Tag: ԱԱՀ

Շահութահարկի կանխավճարի հաշվարկ

Աստղիկ. Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է, այն կապված է շահութահարկի կանխավճարի հետ: Կազմակերպությունը 2016թ. աշխատել է շրջանառության հարկով, շրջանառությունը եղել է 80 մլն դրամ: 2017թ. աշխատել ենք ԱԱՀ-ի դաշտում, շահութահարկի հաշվետվության 38 տողը չեմ լրացրել, այժմ խնդիր է առաջացել, պետք է ճշգրտում տամ, խնդրում եմ կանխավճարի հաշվարկման բանաձևը (80մլն*5%*40%*4՞): Շնորհակալություն:

Արդյո՞ք կարելի է ԱԱՀ-ն հաշվանցել

Կարեն Հակոբյան. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Արդյո՞ք կարելի է ԱԱՀ-ն հաշվանցել շահութահարկի փոխարեն, և արդյո՞ք հնարավոր է ԱԱՀ-ի առաջացած գերավճարը հետ վերադարձնել, եթե կազմակերպությունը արտադրանքը չի արտահանում: Կանխավ շնորհակալություն:

ԱՁ-ն չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Էդվարդ. Հարգելի գործընկերներ, Ա/Ձ-ն մատուցում է համակարգչային ծառայություններ: Մինչև փետրվարի 20-ը չենք ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու հայտարարությունը: Գիտեմ, որ արդեն համարվելու ենք ԱԱՀ վճարող: Խնդրում եմ, ասեք՝ բացի ԱԱՀ-ից էլ ինչ հարկեր եմ վճարելու (եկամտային հարկը էլի 5 000 դրա՞մ եմ վճարելու, թե՞ այլ չափով ու տոկոսներով): Կանխավ շնորհակալություն:

Դիզելային վառելիքի` ԱԱՀ-ով հարկման վերաբերյալ

Նորայր. Հարգելի գործընկերներ, Սույն թվականի հունվարի 1-ին հարկային օրենսգրքի փոփոխության համաձայն դիզելային վառելիքը անցել է ԱԱՀ-ի դաշտ, ինչի վերաբերյալ ծագել են հետևյալ հարցերը: 1) 2017 թվականի ընթացքում ձեռք բերված և չվաճառված դիզելային վառելիքի ԱԱՀ-ն դեբետագրվու՞մ է կազմակերպությանը, թե ոչ: 2) Շրջանառության հարկով հարկվող ՍՊԸ-ն ձեռք է բերել 2017 թվականին դիզելային վառելիք: Այժմ վառելիքը պետք է վաճառվի: ՍՊԸ-ն դուրս է գրում հարկային հաշիվ և այդ գործարքի գծով վճարում է ԱԱՀ: 3) Շրջանառության հարկով հարկվող ՍՊԸ-ն 2017թ-ի ամռանը անցնում է ԱԱՀ-ի դաշտ: Մինչև ԱԱՀ-ի դաշտ անցնելը ԱԱՀ-ով հարկվող ձեռք բերված ապրանքի ԱԱՀ-ն դեբետագրվու՞մ է կազմակերպությանը, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:

ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկ

Հայկ. Բարև ձեզ: Հարցս վերաբերում է նոր` ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկին: Արյդո՞ք 18-րդ տողի Ա վանդակում լրացվում են նաև հաշիվ-ապրանքագրերով ստացված ապրանքներ/ծառայությունները, թե ոչ: Հարցս առաջացել է, քանի որ լրացման հրահանգում նշվում է միայն ստացված ապրանքներ/ծառայությունների հարկային բազաների վերաբերյալ: Շնորհակալություն:

Անձը զբաղվում է թերթի տպագրությամբ

Սվետա. Բարև ձեզ: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Զբաղվում եմ թերթի տպագրությամբ, աշխատում եմ ԱԱՀ դաշտում, որովհետև համաձայն համապատասխան օրենքի 15 հոդվածի 10-րդ կետի ԱԱՀ հարկից ազատված եմ, նոր հաշվետվության ձևում` "Միասնական հաշվարկ ԱԱՀ և ակցիզային հարկի" 13-ի Ա կետն է վերաբերում մեր գործառույթին, բայց հարկային օրենսգրքի հոդվածին վերաբերող պատուհանում չկա հանապատասխան հոդվածն ու կետը, խնդրում եմ օգնեք` ինչպես լրացնեմ ձևը (խնդրում եմ նշեք հղումը): Կանխավ շնորհակալություն:

Պե՞տք է արդյոք հաշիվները ներառել ԱԱՀ հաշվարկներում

Henrik. Բարև ձեզ: Մի հարց տամ: Եթե կազմակերպությունը հուլիս ամսից ստացված հաշվարկային հաշիվները ստորագրել է հունվարին, ապա այդ ամիսների` հուլիս-հունվար ԱԱՀ-ի հաշվետվությունները կազմելիս, պե՞տք է արդյոք այդ հաշիվները ներառել այդ հաշվետվությունների մեջ:

e-invoicing ծրագրով հաշիվներ դուրս չեն գրվել

Աիդա. Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և պայմանագրով ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտ օտարերկրյա կազմակերպությանը, որը հարկվում է 0% ԱԱՀ: e-invoicing-ով հաշիվներ դուրս չեն գրվել, միայն առկա են հաշիվ-ապրանքագրեր և ակտեր: Կարո՞ղ եմ արդյոք փետրվար ամսում էլ. հաշիվներ գրվել անցած դեկտեմբեր 2017թ․ ամիսների համար: ԱԱՀ հաշվարկում նշված պայմանագրով գումարները առկա են:

Ապրանքների ներմուծում ինտերնետ-խանութի միջոցով

Ամալյա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ: Ցանկանում եմ Հայաստան ներմուծել որոշ ապրանքներ ԱԼԻԲԱԲԱ կայքից: Ունեմ մի քանի հարց՝ 1. Մեծաքանակ պատվերներ տալու և դրանք հետո վերավաճառելու համար անհրաժե՞շտ է բացել ԱՁ: 2. Ինչպե՞ս հաշվարկեմ, թե որքան մաքս պետք է վճարեմ ապրանքի համար: 3. Եվ կա՞ մարդ, ով տեղյակ է կայքից և կայքի ապահովությունից: Նախապես շնորհակալություն:

ԱՁ դիմումն ուշ ներկայացնելու պատճառով համարվել է ԱԱՀ վճարող

Հասմիկ. ԱՁ-ն գործունեության դադարեցման դիմում է ներկայացրել 2017թ. մարտի 30-ից: Մինչ այդ այն աշխատել է շրջանառության հարկով, սակայն դիմումն ուշ ներկայացնելու պատճառով ավտոմատ կերպով դարձել է ԱԱՀ վճարող: Հարցս հետևյալն է` ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացրել:

Անձը ցանկանում է այլ երկրից տեղափոխվել Հայաստան

Հայկ. Ես Իտալիայից իմ անձնական մեքենայով և գույքով ցանկանում եմ տեղափոխվել և բնակություն հաստատել Հայաստանում, ինձ Սփյուռքի նախարարությունից ասել են, որ եթե ես իմ անձնական ավտոմեքենայով և գույքով գամ Հայաստան, մաքսատանը կարող եմ հարկ չմուծել, կարո՞ղ եք ինձ ասել` ի՞նչ ընթացակարգով է դա տեղի ունենում, և արդյո՞ք իմ անձնական ավտոմեքնայով տեղափովելու համար ես որևէ հարկ մուծելու եմ, թե ոչ:

ԱԱՀ վճարող համարվողը սխալմամբ աշխատել է շրջանառության հարկի դաշտում

Anna Manukyan. Խնդրում եմ ասեք` ի՞նչ պետք է անել, եթե սխալմամբ Ավելացված արժեքի հարկի փոխարեն վճարել ենք Շրջանառության հարկ:

ՀԿ-ն հին օրենքի ժամանակ իրականացրել է ծառայության մատուցում

Sahun. Հարգելի գործընկերներ, կարծիք տվեք խնդրում եմ. ՀԿ-ն հին օրենքի ժամանակ իրականացրել է ծառայության մատուցում, որի համար չի նախատեսել ԱԱՀ: Այժմ դա կարելի՞ է համարել ապօրինի ձեռնարկատիրություն և հարկերից խուսափում:

ԱԱՀ հաշվետու ժամանակաշրջանի հետ կապված

Ռուզաննա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասեք` ՍՊԸ-Ն գործունեություն է իրականացնում 2017թ. հունիսից (նախորդ տարում գործունեություն չի ծավալել), ԱԱՀ-ի հաշվետվություն պիտի ներկայացնի եռամսյակայի՞ն, թե՞ ամսվա համար: Շնորհակալ կլինեմ արձագանքի համար:

Կազմակերպությունը ԵՏՄ-ից ապրանքներ է ներմուծել

Արմինե. Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը առաջին անգամ է ԵՏՄ-ից ապրանքներ ներմուծում: Խնդրում եմ ասել` ի՞նչ նրբություններ կան տվյալ հարցի շուրջ, ինչպե՞ս է կատարվում մաքսազերծումը, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվում ՀՏ: Նախապես շնորհակալություն:

ԱԱՀ հաշվարկի լրացման հետ կապված

Արմեն. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ԱԱՀ հաշվարկի մեջ ՀՀ տարածքում ձեռքբերված ապրանքների և ծառայությունների տողում պետք է արտացոլել ստացված վարկի համար բանկին վճարված տոկոսները, միջնորդավճարները, կանխիկացման համար գանձնված գումարները: Շնորհակալություն:

Արդյո՞ք վճարվում է ԱԱՀ ներմուծման ժամանակ

Տիգրան. Եթե ապրանքը Ոուսաստանից գնված է ԱԱՀ-ով, և կան փաստաթղթեր, Հայաստան ներմուծելիս արդյո՞ք ԱԱՀ վճարվում է, թե՞ ոչ: Ո՞ր դեպքերում չկան ներմուծման հարկեր: