
Կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը
Իրինա.
Եթե ՍՊԸ-ն հարկային մարմին դիմում է ներկայացրել անորոշ ժամկետով իր գործունեությունը դադարացնելու, արդյո՞ք կարող է տնօրենը ազատվել աշխատանքից, և կարիք կա՞ եկամտային հարկի, շրջանառության հարկի և տարեկան հաշվետվությունների ներկայացման: Շնորհակալություն:

Արդյո՞ք անհրաժեշտ է նշել պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը
Karine
Ողջույն:
Ծանուցագիրը ունի հետևյալ բովանդակությունը.
Ես,---տնօրեն---ս, տեղեկացնում եմ Ձեզ`---ին, որ մինչև 2013թ. հունիսի 30-ը Ձեզ հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալու կապակցությամբ 2013թ. հունիսի 30-ից պայմանագիրը համարում եմ լուծարված, համաձայն ՀՀ ԱՕ 109 հոդվածի 1-ին մասի, 2-րդ կետի:
Հարցս հետևյալն է` արդյո՞ք անհրաժեշտ է նշել պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը: Կանխավ շնորհակալություն:

Աշխատակիցն ազատվել է հունիսի 1-ով
Լիանա.
Եթե աշխատակիցն ազատվել է հունիսի 1-ով, մայիսի եկամտային հարկի հաշվետվության մեջ վերջնահաշվարկի գումարը նշվու՞մ է, թե՞ հունիսի մեջ պիտի նշվի:

Աշխատանքից ազատում թոշակի անցնելու տարիքը լրանալու պատճառով
Մարիամ.
Խնդրում եմ Ձեզ օգնել ինձ: Մենք ունենք 66 տարեկան լրացած աշխատող: Ինչպե՞ս կարորղ ենք ազատել աշխատանքից թոշակի տարիքն լրանալու պատճառով:

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն
Լուիզա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ շտապ պատասխանել. արդյո՞ք ՀՀ աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխություններով կա նման բան, որ եթե ընդունում ես աշխատանքի և մեկ ամսից ազատում ես, ապա հաջորդ ամիս էլ ես վճարում եկամտային հարկ: Կարծում եմ` աբսուրդ է: Շատ շնորհակալություն:

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկի գումարը
Հայարփի.
Բարև Ձեզ. Խնդրում եմ ինձ օգնեք: Աշխատանքի անցել եմ 05.03.2011թ-ին: Արձակուրդում եմ եղել 08.09.12-16.09.12, աշխատանքից ազատման դիմում եմ գրելու 15.05.13-ին: Ինչքա՞ն կկազմի վերջնահաշվարկը: Աշխատավարձը 100 000 դրամ է: Եթե հնարավոր է` հասկանալի ձևով ներկայացրեք:
Նախապես շնորհակալություն:

Աշխատանքից ազատման հրաման
Վարդուհի.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել ինձ հասկանալու` աշխատանքից ազատման հրամանում կադրերի տեսուչի կողմից գրվու՞մ է, թե քանի օրվա համար պետք է վերջնահաշվարկ կատարել, թե՞ դա հաշվապահության պարտականությունն է:

Ո՞ր ձևն է լրացվում աշխատողին ազատելու դեպքում
Արսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
Աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում 79 ձև՞ն է լրացվում: Կանխավ շնորհակալություն:

Ուսուցիչը ցանկանում է ազատվել աշխատանքից
Ալբերտ.
Ուսուցիչը վերցրել է իր հաշվին արձակուրդ և հիմա ուզում է ազատվել աշխատանքից: Հիմա տրվել է ազատման հրամանը, կատարվել է վերջնահաշվարկ, որը պետք է նշվի եկամտային հարկի էլեկրտոնային տարբերակում և այնտեղ տրվի ազատման հրամանը, որը չեմ պատկերացնում, թե ինչպես և որտեղ պետք է նշվի: Խնդրում եմ օգնել:

Որքա՞ն կկազմի աշխատողի վերջնահաշվարկը
Նարինե.
Բարև Ձեզ: Մի հարց ունեմ, ու կխնդրեի պատասխանել դրան: Աշխատողը, որն ընդունվել է աշխատանքի 01.07.2012թ., 5-օրյա աշխատանքային շաբաթով, իր աշխատանքի 8-րդ ամսում` 18.02.2013թ., գնում է ամենամյա արձակուրդի ամբողջությամբ` 20 օր տևողությամբ մինչև 19.03.2013թ.-ը: Նրան վճարվել է մաքուր 35.511 դրամ արձակուրդային (կեղտոտով 46.972 դրամ): Այնուհետև 20.03.2013-ից գալիս է աշխատանքի ու աշխատելով 4 օր` 26.03.13թ.-ին ազատվում է աշխատանքից: Մարտ ամսվա նրա կեղտոտ միայն աշխատավարձը կազմում է 10.200 դրամ: Նրա միջին ամսական աշխատավարձը կազմում է 49.321 դրամ: Ուզում եմ իմանալ, թե որքան կլինի նրա վերջնահաշվարկը ու որքան պետք է նրանից հետգանձում կատարել: Կանխավ շնորհակալություն:
Հարգանքներով` Նարինե:

Նպաստի հաշվարկ բարձր լեռնային գոտիներում աշխատանքի պայմաններում
Մարինե.
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Ես սկսնակ հաշվապահ եմ, և ինձ մոտ առաջացել են հետևյալ խնդիրները: Խնդրում եմ օգնեք ինձ:
Ես Գեղարքունիքի մարզի գրադարանի հաշվապահ եմ, և այստեղ որոշակի շրջանների համար բացի աշխատավարձից աշխատողներին վճարում ենք նաև բարձր լեռնային` աշխատավարձի 20%, եթե աշխատավարձը 40000 ցածր է, իսկ բարձրի դեպքում ավելանում է 8000 դրամ:
Հարցերս հետևյալն են.` Մանրամասն

Ծանուցման ձև
Sofi Azizyan.
Խնդրում եմ ԱՕ 113 հոդվածով աշխատանքից ազատման ծանուցման ձև ուղարկել: Կանխավ շնորհակալ եմ:

Վերջնահաշվարկ
Հասմիկ.
Խնդրում եմ շատ շտապ օգնեք: Աշխատողը ազատվել է աշխատանքից 2013թ-ի մարտի 15-ից: Նա ընդունվել էր աշխատանքի 2011թ-ի նոյեմբերի 1-ից և չի օգտվել արձակուրդից: 2011 և 2012թ-ին աշխատավարձը եղել է ամսական 60 000դր, իսկ 2013թ-ից 73585 դր, ինչպես հաշվարկեմ վերջնահաշվարկը, չէ՞ որ 24,4% եկամտային հարկ պահելուց նա կտուժի: Խնդրում եմ, արձագանքեք շտապ:

Էլեկտրոնային ի՞նչ հաշվետվություն է լրացվում
Գարիկ Թադևոսյան.
Բարև ձեզ: Աշխատողին աշխատանքից ազատելուց էլեկտրոնային ի՞նչ հաշվետվություն է լրացվում:

Արդյո՞ք աշխատողը կարող է արձակման նպաստ պահանջել
Արմենուհի.
Բարև Ձեզ:
Եթե տվյալ անձն 3 տարի աշխատել է հարկային կոդ չունեցող միջազգային կազմակերպությունում և սեփական նախաձեռնությամբ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, ըստ ՀՀ Աշխատանքի օրենսգրքի բացի չօգտագործված արձակուրդայինից, արձակման նպաստ կարո՞ղ է պահանջել, թե՞ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ չափով:
Կանխավ շնորհակալություն,
Արմենուհի

Գործատուն չի վճարել վերջնահաշվարկը
Շողեր.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Ենթադրենք աշխատողը ազատվել է աշխատանքից 2012 թվականի սեպտեմբեր ամսին, և նա ունի 2 տարվա չօգտագործած արձակուրդ: Վերջնահաշվարկ է կատարվել, և գումարը կազմել է ենթադրենք 250.000 դրամ: Վերջնահաշվարկը չի վճարվել մինչև այսօր` գործատուի կամայական վերաբերմունքի պատճառով (չեմ ուզում, չեմ տալիս): Խնդրում եմ ասել` օրեկան քանի՞ տոկոս տույժ է հաշվարկվում: Խնդրում եմ ներկայացնել օրենսգրքի համապատասխան հոդվածը:

Աշխատանքից ազատում` գործատուի նախաձեռնությամբ
Գործատու.
Ես գործատու եմ: Իմ աշխատողի հետ կնքել եմ 3 ամսյա աշխատանքային պայմանագիրը, որից հետո տեղեկացել եմ, որ նա հղի է: Իրականում նրա ծառայությունների կարիքը չունեի, այլ միայն օգնելու համար 3 ամսով ընդունել էի աշխատանքի, թեև նախկինում ինձ մոտ աշխատել է, հետո աշխատանքային պայմանագիրը դադարեցվել է: Ընթացքում մի երեխա էլ էր ունեցել, օրենքով ամեն ինչ վճարել էի, մինչև 3 տարեկանների խնամքի համար ամեն ինչ տրամադրել էի, հետո օրենքով ազատել էի: Երկար շամանակ չէր աշխատում, խնդրեց, որ 3 ամսով ընդունեմ: Ընդունեցի, հետո 2 ամիս անց ներկայացրել է ֆիզ. արձակուրդ գնալու դիմում, և գնացել է ֆիզարձակուրդ: Արդեն երեխան մեկ տարեկանից ավելի է, ու նա շարունակ ինձանից տեղեկանքներ է ուզում, որ աշխատում է ինձ մոտ, բայց գտնվում է ֆիզարձակուրդում` սոց. ապ. ներկայացնելու, տարբեր ծառայություններից օգտվելու և այլնի համար, արձակուրդ է ուզում և այլն: Իրականում ես նրա ծառայությունների կարիքը չունեմ, խնդրել է ընդունել աշխատանքի 3 ամսով, հետո իմացել եմ, որ հղի է, չեմ առարկել, բայց շարունակ խանգարում է տեղեկանքներ պահանջելով և հետո էլ հավանաբար աշխատատեղը վերականգնելու համար: Հավանաբար` օրենքին լավ տեղյակ չեմ, ու բարությունս շարունակվում է չարաշահվել:
Խնդրում եմ, խորհուրդ տվեք, ինչպե՞ս կարող եմ նրան ազատել աշխատանքից այս պահին կամ հետագայում, որպեսզի խնդիրներ չունենամ:
Շնորհակալություն:

Ուսուցչուհին արձակուրդի կեսից ներկայացրել է բյուլետեն
Լիաննա.
Հարգելի կոլեգաներ,
դպրոցի ուսուցչուհին արձակուրդի կեսից ներկայացրել է բյուլետեն` հուլիսի կեսից մինչև օգոստոսի կեսը (արձակուրդը վճարվել է ամբողջը): Նրա արձակուրդը այդքան օրերով ավելացել է մինչև սեպտեմբերի վերջը: Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին նորից ներկայացրել է բուլետեն և վճարվել է: 2013թ հունվարը աշխատանքի է գալու և նոր ազատվի աշխատանքից: Հիմա ես նրան պետք է վճարեմ վերջնահաշվարկ միայն հունվա՞րի համար, թե՞ բյուլետենի ամիսները նույնպես մտնում են հաշվարկի մեջ: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք կազմակերպությունը իրավունք ունի ազատելու աշխատողին
Մհեր.
Բարև Ձեզ, ես կխնդրեմ ինձ օգնեք մի հարցով: Ես դիմում եմ գրել դեկտեմբերի 6-ին, որ ինձ ազատեն դեկտեմբերի 12-ին: Ինձ չեն ազատել 12-ին և ասել են` նորից դիմում գրեմ, որպեսզի կարողանան ազատել: Ես դեկտեմբերի 14-ին նորից դիմում գրեցի, որպեսզի ինձ դեկտեմբերի 24-ին ազատեն: Բայց դեկտեմբերի 17-ին դիմումս հետ վերցրեցի: Ինձ իրավունք ունե՞ն ազատելու, թե՞ ոչ:

Աշխատողը ցանկանում է օգտվել արձակուրդի իրավունքից
Բաբկեն.
Ողջույն:
Խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ` եթե աշխատողը աշխատանքից ազատման դիմումի հետ գրում է նաև արձակուրդի դիմում, այդ դեպքում գործատուն իրավունք ունի՞ մերժել արձակուրդը: Կանխավ շնորհակալ եմ:
Վերջին մեկնաբանություններ