Եռակողմ համաձայնագրի ձևակերպումներ

Հայկ․

Բարև Ձեզ։ 3-րդ ընկերությունը պարտք է 1-ին ընկերությանը 200 000 ՀՀ դրամ։ Կնքվել է համաձայնագիր, համաձայն որի 2-րդ ընկերությունը պետք է 3-րդ ընկերության փոխարեն մարի 1-ին ընկերության պարտքը։ Կասե՞ք՝ 3-րդ ընկերությունը ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տա։ Նշեմ, որ 3-րդ ու 2-րդ ընկերությունները միմյանց միջև պարտք չեն ունեցել։

Մեղուների ու մեղվապահական պարագաների ձեռքբերում

Հասմիկ․

Բարի օր, խնդրում եմ ուղղորդել։ Գյուղացուց ձեռքբերված մեղուներն ու մեղվապահական պարագաներն ի՞նչ են համարվում։ 2025 թվականին տվյալ ապրանքները ձեռքբերելիս կազմակերպությունը ԳԱ-ի դեպքում վճարելու՞ է 10 կամ 20%։ Շնորհակալ եմ։

Արժեթղթերի օտարումից եկամուտներ

Կառլեն․

Արժեթղթերից ստացվող եկամուտները որպես նվազեցվող եկամուտ 149 հոդվածի 2րդ մասի 3րդ կետն ասում է․՝

"Հարկման բազան որոշելու նպատակով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված եկամուտները չեն համարվում նվազեցվող եկամուտներ (չեն նվազեցվում համախառն եկամտից), եթե ՝ ստացվում են կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, եթե այդ օտարումը կատարվում է կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը) ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում."

Արդյո՞ք ձեռքբերում է համարվում միայն մի ուրիշ կողմի օտարուման արդյունքում ստացված բաժնեմասը, թե կազմակերպության 0-ից հիմնադրումն էլ է համարվում ձեռքբերում։ Այսինքն եթե ուրիշից չի գնել կամ նվեր ստացել բաժնեմասը, այլ կազմակերպությունը հենց ինքն է հիմնել, երկու տարվա ընթացքում օտարելու դեպքում հարկ կառաջանա՞, թե ոչ։

Լուսանկարչական գործունեությունը որպես միկրոձեռնարկատիրություն

Հայկ․

Բարև Ձեզ: Միկրոյով աշխատող ԱՁ-ն մինչև 2025թ. փետրվարի 1-ը պետք է ներկայացնի հարկման համակարգ ընտրելու հայտարարություն: Որևէ այլ հաշվետվություններ պարտավո՞ր է ներկայացել: Եվ 2-րդ հարց. ԱՁ-ի գործունեությունը լուսանկարչական բնագավառում է, դասակարգիչը՝ M7420, արդյո՞ք կարող է 2025թ. նույնպես աշխատել միկրոյով: Շնորհակալություն։

Արդյո՞ք պարտադիր է գրել ինքնահաշիվ

Արմեն․

Բարև ձեզ, ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկման դաշտում, և ոչ ռեզիդենտին ծառայություններ մատուցելու դեպքում նրանից եկամուտ ստանալուց առաջ ենթակա է շահութահարկի պահում: Ո՞ր ձևով պետք է ներկայացնել հաշվետվությունը, և արդյո՞ք այդ դեպքում պարտադիր է գրել ինքնահաշիվ։

Շահումների հայտարարագրում

Կարեն Գալստյան․

Իրավաբաններ ջան, հարցս կապված է հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների հետ, որով 2025 թվականի համար ֆիզ. անձինք ներկայացնելու են հայտարարագիր։ Ես 2025 թվականի ընթացքում, որ ամեն որ լիցքավորում կատարեմ իմ գումարը աջարաբեթ ու նույն գումարը նույն օրը կանխիկացնեմ, էդ ձև ողջ տարին։ Էս ամեն ինչի արդյունքում բոնուսներով շահում եմ ստանում ու ամեն ամիս կանխիկացնում մինչև ասենք 50 000 գումար։ Հայտարարագրի մեջ ի՞նչ եմ նշելու, ո՞նց եմ նշելու, արդյո՞ք հարկ տալու եմ էդ լիցքավորումների, կանխիկացումների ու շահումների մասով։ Կամ ինչ-որ խնդիր հնարավո՞ր է ունենամ։ Խնդրում եմ օգնեք՝ մանրամասն ծանոթանալով հարցերին ու լրիվ պատասխանեք։ Կանխավ՝ շատ շնորհակալ եմ։

ԱԱՀ վերադարձ մեքենայի ձեռքբերման դեպքում

Անի․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե ԱԱՀ - ով աշխատող ընկերությունը ցանկանում է ձեռք բերել մարդատար մեքենա և այն գրանցել ՍՊԸ - ի անունով, կարո՞ղ է արդյոք ձեռք բերման ԱԱՀ - ն վերադարձնել կամ օգտագործել։ Շնորհակալություն։

Իրականացվող ծրագիրն ԱԱՀ-ից ազատված է

Արման․

Հարգելի գործընկերներ, եթե շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը մատուցում է ծառայություններ այլ կազմակերպության ԱԱՀ-ից ազատված ծրագրի շրջանակներում (պատվիրատուն տրամադրում է տեղեկանք ԱԱՀ-ից ազատված լինելու մասին), ապա շրջանառության հարկ վճարող համարվող կատարող կազմակերպությունը, երբ ապրանքներ/ծառայություններ է ձեռք բերում ԱԱՀ վճարող համարվող վաճառողներից (նույն ծրագրի շրջանակներում իր մատուցվող ծառայություններում օգտագործելու համար), կարո՞ղ է այդ տեղեկանքը ներկայացնելով՝ այդ ապրանքները/ծառայությունները ստանա առանց ԱԱՀ-ի, թե՞ պետք է ինքն էլ համարվի ԱԱՀ վճարող։

Դադարեցված ՍՊԸ հաշվետվություններ

Աննա․

Բարև Ձեզ։ Հարցս այսպիսին է․ ՍՊԸ-ն ընդհանրապես գործունեություն չի իրականացրել, չի ստացել հաշիվներ, դուրս չի գրել: Եվ զուգահեռ հիմանդիրն ունի Ա/Ձ-ը, որը նույնպես գործունեություն չի իրականացրել, միայն ունի ստացված հաշիվներ՝ ինտերնետ ծառայությունների։

Հարց 1․ Կարո՞ղ եմ ՍՊԸ-ի գործունեությունը դադարեցնել և 2025-ից աշխատել Ա/Ձ-ով շրջ․ հարկի դաշտում։

Հարց 2․ Արդյո՞ք քանի որ ՍՊԸ-ն գրանցել է 2020թ-ին, պետք է նրա համար 0-ական հաշվետվություններ ներկայացնել։ Եվ Ա/Ձ-ի մասով նույնպե՞ս անհրաժեշտ է ներկայացնել հաշվետվություններ (կային ստացված հաշիվներ), թե՞ կարող եմ տալ շրջանառության հարկ վճարող համարվելու մասին հայտարարություն և սկսեմ գործունեությունս։

Անչափ շնորհակալ կլինեմ արձագանքելու համար։

Ի՞նչ վաճառքի գին սահմանել

Լևոն․

Բարև բոլորին։ Ես նորաբաց ԱՁ եմ, զբաղվելու եմ ավտոմեքենաների յուղերի վաճառքով, խնդրում եմ օգնեք։ Եթե ես գնել եմ յուղ միավորի արժեքը 18 000, ապա ի՞նչ գնով վաճառեմ, կա՞ արդյոք հստակ սահմանված տոկոսադրույք։

Ֆիզիկական ծավալների հաշվետվություն

Տաթևիկ․

Բարև Ձեզ: Հարցս վերաբերում է ֆիզիկական ծավալների հաշվետվությանը: Ո՞ր դեպքում է լրացվում 12-րդ տողը՝ արտադրված (արդյունահանված) արտադրատեսակի (օգտակար հանածոյի) քանակը։ Գինու արտադրության պարագայում մինչև պատրաստի արտադրանք դառնալը, թե՞ շշալցված հստակ քանակը։

Վաճառված ավտոմեքենայի անվճար սպասարկում

Անահիտ․

Բարև։ Խնդրում եմ պատասխանեք․ ընկերությունը վաճառում է ավտոմեքենա։ Հետագայում կատարում ենք ավտոպահեստամասերի սպասարկում անվճար։ Օրենքով նշվում է, որ տվյալ դեպքում անհատույց ապրանքը չի հարկվում, իսկ էլ․ փաստաթուղթ պե՞տք է գրվի, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Բաժնեմասի օտարում

Ելենա․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն աշխատում է շրջհակով, ունի իր հաշվեկշռում շենք, որի արժեքը կանոնադրական կապիտալում գրանցված է 30 մլն․ դրամ (30 տարի առաջ գնման արժեքն է)։ Կադաստրային արժեքը այս պահին կազմում է 200 մլն․ դրամ։ ՍՊԸ-ն ցանկանում է օտարել 100% բաժնեմասը այլ ֆիզանձի։ Ինչպիսի՞ հարկեր կառաջանան, եթե բաժնեմասի արժեքը կազմի 200 մլն․ դրամ։ Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար։

Խմորի արտադրություն և վաճառք

Հովհաննես․

Ողջույն։ Մենք պատրաստվում ենք ստարտափ հիմնել, համասեռ արագ պատրաստվող խմորեղենի չոր խմորի արտադրության և վաճառքի։ Կասե՞ք, խնդրեմ, քայլերի հաջորդականությունը լիցենզիա ստանալու և այլնի հետ կապված։ Ու արդյոք կարելի՞ է դա իրականացնել տնային պայմաններում (սկզբի համար իհարկե)։

Հաշվապահի #գործկա Tax Law ընկերությունում

Ընկերություն՝ Tax Law LLC
Հասցե՝ ք. Երևան, Աբովյան 31 տարածք 20
Հեռախոս՝ +374(93)-54-56-27
Էլ․ փոստ՝ taxlawllc3@gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահական կազմակերպությանն անհրաժեշտ է հաշվապահ։
Աշխատանքային ժամեր՝ 10։00-18։00, աշխատանքային ռեժիմ՝ երկուշաբթի-ուրբաթ։
Պարտականություններ՝ Գործարքների հաշվապահական ձևակերպում ՀԾ ծրագրով և հարկային հաշվետվությունների կազմում։
Անհրաժեշտ որակավորում ՝ Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտական կամ մաթեմատիկական։
Աշխատավարձ՝ Սկսած 350.000 դրամից՝
Այլ նշումներ՝ Հասցե՝ ք. Երևան, Աբովյան 31 տարածք 20: Ինքնակենսագրականը ուղարկել taxlawllc3@gmail.com էլ.հասցեին: Հարցերի դեփքում զանգահարել +374(93)-54-56-27

Փոխառության հաշվապահական ձևակերպումներ

Անուշ․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․ ընկերությունը մատակարարին կրեդիտորական պարտքը վճարելու համար պետք է կնքի փոխառության պայմանագիր այլ ընկերության հետ՝ ամսական որոշակի տոկոսով: Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում պետք է տրվի։ Շնորհակալություն: