Անկանխիկ գործառնությունների մասին օրենք
Հովհաննես․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի հոդված 6 կետ 1 համաձայն «Օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը վճարվում են անկանխիկ ձևով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից»։
Հարցս հետևյալն է․ եթե կազմակերպությունը գրանցված է Երևան քաղաքում (իրավաբանական հասցե), բայց գործունեություն է իրականացնում մարզերում (գործունեության հասցե), ապա իրավունք ունի՞ աշխատավարձները վճարի կանխիկ եղանակով։

Բաժնետերը փոխառություն է տրամադրել
Արսեն․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ընկերությանը փոխառություն տրամադրում է միակ բաժնետեր տնօրենը, ապա պայմանագրում որպես փոխատու նա հանդես պետք է գա որպես ՀՀ քաղաքացի ֆիզիկական ա՞նձ։ Նախապես շնորհակալ եմ։
Առաջանու՞մ է ոչ ռեզիդենտի շահութահարկ
Շուշանիկ․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Ռուսական ընկերությունը ծառայություն է մատուցել ՀՀ ընկերության IT ոլորտում: Առաջանու՞մ է ոչ ռեզիդենտի շահութահարկ այդ ծառայաությունից, եթե մատուցման վայրը ՌԴ-ն է: Կանխավ շնորհակալություն։
Բենզինի և դիզելային վառելիքի վաճառք
Գոհար․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նոր բացված ՍՊԸ-ն ցանկանում է զբաղվել բենզինի, դիզելային վառելիքի վաճառքով և ներկրելու է Պարսկաստանից, Ռուսաստանից։ Կասե՞ք՝ հարկման ո՞ր համակարգում է գործելու, ի՞նչ հարկեր և տուրքեր պետք է վճարի։ Նշեմ, որ մարզում է ՍՊԸ-ն գրանցված։
Կանխիկի սահմանափակումներ
Ռուբ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ընկերությունը 2021-ին աշխատել է ԱԱՀ-ով և իր գործունեության համար երկկողմանի գնման ակտով ձեռք է բերել նյութեր, ապրանքներ։ Օրինակ՝ մեկ գործարքի գինը ներառյալ 10% եկամտայինը գնման ակտով կազմել է 300 000: Վճարումը կատարվել է դրամարկղից, վճարելով 270 000 դրամ։ Հարցս վերաբերվում է 3 000 000 սահմանափակմանը։ Այս դեպքում գումարը հաշվարկվում է առա՞նց եկամտային հարկի ելքագրված գումարներով, թե՞ եկամտային հարկը ներառյալ ելքագրումների արժեքը չպետք է գերազանցի 3 000 000-ը։
Միջին ամսական աշխատավարձ
Արփի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք ճիշտ հաշվարկել արձակուրդայինը.
ուսուցիչը 08.01.2020թ.-ից գնացել է ֆիզարձակուրդ, որից անմիջապես հետո գնացել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ: Վերադարձել է աշխատանքի 20.03.2022թ-ին: 01.07.2022թ-ից նրան պետք է տրվի ամենամյա արձակուրդ 35 օր տևողությամբ։ Հարսց հետևյալն է` ամենամյա արձակուրդը հաշվարկելու համար ո՞ր ամիսների հիման վրա պետք է ձևավորվի միջին ամսական աշխատավարձը. նա 2022թ-ին ունի աշխատած 3 լրիվ ամիս /ապրիլ, մայիս, հունիս/ “Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:” Այս դեպքում ինչպե՞ս ենք որոշում միջին ամսական աշխատավարձը:
Ձևակերպումներ ՀԾ-ով
Նելլի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ստացել եմ հարկային հաշիվ՝ Հայկական ծրագրերից-ՀԾ Առևտուր 7 համակարգ 1 աշխատատեղի համար։ Խնդրում եմ կասե՞ք՝ սա ինչպե՞ս է ձևակերպվում։ Շնորհակալություն։
Անաշխատունակության թերթիկ
Աննա.
Բարև ձեզ։ Երբ երեխան ծնվում է, մենք նորի՞ց պետք է բուժհաստատության կողմից տրված հետծննդաբերական անաշխատունակության թերթիկ ներկայացնենք գործատուին։ Եվ դրանից հետո 2 տարի կարո՞ղ ենք գտնվել արձակուրդում։
Դպրոցի տնօրենի արձակուրդի ձևակերպում
Հասմիկ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասեք՝ եթե դպրոցի ուսուցիչը փետրվար ամսին դարձել է դպրոցի տնօրեն, բայց շարունակում է մնալ նաև ուսուցիչ, ինչպե՞ս է կարգավորվում արձակուրդը։ Նկատի ունեմ՝ որպես տնօրեն նախարարությունն է ձևակերպում, իսկ որպես ուսուցիչ՝ դպրոցը։
Տառասխալ աշխատանքային գրքույկում
Անահիտ Սահրատյան.
Բարև Ձեզ։ Աշխատանքային գրքույկում ազգանվանս մեջ տ֊ի փոխարեն դ է գրվել։ Թոշակի անցնելու համար պետք է փաստաթղթերս հանձնեմ ՌԴ֊ում։ Ու՞մ դիմել սխալն ուղղելու համար։
Ատամնաբուժարանի գործունեություն
Էմի․
Բարև Ձեզ։ 2022 թվականի փոփոխությունները ինչպե՞ս են ազդելու ատամնաբուժական կլինիկայի վրա, աշխատավարձի և սպասարկման վճարումների հետ կապված բոլոր գործարքները և աշխատավարձի վճարումը կատարվում է կանխիկով։
ՀԴՄ անվանափոխություն
Կարեն․
Ողջույն բոլորին։ 2018 թվականին, որպես սահմանամերձ գոտում գործունեություն իրականացնող ԱՁ, ՊԵԿ-ի կողմից ստացել ենք ՀԴՄ սարք: Արդյո՞ք այդ սարքը հիմա կարող ենք վերագրանցել մեկ այլ իրավաբանական անձի վրա, և եթե այո՝ ինչ որ մուծումներ պե՞տք է արվեն, թե՞ ոչ: Հարցը նրանում է, որ սարքը տրամադրվել է անվճար:
Ավտոմեքենաների ներմուծում
Աննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կարո՞ղ եք ասել․
1) եթե Աձ ն կամ կազմակերպությունը զբաղվում է մեքենաների ներմուծմամբ և վաճառքով, ներմուծման ժամանակ մաքսազերծումից և ԱԱՀ-ի վճարումից հետո իրականացվում է ավտոմեքենայի պետական գրանցումը։ Գույքահարկի վճարումը ե՞րբ է կատարվում՝ վաճառքի պահին կազմակերպությանը հասանելիք մասի չափո՞վ։
2) ներմուծված ավտոմեքենաների վաճառքի ժամանակ, եթե տրամադրվում է երաշխիք, դա ինչպիսի՞ փաստաթղթով է կարատրվում։ Երաշխիքային սպասարկման ծախսերը շահութահարկով ծախս համարվու՞մ են, թե՞ նախօրոք դրանք պետք ներառվեն ավտոմեքենայի արժեքի մեջ։ Դրանք իրացմա՞ն ծախսեր են, թե՞ գործառնական այլ ծախսեր, և ծախսված նյութերի և մատուցված ծառայությունների ԱԱՀ-ն հաշվանցվու՞մ է, թե՞ սկզբից մտնում է ինքնարժեքի մեջ և բարձր գնով վաճառվում, իսկ սպասարկումը իրականացնելիս ճանաչում ծախս և հաշվանցում։
3) Ավտոմեքենա ներկրող ԱՁ-ն կարո՞ղ է արդյոք աշխատել շրջհարկով։
Բենզինի ներմուծում
Կազմակերպությունը ներմուծում է բենզին և ռեկվիզիտներով հաշիվ պետք է գրվի։ Կասեք՝ ո՞վ է ծանոթ նման աշխատանքին և ինչպե՞ս է հաշիվները գրվում։
Միջին աշխատավարձի հաշվարկ
Անի.
Հարգելի հաշվապահներ, հուլիսի մեկին աշխատակիցս բերել է մայրության նպաստի թերթիկ, միջինի հաշվարկի համար հունիս ամիսը մտնու՞մ է: Իսկ վճարումը քանի՞ օրվա մեջ է կատարվում։
Աշխատանքի պայմանների վնասակարության աստիճան
Արմինե.
Բարև Ձեզ: Ինչպե՞ս որոշել արտադրամասի աշխատողների վնասակարության աստիճանը: Կառավարման որոշման ցուցակում շատ ընդհանուր է գրված:
Հաշիվ վավերագիր, թե՞ հարկային հաշիվ
Արմեն.
Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն համարվում է միկրոձեռնարկության սյուբեկտ։ ՍՊԸ-ին մատակարարած ապրանքի համար պահանաջել են e-invoicing-ով հաշվի ֆակտուրա։ Հարցս հետևյալն է. հիմա ես e-invoicing համակարգում հաշվարկային փաստաթղթեր բաժնից պետք է ընտրեմ ապրանքների մատակարարման հաշիվ վավերագիր, թե՞ հարկային հաշիվներ բաժնից ապրանքների մատակարարման հարկային հաշիվ։ Նախապես շնորհակալություն։
Վերջնահաշվարկ
Սվետլանա.
Բարև Ձեզ։ Եթե աշխատանքից դուրս ես գալիս 5 ամիս աշխատելուց հետո, գործատուն պարտավորվու՞մ է կատարել վերջնահաշվարկ։