Խոտանված արտադրանքի դուրսգրում

Անահիտ․ Հարց 1. Խոտանված արտադրանքի դուրս գրման համար ի՞նչ ձևակերպում պետք է տալ: Մի մասը խոտանվել է արտադրական պրոցեսի ընթացքում, մի մասը վերադարձվել է մատակարարումից հետո: Եվ այդ խոտանված արտադրանքը (քարե բլոկներ) օգտագործվել է արտադրական տարածքի վերանորոգման համար: Հարց 2 - Կհամարվի՞ արդյոք նվազեցվող ծախս շահութահարկի հաշվարկի ժամանակ:

Արձակուրդի կուտակում

Էլինա. Բարև Ձեզ։ Եթե չեմ սխալվում չվճարվող արձակուրդի ժամանակ աշխատողը վճարովի արձակուրդ չի կուտակում։ Իսկ եթե մարդը ամսվա ընթացքում վերցրել է 1 կամ 2 օր չվճարվող արձայուրդ, այդ դեպքում ինչպե՞ս է կուտակվում վճարողի արձակուրդը։

Շրջ․ հարկի նվազեցումներ

Ռոման․ Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և իրականցնում է հանրային սննդի գործունեություն: Հարց 1․ Արդյո՞ք աշխատողների մասով կարող ենք և աշխատավարձ և աշխատավարձի մասով հաշվարկված հարկեր այդ թվում դրոշմանիշային վճար, ներառել ծախսերի մեջ և նվազեցնել հարկից: Հարց 2․ Եթե բացարձակ չներառենք աշխատավարձի ծախսերը հարկերի մեջ, արդյո՞ք որևէ խնդիր կլինի։

Վերջնահաշվարկի հետ կապված

Գայանե. Բարև Ձեզ։ Ուսուցիչը դպրոցում աշխատել է 20.01.1985թ.-ից։ Բոլոր արձակուրդայինները վճարվել է: Վերջին 6 ամիսը գտնվել է հիվանդության բյուլետենում: Հիմա չգիտեմ նրան վերջնահաշվակ հասնու՞մ է, թե՞ ոչ: Արդյո՞ք բյուլետենի ամիսները հաշվում են: Խնդրում եմ պատասխանեք, եթե հնարավոր է նաև հղումը ուղարկեք։

Սկսնակ հաշվապահի դասընթացներ

Աստղիկ․ Ողջույն բոլորին։ Ես սկսնակ հաշվապահ եմ, կարո՞ղ եք խորհուրդ տալ կազմակերպություն կամ անհատ, որտեղ կամ ում մոտ կարող եմ անցնել դասընաթացներ և պրակտիկ օրինակների վրա ավելի խորը ուսումնասիրել տարբեր ոլորտներին առնչվող հաշվապահական հարցեր, հատկապես հարկային օրենսգիրքը։ Անընդհատ կարդում եմ, բայց հասնում եմ մի կետի, որտեղ պետք է մասնագետի բացատրություն ու ուղղորդում, կանխավ շնորհակալ եմ խորհուրդների և հարցումս տեղադրելու համար։

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել

Արմինե․ Բարև ձեզ։ ԱՁ-ն գրանցվել է մարտի 4-ին, բայց գործունեություն չի ծավալել, աշխատողներ ընդունել է ապրիլի 18-ին։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հաշվետվություն պետք է լրացնեմ ապրիլի 20-ին։

Շահաբաժնի՝ որպես ծախս համարվելու վերաբերյալ

H.K. Համաձայն Հարկային Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1 -ին մասի 1 -ին կետի ծախս չի համարվում սեփական կապիտալի բաշխումը մասնակիցներին` շահաբաժինների կամ նման այլ ձևով, իսկ 123-րդ հոդվածով ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են նաև ստացվող շահաբաժինները: Ինչպե՞ս հասկանալ. հայտարարված շահաբաժինը ծախս չի համարվում, իսկ տրված շահաբաճինը ծա՞խս է համարվում։

Արձակուրդ ուսման նպատակով

Նելլի․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ եթե 2 ամսվա աշխատողը ուսանող է և ուսումնական արձակուրդ է խնդրում՝ ուսումնական հաստատության տված տեղեկանքի հիման վրա: Ի՞նչ կարգով է տրամադրվում արձակուրդը։

Ոչ ռեզիդենտը ծառայություն է մատուցել

Լանա․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին՝ ոչ ռեզիդենտը, որը Գերմանիայի հանրապետության ռեզիդենտն է համարվում, ծառայություն է մատուցել մեր կազմակերպության համար ՀՀ-ում և ներկայացրել է ռեզիդենտության մասին տեղեկանք: Հարց՝ 1. Ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից որպես հարկային գործակալ, որը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, պե՞տք է արդյոք պահել հարկ և դուրս գրել ինքնահաշիվ, թե՞ ոչ։ 2. Հարկային գործակալը շրջհարկով աշխատելու դեպքում պե՞տք է արդյոք ոչ ռեզիդենտից հարկի պահում կատարի, եթե ծառայություն մատուցող ոչ ռեզիդենտը ռեզիդենտության տեղեկանք չի ներկայացնում, կամ այն երկրի ռեզիդենտն է հանդիսանում, որի հետ ՀՀ համաձայնագիր չունի:

Զրոյական հաշվետվություն

Նաիրա․ Բարև ձեզ։ Մարտ ամսին ՍՊԸ-ն բացվել է ու միայն շրջի․ հայտ ենք ուղարկել, դեռ չենք աշխատում, 0 ականով շրջ.-ի հաշվետվություն ուղարկե՞մ: Ի՞նչ գործունեությամբ զբղվելու ենք դրա դասակարգիչը գրե՞մ: Ինձ ասացին հարկայինով պիտի ցույց տաք ինչ գործունեությամբ եք զբաղվելու, դա ինչպե՞ս է արվում, ո՞ր ձևը պիտի ուղարկեմ։

Ներմուծում 3-րդ երկրից

Ալբերտ․ Ֆինանսատնտեսական ոլորտի, հարգելի մասնագետներ, Ա/Ձ հանդիսացող ֆիզիկական անձը, որը հարկային ծառայությունում հաշվառված է որպես շրջանառության հարկ վճարող, ԵՏՄ երկիր չհանդիսացող՝ երրորդ երկրներից, ներ է մուծել ապրանք: Արդյո՞ք ապրանքը մաքսազերծելու համար վճարվում է ԱԱՀ և մաքսատուրք: Եթե այո, ապա ո՞ր դեպքում կամ դեպքերում:

Երեխայի խնամքի արձակուրդ

Անի․ Բարև Ձեզ։ Ես ֆիզարձակուրդից վերադարձել եմ աշխատանքի, երբ երեխաս 2.5 տարեկան է։ Բայց երեխան չի մնում խնամակալի մոտ։ Կարո՞ղ եմ արդյոք նորից ֆիզս երկարացնել միչև երեխայիս 3 տարեկան լրանալը։ Շնորհակալություն։