Tag: ԱԱՀ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դիզելային վառելիքի` ԱԱՀ-ով հարկման վերաբերյալ

Նորայր. Հարգելի գործընկերներ, Սույն թվականի հունվարի 1-ին հարկային օրենսգրքի փոփոխության համաձայն դիզելային վառելիքը անցել է ԱԱՀ-ի դաշտ, ինչի վերաբերյալ ծագել են հետևյալ հարցերը: 1) 2017 թվականի ընթացքում ձեռք բերված և չվաճառված դիզելային վառելիքի ԱԱՀ-ն դեբետագրվու՞մ է կազմակերպությանը, թե ոչ: 2) Շրջանառության հարկով հարկվող ՍՊԸ-ն ձեռք է բերել 2017 թվականին դիզելային վառելիք: Այժմ վառելիքը պետք է վաճառվի: ՍՊԸ-ն դուրս է գրում հարկային հաշիվ և այդ գործարքի գծով վճարում է ԱԱՀ: 3) Շրջանառության հարկով հարկվող ՍՊԸ-ն 2017թ-ի ամռանը անցնում է ԱԱՀ-ի դաշտ: Մինչև ԱԱՀ-ի դաշտ անցնելը ԱԱՀ-ով հարկվող ձեռք բերված ապրանքի ԱԱՀ-ն դեբետագրվու՞մ է կազմակերպությանը, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկ

Հայկ. Բարև ձեզ: Հարցս վերաբերում է նոր` ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկին: Արյդո՞ք 18-րդ տողի Ա վանդակում լրացվում են նաև հաշիվ-ապրանքագրերով ստացված ապրանքներ/ծառայությունները, թե ոչ: Հարցս առաջացել է, քանի որ լրացման հրահանգում նշվում է միայն ստացված ապրանքներ/ծառայությունների հարկային բազաների վերաբերյալ: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անձը զբաղվում է թերթի տպագրությամբ

Սվետա. Բարև ձեզ: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Զբաղվում եմ թերթի տպագրությամբ, աշխատում եմ ԱԱՀ դաշտում, որովհետև համաձայն համապատասխան օրենքի 15 հոդվածի 10-րդ կետի ԱԱՀ հարկից ազատված եմ, նոր հաշվետվության ձևում` "Միասնական հաշվարկ ԱԱՀ և ակցիզային հարկի" 13-ի Ա կետն է վերաբերում մեր գործառույթին, բայց հարկային օրենսգրքի հոդվածին վերաբերող պատուհանում չկա հանապատասխան հոդվածն ու կետը, խնդրում եմ օգնեք` ինչպես լրացնեմ ձևը (խնդրում եմ նշեք հղումը): Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պե՞տք է արդյոք հաշիվները ներառել ԱԱՀ հաշվարկներում

Henrik. Բարև ձեզ: Մի հարց տամ: Եթե կազմակերպությունը հուլիս ամսից ստացված հաշվարկային հաշիվները ստորագրել է հունվարին, ապա այդ ամիսների` հուլիս-հունվար ԱԱՀ-ի հաշվետվությունները կազմելիս, պե՞տք է արդյոք այդ հաշիվները ներառել այդ հաշվետվությունների մեջ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

e-invoicing ծրագրով հաշիվներ դուրս չեն գրվել

Աիդա. Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և պայմանագրով ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտ օտարերկրյա կազմակերպությանը, որը հարկվում է 0% ԱԱՀ: e-invoicing-ով հաշիվներ դուրս չեն գրվել, միայն առկա են հաշիվ-ապրանքագրեր և ակտեր: Կարո՞ղ եմ արդյոք փետրվար ամսում էլ. հաշիվներ գրվել անցած դեկտեմբեր 2017թ․ ամիսների համար: ԱԱՀ հաշվարկում նշված պայմանագրով գումարները առկա են:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքների ներմուծում ինտերնետ-խանութի միջոցով

Ամալյա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ: Ցանկանում եմ Հայաստան ներմուծել որոշ ապրանքներ ԱԼԻԲԱԲԱ կայքից: Ունեմ մի քանի հարց՝ 1. Մեծաքանակ պատվերներ տալու և դրանք հետո վերավաճառելու համար անհրաժե՞շտ է բացել ԱՁ: 2. Ինչպե՞ս հաշվարկեմ, թե որքան մաքս պետք է վճարեմ ապրանքի համար: 3. Եվ կա՞ մարդ, ով տեղյակ է կայքից և կայքի ապահովությունից: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ դիմումն ուշ ներկայացնելու պատճառով համարվել է ԱԱՀ վճարող

Հասմիկ. ԱՁ-ն գործունեության դադարեցման դիմում է ներկայացրել 2017թ. մարտի 30-ից: Մինչ այդ այն աշխատել է շրջանառության հարկով, սակայն դիմումն ուշ ներկայացնելու պատճառով ավտոմատ կերպով դարձել է ԱԱՀ վճարող: Հարցս հետևյալն է` ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացրել:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է այլ երկրից տեղափոխվել Հայաստան

Հայկ. Ես Իտալիայից իմ անձնական մեքենայով և գույքով ցանկանում եմ տեղափոխվել և բնակություն հաստատել Հայաստանում, ինձ Սփյուռքի նախարարությունից ասել են, որ եթե ես իմ անձնական ավտոմեքենայով և գույքով գամ Հայաստան, մաքսատանը կարող եմ հարկ չմուծել, կարո՞ղ եք ինձ ասել` ի՞նչ ընթացակարգով է դա տեղի ունենում, և արդյո՞ք իմ անձնական ավտոմեքնայով տեղափովելու համար ես որևէ հարկ մուծելու եմ, թե ոչ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԿ-ն հին օրենքի ժամանակ իրականացրել է ծառայության մատուցում

Sahun. Հարգելի գործընկերներ, կարծիք տվեք խնդրում եմ. ՀԿ-ն հին օրենքի ժամանակ իրականացրել է ծառայության մատուցում, որի համար չի նախատեսել ԱԱՀ: Այժմ դա կարելի՞ է համարել ապօրինի ձեռնարկատիրություն և հարկերից խուսափում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հետ ստանալու վերաբերյալ

Աննա. Բարև ձեզ, մեր ընկերությունը կուտակել է ավելի քան 70 միլիոն դրամի ԱԱՀ, այժմ ցանկանում ենք գումարի մի փոքր մասը հետ ստանալ, դա հնարավո՞ր է, թե՞ ոչ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվետու ժամանակաշրջանի հետ կապված

Ռուզաննա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասեք` ՍՊԸ-Ն գործունեություն է իրականացնում 2017թ. հունիսից (նախորդ տարում գործունեություն չի ծավալել), ԱԱՀ-ի հաշվետվություն պիտի ներկայացնի եռամսյակայի՞ն, թե՞ ամսվա համար: Շնորհակալ կլինեմ արձագանքի համար:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ԵՏՄ-ից ապրանքներ է ներմուծել

Արմինե. Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը առաջին անգամ է ԵՏՄ-ից ապրանքներ ներմուծում: Խնդրում եմ ասել` ի՞նչ նրբություններ կան տվյալ հարցի շուրջ, ինչպե՞ս է կատարվում մաքսազերծումը, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվում ՀՏ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի լրացման հետ կապված

Արմեն. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ԱԱՀ հաշվարկի մեջ ՀՀ տարածքում ձեռքբերված ապրանքների և ծառայությունների տողում պետք է արտացոլել ստացված վարկի համար բանկին վճարված տոկոսները, միջնորդավճարները, կանխիկացման համար գանձնված գումարները: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք վճարվում է ԱԱՀ ներմուծման ժամանակ

Տիգրան. Եթե ապրանքը Ոուսաստանից գնված է ԱԱՀ-ով, և կան փաստաթղթեր, Հայաստան ներմուծելիս արդյո՞ք ԱԱՀ վճարվում է, թե՞ ոչ: Ո՞ր դեպքերում չկան ներմուծման հարկեր:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման

Սամվել. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել կողմնորոշվելու հետևյալ հարցում. ՊՈԱԿ-ը փոխառության պայմանագրով ձեռք է բերել վառելիք 5 ամսվա ընթացքում նույնքան վառելիք վերադաձնելու պայմանով: ՊՈԱԿ-ը համարվում է ԱԱՀ վճարող: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի "Փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք": Համաձայն Ավելացված արժեքի հարկի մասին օրենքի "ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) են համարվում` 1) ապրանքների մատակարարումը՝ գործարք, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում՝ արտադրանքի և անշարժ գույքի) սեփականության իրավունքը որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով": Խնդրում եմ պատասխանել` գործարքը ԱԱՀ-ով հարկման ենթակա է, թե՞ ոչ, և հարկային հաշիվ դուրս գրելու կարիք կա՞ արդյոք:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք մեքենայի բենզինը թույլատրվում է ծախս ճանաչել

Ա. Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով, հանդիսանում է ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող: Արդյո՞ք հնարավոր է նրա կողմից շահագործվող մեքենայի բենզինը որպես ծախս ճանաչել, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիմնավորելու համար, ինչպիսի՞ սահմանաչափեր կան:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է ավտոմեքենա ներմուծել

Arman Levoni. Բարև ձեզ: Ես անհատ ձեռնարկատեր եմ և իմ ԱՁ-ի կարիքների համար ցանկանում եմ Վրաստանից ներկրել մարդատար ավտոմեքենա: Ես կարո՞ղ եմ չվճարել մաքսազերծման վճարը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ձեռքբերված տրանսպորտային միջոցի ԱԱՀ-ն հաշվանցվում է

Arsine. Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և ներկայացնում է եռամսյա հաշվետվություն: Ապրիլ ամսին ձեռք է բերել տրանսպորտային միջոց Գերմանիայից և մաքսազերծման ժամանակ վճարել է մաքսային ԱԱՀ: ԱԱՀ հաշվետվության մեջ արդյո՞ք հաշվանցվում է արդեն վճարված ԱԱՀ-ն, եթե այո, ապա հաշվետվության ո՞ր տողում է ներկայացվում: