետ:

Ի՞նչ ձևակերպում է տրվում

Mushegh. ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը, որը ազատված է ԱԱՀ-ից, քանի որ ԱԱՀ շեմը չի անցնում, արտասահմանում ծառայություն է մատուցում և դրանից ստացված եկամտից վճարում է ԱԱՀ: Դրա համար ի՞նչ ձևակերպում է տրվում: Շնորահակալություն:

Ծառայության մատուցում ոչ ռեզիդենտ կազմակերպությանը

Արամ. Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, պատասխանեք հետևյալ հարցին. ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ծառայություն է մատուցել մեր կազմակերպությանը Երևանում՝ 120 հազ. դրամ արժեքով: Որպես հարկային գործակալ ես պետք է նրանցից 20 հազ. դրամ ԱԱՀ պահեմ և 10 հազ. դրամ շահութահարկ և նրանց վճարեմ 90 հազ. դրամ: Խնդրում եմ ասեք` ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պետք է տամ: Նախապես շնորհակալություն:

Հաշվապահի որակավորման քննության նախապատրաստական դասընթացներ

Նազելի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես 3 տարի է աշխատում եմ հաշվապահ մեծ կազմակերպությունում, սակայն հետագայում գլխ. հաշվապահ աշխատելու համար ցանկանում եմ ստանալ հաշվապահի լիցենզիա Ֆինանսների Նախարարությունից: Ունեմ համապատասխան հարցաշարը, բայց ցանկանում եմ իմանալ` կա՞ն արդյոք դասընթացներ, որոնք պատրաստում են այդ քնության համար, և որտե՞ղ են անցկացվում: Կանխավ շնորհակալ եմ:

ՀԿ-ն ստացել է դրամաշնորհ

Գոհար. Հարգելի գործընկերներ, եթե ՀԿ-ն ստացել է դրամաշնորհ, ապա ինչպե՞ս է կատարվում դրա հաշվառումը, ծախսերի բախշումը և ընդհանրապես այդ հարցի հետ կապված որոշակի խորհուրդներ կամ ուղեցույց որտեղի՞ց կարող ենք ստանալ: Շնորհակալություն: