
Ազատման հրամանի ամսաթվի վերաբերյալ
Գայանե.
Հարգելի գործընկերներ, աշխատողը դիմում է գրել 01.03.2012-ին 02.04.2012թ-ից իրեն աշխատանքից ազատելու համար: Տնօրենը մակագրել է այն 19.03.2012թ-ին: Կարելի՞ է արդյոք ազատման հրամանը տալ 30.03.2012թ-ին, թե՞ պարտադիր պետք է տալ մակագրման ամսաթվով: Ազատումը լինելու է ՀՀ ԱՕ 112 հոդվածին համաձայն: Նախապես շնորհակալություն:

Թոշակառուի` աշխատանքից ազատում
Վահե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` վերջին փոփոխված աշխատանքային օրենսգրքով գործատուն կարո՞ղ է աշխատանքից ազատել աշխատողին, եթե աշխատողը ստանում է ծերունական կենսաթոշակ:

Վերջնահաշվարկի կատարում
Karine.
Բարև, հարգելի հաշվապաներ: Խնդրում եմ օգնեք, ես սկսնակ եմ ու պետք է կատարեմ վերջնահաշվարկ: Մանկավարժը աշխատել է սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 22-ը, որից հետո մինչև դեկտեմբերի 28-ը եղել է բյուլետենում, այնուհետև աշխատել է հունվարը լրիվ ամիս և փետրվարի 29-ին դուրս է եկել աշխատանքից: Աշխատավարձը 24312 դրամ է: Ինչպե՞ս հաշվեմ վերջնահաշվարկը: Եթե հնարավոր է` գրեք մանրամասն: Շնորհակալություն:

Աշխատանքից ազատում
Ata.
Խնդրում եմ ինձ օգնեք այս հարցում. ինչպե՞ս կարող եմ ազատել աշխատանքից աշխատողին, եթե նա ոչ մի խախտում չունի: Ընդունել եմ աշխատանքի աշխատանքային պայմանագրով: Շնորհակալություն:

Ընդունման և ազատման հայտերը չեն ներկայացվել
Վահե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ինձ օգնեք: Ես նոր հաշվապահ եմ, կանգնել եմ փաստացի խնդրի առջև: Սոցում անհատական հաշվետվությունների (Ձև Ֆ10) ներկայացման ժամանակ պարզվել է, որ նախկին հաշվապահը աշխատակիցների ընդունման և ազատման հայտերը չի ներկայացրել: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ տույժ և տուգանք է հասնում, և հիմա ի՞նչ պետք է անեմ: Նշեմ նաև, որ 2010թ. Ձև Ֆ10 տարեկան հաշվետվության համար վարչական տուգանք է եկել կազմակերպության վրա:
Կանխավ շնորհակալություն:

Տնօրենին աշխատանքից ազատելու վերաբերյալ
Հայկուհի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել գտնելու ՍՊԸ-ի տնօրենին աշխատանքից ազատման որևէ օրենսդրական կարգ: Ի՞նչ քայլեր և ի՞նչ հերթականությամբ պետք է իրականացնել, եթե տնօրենն ուզում է ազատվել աշխատանքից իր դիմումի համաձայն: Շնորհակալություն:

Երեխայի խնամքի նպաստ ստանալու վերաբերյալ
Արթուր.
Ա/Ձ գնում է ֆիզ. արձակուրդ, իր տեղը ընդունում է աշխատող, օգտվում է 2 տարվա երեխայի արձակուդի խնամքից, 6 ամիս հետո դադարեցնում է գործունեությունը, ազատում աշխատողին: Արդյո՞ք նա կշարունակի ստանալ 18 000-ը: Հիմնավորեք պատասխանը ըստ օրենսդրության պահանջների:

Աշխատանքից ազատելու հետ կապված
Լիլի.
Բարև Ձեզ: Խնդրում եմ, ինձ շտապ պետք է այս հարցի պատասխանը. աշխատողը գտնվում է ֆիզ. արձակուրդում, ազատման հարց է առաջացել, ինչպե՞ս վարվեմ, նա դեռ ունի ևս 7 ամիս չվճարվող արձակուրդ:

Սոցապ անհատական հաշվետվության վերաբերյալ
Anna.
Եթե դեկտեմբերի 23-ին ներկա է դրվել տաբելում, և նույն օրը հաշվարկվել և վճարվել է աշխատավարձ+վերջնահաշվարկ, իսկ հրամանի տեքստում գրված է ազատել դեկտեմբերի 26-ից (24-շաբաթ, 25-կիրակի), այսինքն դեկտեմբերի 26-ին էլ չի աշխատելու: Իսկ անհատական հաշվետվությունում գրվում է հաշվետու ժամանակաշրջանի սկիզբ 01.01.2011թ, ավարտը 26.12.2011թ: Ես ճի՞շտ եմ գրանցել թե պետք է նշեմ ավարտը 23.12.2011թ.Եթե կարող եք օգնեք, դա շատ շտապ է: Շնորհակալություն:

Աշխատակիցների` աշխատանքից ազատման վերաբերյալ տեղեկություններ
Հասմիկ.
Հարգելի գործընկերներ, աշխատակիցների` աշխատանքից ազատման վերաբերյալ տեղեկությունները ո՞ր պետական մարմիններին են ներկայացվում: Այդ տվյալները ուշացումով ներկայացնելու դեպքում ինչպիսի՞ տույժեր են նախատեսված:

Արձակման նպաստի և վերջնահաշվարկի վերաբերյալ
Նինա.
Աշխատանքային օրենսգրքի 99 հոդվածի համաձայն համատեղությամբ աշխատողի աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում համատեղությամբ աշխատողին արձակման նպաստ չի վճարվում: Սակայն ըստ նույն օրենքի վերջնահաշվարկ կատարվում է: Ո՞րն է տարբերությունը, որ համատեղությամբ աշխատողին արձակման նպաստ չի տրվում, սակայն վերջնահաշվարկ կատարվում է:

10-ից ավելի աշխատակիցների` աշխատանքից ազատում
Hayk.
Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը նույն ամսում իրենց դիմումի համաձայն ազատում է 10-ից ավելի աշխատակիցների, ի՞նչ խնդիրներ կարող է ունենալ օրենքի հետ: Նախապես շնորհակալ եմ:

Վերջնահաշվարկ
Hayk.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ասեք` եթե աշխատակիցը մոտ երեք ամիս աշխատելուց հետո ազատվում է աշխատանքից իր դիմումի համաձայն, նրան վերջնահաշվարկ տալուց արձակուրդային հաշվարկվու՞մ է:

Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի հանձնում-ընդունում
Անուշիկ.
Խնդրում եմ պատասխանեք: Եթե աշխատողը գլխավոր հաշվապահն է, ուզում է աշխատանքից դուրս գալ, դիմումը գրել է մեկ ամիս առաջ, բայց ընդունող հաշվապահ չկա, ինչպե՞ս պետք է վարվի, 4-րդ եռամսյակի հաշվետվությունները հանձնել է, տարեկանն էլ գրել է, ու՞մ պետք է հանձնի փաստաթղթերը: Վերջնահաշվարկը ո՞վ պետք է անի:

Աշխատանքից ազատվելու դիմում
Կարինե.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ուղարկել աշխատանքից ազատվելու դիմումի ձև karine305 շնիկ rambler.ru

ԱՕ հոդված 115-ի հետ կապված
Սուսաննա.
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, կանխավ շնորհակալություն: Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդված 1-ին կետի գործատուն իրավունք ունի 113-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի հիմքով լուծել աշխատանքային պայմանագիրը, այս մասին աշխատողին 2 ամիս առաջ ծանուցմամբ, հակառակ դեպքում հաշվարկվում և ենթակա է վճարման նույն հոդված 2-րդ կետով սահմանված տուժանքը: Վերոգրյալ հոդվածի դրույթներից կարելի՞ է ենթադրել, որ գործատուն իրավունք ունի լուծել աշխատողի հետ կնքված պայամանգիրը ծանուցման հաջորդ օրվանից` վերջինիս վճարելով 115-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված տուժանքը:

Ի՞նչ պատասխանատվություն է կրում գործատուն
Լոսի.
Ի՞նչ իրավունքներ ունի աշխատողը և ինչպիսի՞ պատասխանատվություն է կրում գործատուն աշխատողին 3 ամիս ուշացումով գրանցելու, իսկ գրանցելուց հետո պայմանագրում աշխատավարձը 50 տոկոսով պակաս ցույց տալու համար: Նաև եթե աշխատանքից ազատվելու դեպքում գործատուն հրաժարվում է վերջնահաշվարկ կատարել ու նաև վերադարձնել աշխատողի աշխատանքային գրքույկը:

Վերջնահաշվարկ
ԱՆԻ.
Բարև բոլորին: Խնդրում եմ պատասխանեք հարցիս: Եթե աշխատողն աշխատում է մի հիմնարկում 01/10/2010-ից և չի գնացել արձակուրդ, իսկ 31/12/2011 ազատվելու է աշխատանքից, ինչպե՞ս հաշվեմ վերջնահաշվարկ: Աշխատավարձը 40000 դրամ է և 6 աշխատանքային օր: Խնդրում եմ մանրամասն գրեք: Նախապես շատ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս հաշվել վերջնահաշվարկ
ԱՆԻ.
Բարև բոլորին: Խնդրում եմ պատասխանեք հարցիս. եթե աշխատողն աշխատում է մի հիմնարկում 01/10/2010-ից և չի գնացել արձակուրդ, իսկ 31/12/2011 ազատվելու է աշխատանքից, ինչպե՞ս հաշվեմ վերջնահաշվարկ: Աշխատավարձը 40 000 դրամ է և 6 աշխատանքային օր: Խնդրում եմ մանրամասն գրեք: Նախապես շատ շնորհակալ եմ:

Արդյո՞ք գործատուն իրավունք ունի լուծել աշխատանքային պայմանագիրը
Վիկտորյա.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք գործատուն իրավունք ունի լուծել որոշակի ժամկետով կնքած աշխատանքային պայմանագիրը ժամկետը լրանալու պատճառով, եթե աշխատակիցը հղիության մասին տեղեկանք է ներկայացրել:
Վերջին մեկնաբանություններ