ՀԴՄ կտրոն կանխավճարի դեպքում
Մարգարիտա․
Բարև ձեզ: Ֆիզ․ անձը կանխավճար է տվել հյուրանոցին բանկի կողմից տրված POS տերմինալի միջոցով, այդ դեպքում ՀԴՄ տպվու՞մ է, թե՞ ոչ։
Եկամտային հարկի պարտավորություն ֆիզ. անձից ձեռքբերում ունենալու դեպքում
Ռուզաննա․
Հարգելի հաշվապահներ, համաձայն 392-ն որոշման 2025թ-ի հունվարի 1-ից հարկային գործակալները ֆիզ․ անձանցից ապրանքների ձեռքբերման դեպքում արդեն պետք է էլեկտրոնային եղանակով դուրս գրեն օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվող հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթեր: Իսկ համաձայն 150 հոդվածի 13-րդ կետի հարկային գործակալների կողմից եկամտային հարկի 20% չի վճարվում, եթե առկա են հաշվարկային փաստաթուղթ չհամարվող` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված` վճարվող եկամուտները հիմնավորող այլ փաստաթղթեր:
Հարց․ 2025թ-ի հունվարի 1-ից էլեկտրոնային եղանակով դուրս գրված փաստաթղթի առկայության դեպքում հարկային գործակալը արդյո՞ք կունենա որևէ պարտավորություն եկամտային հարկի գծով:
Ճանապարհածախսի հաշվարկ ներքին գործուղումների ժամանակ
Գայանե․
Ներքին գործուղումների ժամանակ ինչպե՞ս է հաշվարկվում ճանապարհածախսը։ Գիտեմ, որ աշխատավայրից 30 կմ-ից ավել հեռավորության վրա գտնող վայրերի համար հաշվարկվում է օրապահիկ և գիշերակաց։ Իսկ ինչպե՞ս է հաշվարկվում երթուղու երկարությունը։ Եթե գումարը հատկացվում է հանրային տրանսպորտի գներով, արդյո՞ք երթուղու երկարությունը հաշվարկվում է այդ տրանսպորտի երթուղով, թե՞ կա ինչ ոչ ցանկ նորմատիվ իրավական ակտով սահմանված։
Կարի արտադրամաս
Գևորգ․
Բարև ձեզ: Կարի արտադրությունը, որը այժմ աշխատում է որպես միկրոձեռնարկատիրություն, և տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն-ը, 2025 թվականի հարկային փոփոխություների արդյունքում կարո՞ղ է մնալ որպես միկրոձեռնարկատիրություն: Եթե այո, աշխատելու է նույն կերպ, ինչ 2024-ին, թե՞ այլ փոփոխություններ կան։ Շնորհակալ կլինեմ արձագանքի համար:
Պարզեցված ընթացակարգով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձ
Նոնա․
Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատում է հարման ընդհանուր դաշտում: 2024 թվականի փետրվար ամսվա համար մարտին 21-ին ՊԵԿ դիմում է ներկայացվել պարզեցված ընթացակարգով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձի վերաբերյալ, սակայն հաշվանցման ենթակա գումարների 90 տոկոսը չի հիմնավորվել ՊԵԿ-ի կողմից (տացված հարկային հաշիվները չեն ստորագրվել սահմանված ժամկետում), և դիմումը մերժվել է, հետագայում ԱԱՀ միասնական հաշվարկը ճշտվել է, և փոխհատուցման ենթակա գումարը արդեն ստացվել է ուղումնասիրությամբ ընթացակարգով: Արդյո՞ք հետագա ամիսների փոխհատուցվող գումարները հնարավոր է ստանալ պարզեցված ընթացակարգով, թե՞ տվյալ տարվա համար պետք է ՊԵԿ ներկայացվի միայն ուսումնասիրությամբ ընթացակարգով դիմումներ:
Դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքի փոխանցում
Վահե․
Ողջույն, հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ եթե կազմակերպությունն ունի դեբիտորական պարտքեր վաճառված ապրանքների գծով, և ունի ստացված փոխառություն միակ տնօրեն-սեփականատիրոջից, կարո՞ղ է արդյոք պահանջի իրավունքը փոխանցել տնօրենին և այդ գումարի չափով նվազեցնել փոխառության պարտավորության գումարը:

Հաշվապահական հաշվառման դասավանդողի #գործկա Babayans Accounting Center ընկերությունում
Ընկերություն՝ Babayans Accounting Center
Հասցե՝ ք. Երևան, Արաբկիր
Էլ․ փոստ՝ hr@babayans.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահական հաշվառման դասավանդող / հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
- Babayans Accounting Center-ը աշխատանքի է հրավիրում հաշվապահական հաշվառման դասավանդման մասնագետի։
- Դասերը նախատեսվում են շաբաթական 2 անգամ՝ 1.5-2 ժամով
- Դասավանդման հետ մեկտեղ նաև կա աշխատանքի հնարավորություն հաշվապահական գրասենյակում որպես հաշվապահ։
Պարտականություններ`
- - Հաշվապահական հաշվառման հիմունքների դասավանդում
- - Հարկային և աշխատանքային օրենսդրությունների դասավանդում
- - ՀԾ Հաշվապահ ծրագիրի և էլեկտրոնային համակարգերի դասվանդում
Պահանջներ՝
- Պարտադիր մասնագիտական կրթություն
- Առնվազն 1 տարվա դասավանդման փորձ
- ՀԾ-հաշվապահ ծրագրի գերազանց իմացություն
Այլ նշումներ՝
Աշխատանքային օրեր և ժամեր - կախված դասավանդման գրաֆիկից
Հասցեն՝ ք․ Երևան, Արաբկիր, Նաիրի Զարյան 22ա
Հետաքրքրված անձանց խնդրում ենք ինքնակենսագրականները ուղարկել hr@babayans.am էլեկտրոնային փոստին։
QR կոդով վաճառվող ապրանքներ
Վահագն․
Այս պահին ո՞ր ապրանքներն են, որոնք պարտադիր պետք է QR կոդով վաճառվեն խանութներում, այսինքն սկանավորելով։ Եթե կարելի է՝ նաև հղում տալ։
ԱՁ վարձակալությամբ տարածք է տրամադրել
Արև Հայրապետյան․
Ողջույն, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանել. շրջ. հարկով աշխատող ԱՁ-ն ֆիզ. անձին հոկտեմբերին վարձակալությամբ տարածք է տրամադրել: Եռամսյակային շրջանառության հարկի հաշվետվության մեջ պե՞տք է արտացոլվի վարձակալության գումարը, թե՞ 2024թ.-ի հայտարարագրով ներկայացվի:
Սարքավորման ներմուծում ԵԱՏՄ-ից
Արամ․
Բարև Ձեզ։ ՍՊԸ դադարեցման փուլում է, գրանցվել է, բայց գործնեություն չի ծավալել։ Հիմա ԵԱՏՄ սարքավորում պետք է ձեռք բերի գործնեության թեստավորման համար, կառաջանա՞ արդյոք 20 ԱԱՀ վճարելու պահանջ։
Ինքնազբաղված անձ
Անուշ․
Բարև ձեզ, խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցը. ՀՎՀՀ ստացած ինքնազբաղված անձը որևէ հաշվետվություն ներկայացնու՞մ է, թե՞ ոչ, և ի՞նչ հարկեր պետք է վճարի։ Շնորհականություն։
Հացի և խմորեղենի արտադրություն
Անի․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ՝ 2025-ին հացի արտադրություն ու խմորեղենի արտադրությունը կարո՞ղ են մնալ միկրո համակարգում։
Եկամտային հարկ 20 % շրջանառության հարկ վճարող հարկային գործակալների համար
Հայկ․
Բարև Ձեզ։ 2025 թվականից շրջանառության հարկ վճարողները եթե հաշվարկային փաստաթղթով կամ ՀԴՄ-ով ձեռքբերում չեն կատարում, պե՞տք է 20 տոկոս եկամտային հարկ վճարեն։ 2025 թվականից շրջանառության հարկ վճարողները պե՞տք է պահեն պահեստի մնացորդ։ Կխնդրեի օրենքի հղումը ուղարկեք։
Բլոգերների հաշվապահություն
Մանյա․
Բարև ձեզ, խնդրեմ կասե՞ք՝ բլոգերների հաշվապահությունը շրջանառության հարկո՞վ են անում, ու բացի եռամսակային հաշվետվությունը ուրիշ ի՞նչ հաշվետվություններ են լինում։
Փոխառություն 0 տոկոս տոկոսադրույքով
Հարություն․
Բարև Ձեզ: Հարկման ընդհանուր և հատուկ համակարգերում գործող կազմակերպությունները արդյո՞ք կարող են 5 տարի ժամկետով, զրո տոկոսով փոխառության պայմանագիր կնքել հիմնադիրի, այլ ֆիզ. անձի կամ այլ կազմակերպության հետ: Եթե կա որևէ սահմանափակում, խնդրում եմ հղում անել: Կանխավ շնորհակալություն:
Միջին աշխատավարձի հաշվարկ
Իրինա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մայրության նպաստի միջինի հաշվարկի մեջ պարգևատրումները մտնու՞մ են , թե՞ ոչ: Շնորհակալություն։
Նյութերի վերադարձի ձևակերպումներ
Հայկ․
Բարև ձեզ: Ծառայություն մատուցող կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Ձեռք բերված նյութերի մի մասը հետ է վերադարձրել, դիմացի կողմը դուրս է գրել ճշգրտող հաշիվ: Վերադարձի ձևակերպումը այսպե՞ս կլինի. դտ 521 - կտ 211, դտ 521 - կտ 226: Նախապես շնորհակալություն։
Անաշխատունակության նպաստ միկրոձեռնարկատիրության դեպքում
Անահիտ․
Վճարվու՞մ է անաշխատունակության նպաստ միկրոբիզնեսով աշխատող Ա/Ձ-ին։
Հաշվարկել բանկի օգուտը և վնասը
Անահիտ․
Պահանջվում է ներկայացնել սինթետիկ ձևակերպումը և հաշվարկել բանկի օգուտ և վնասը: Ֆիզիկական անձն իր դոլարային հաշվից ցանկանում է կանխիկացնել 200 եվրո: Տվյալ օրվա փոխարժեքի տվյալներն են․
Դոլար Եվրո
Առք-483, 529
Վաճառք-487, 533
ԿԲ-485,87 528,43
Պահանջվում է ներկայացնել սինթետիկ ձևակերպումը և հաշվարկել բանկի օգուտ և վնասը:
Եթե աշխատողի հաստիքը փակվում է
Աննա․
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ եթե աշխատողի հաստիքը փակվում է, բայց նրան առաջարկվում է այլ հաստիք նույն կազմակերպությունում նախքինից ցածր աշխատավարձով: Ինչպե՞ս ճիշտ վարվել այս դեպքում, արդյո՞ք ճիշտ կլինի նրան ծանուցել հաստիքի կրճատման մասին և կնքել համաձայնագիր աշխատանքային պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: