Tag: ազատում

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ազատման հրամանի ամսաթվի վերաբերյալ

Գայանե. Հարգելի գործընկերներ, աշխատողը դիմում է գրել 01.03.2012-ին 02.04.2012թ-ից իրեն աշխատանքից ազատելու համար: Տնօրենը մակագրել է այն 19.03.2012թ-ին: Կարելի՞ է արդյոք ազատման հրամանը տալ 30.03.2012թ-ին, թե՞ պարտադիր պետք է տալ մակագրման ամսաթվով: Ազատումը լինելու է ՀՀ ԱՕ 112 հոդվածին համաձայն: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Թոշակառուի` աշխատանքից ազատում

Վահե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` վերջին փոփոխված աշխատանքային օրենսգրքով գործատուն կարո՞ղ է աշխատանքից ազատել աշխատողին, եթե աշխատողը ստանում է ծերունական կենսաթոշակ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի կատարում

Karine. Բարև, հարգելի հաշվապաներ: Խնդրում եմ օգնեք, ես սկսնակ եմ ու պետք է կատարեմ վերջնահաշվարկ: Մանկավարժը աշխատել է սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 22-ը, որից հետո մինչև դեկտեմբերի 28-ը եղել է բյուլետենում, այնուհետև աշխատել է հունվարը լրիվ ամիս և փետրվարի 29-ին դուրս է եկել աշխատանքից: Աշխատավարձը 24312 դրամ է: Ինչպե՞ս հաշվեմ վերջնահաշվարկը: Եթե հնարավոր է` գրեք մանրամասն: Շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատում

Ata. Խնդրում եմ ինձ օգնեք այս հարցում. ինչպե՞ս կարող եմ ազատել աշխատանքից աշխատողին, եթե նա ոչ մի խախտում չունի: Ընդունել եմ աշխատանքի աշխատանքային պայմանագրով: Շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ընդունման և ազատման հայտերը չեն ներկայացվել

Վահե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ինձ օգնեք: Ես նոր հաշվապահ եմ, կանգնել եմ փաստացի խնդրի առջև: Սոցում անհատական հաշվետվությունների (Ձև Ֆ10) ներկայացման ժամանակ պարզվել է, որ նախկին հաշվապահը աշխատակիցների ընդունման և ազատման հայտերը չի ներկայացրել: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ տույժ և տուգանք է հասնում, և հիմա ի՞նչ պետք է անեմ: Նշեմ նաև, որ 2010թ. Ձև Ֆ10 տարեկան հաշվետվության համար վարչական տուգանք է եկել կազմակերպության վրա: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տնօրենին աշխատանքից ազատելու վերաբերյալ

Հայկուհի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել գտնելու ՍՊԸ-ի տնօրենին աշխատանքից ազատման որևէ օրենսդրական կարգ: Ի՞նչ քայլեր և ի՞նչ հերթականությամբ պետք է իրականացնել, եթե տնօրենն ուզում է ազատվել աշխատանքից իր դիմումի համաձայն: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստ ստանալու վերաբերյալ

Արթուր. Ա/Ձ գնում է ֆիզ. արձակուրդ, իր տեղը ընդունում է աշխատող, օգտվում է 2 տարվա երեխայի արձակուդի խնամքից, 6 ամիս հետո դադարեցնում է գործունեությունը, ազատում աշխատողին: Արդյո՞ք նա կշարունակի ստանալ 18 000-ը: Հիմնավորեք պատասխանը ըստ օրենսդրության պահանջների:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատելու հետ կապված

Լիլի. Բարև Ձեզ: Խնդրում եմ, ինձ շտապ պետք է այս հարցի պատասխանը. աշխատողը գտնվում է ֆիզ. արձակուրդում, ազատման հարց է առաջացել, ինչպե՞ս վարվեմ, նա դեռ ունի ևս 7 ամիս չվճարվող արձակուրդ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Սոցապ անհատական հաշվետվության վերաբերյալ

Anna. Եթե դեկտեմբերի 23-ին ներկա է դրվել տաբելում, և նույն օրը հաշվարկվել և վճարվել է աշխատավարձ+վերջնահաշվարկ, իսկ հրամանի տեքստում գրված է ազատել դեկտեմբերի 26-ից (24-շաբաթ, 25-կիրակի), այսինքն դեկտեմբերի 26-ին էլ չի աշխատելու: Իսկ անհատական հաշվետվությունում գրվում է հաշվետու ժամանակաշրջանի սկիզբ 01.01.2011թ, ավարտը 26.12.2011թ: Ես ճի՞շտ եմ գրանցել թե պետք է նշեմ ավարտը 23.12.2011թ.Եթե կարող եք օգնեք, դա շատ շտապ է: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցների` աշխատանքից ազատման վերաբերյալ տեղեկություններ

Հասմիկ. Հարգելի գործընկերներ, աշխատակիցների` աշխատանքից ազատման վերաբերյալ տեղեկությունները ո՞ր պետական մարմիններին են ներկայացվում: Այդ տվյալները ուշացումով ներկայացնելու դեպքում ինչպիսի՞ տույժեր են նախատեսված:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակման նպաստի և վերջնահաշվարկի վերաբերյալ

Նինա. Աշխատանքային օրենսգրքի 99 հոդվածի համաձայն համատեղությամբ աշխատողի աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում համատեղությամբ աշխատողին արձակման նպաստ չի վճարվում: Սակայն ըստ նույն օրենքի վերջնահաշվարկ կատարվում է: Ո՞րն է տարբերությունը, որ համատեղությամբ աշխատողին արձակման նպաստ չի տրվում, սակայն վերջնահաշվարկ կատարվում է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

10-ից ավելի աշխատակիցների` աշխատանքից ազատում

Hayk. Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը նույն ամսում իրենց դիմումի համաձայն ազատում է 10-ից ավելի աշխատակիցների, ի՞նչ խնդիրներ կարող է ունենալ օրենքի հետ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Hayk. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ասեք` եթե աշխատակիցը մոտ երեք ամիս աշխատելուց հետո ազատվում է աշխատանքից իր դիմումի համաձայն, նրան վերջնահաշվարկ տալուց արձակուրդային հաշվարկվու՞մ է:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի հանձնում-ընդունում

Անուշիկ. Խնդրում եմ պատասխանեք: Եթե աշխատողը գլխավոր հաշվապահն է, ուզում է աշխատանքից դուրս գալ, դիմումը գրել է մեկ ամիս առաջ, բայց ընդունող հաշվապահ չկա, ինչպե՞ս պետք է վարվի, 4-րդ եռամսյակի հաշվետվությունները հանձնել է, տարեկանն էլ գրել է, ու՞մ պետք է հանձնի փաստաթղթերը: Վերջնահաշվարկը ո՞վ պետք է անի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՕ հոդված 115-ի հետ կապված

Սուսաննա. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, կանխավ շնորհակալություն: Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդված 1-ին կետի գործատուն իրավունք ունի 113-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի հիմքով լուծել աշխատանքային պայմանագիրը, այս մասին աշխատողին 2 ամիս առաջ ծանուցմամբ, հակառակ դեպքում հաշվարկվում և ենթակա է վճարման նույն հոդված 2-րդ կետով սահմանված տուժանքը: Վերոգրյալ հոդվածի դրույթներից կարելի՞ է ենթադրել, որ գործատուն իրավունք ունի լուծել աշխատողի հետ կնքված պայամանգիրը ծանուցման հաջորդ օրվանից` վերջինիս վճարելով 115-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված տուժանքը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ պատասխանատվություն է կրում գործատուն

Լոսի. Ի՞նչ իրավունքներ ունի աշխատողը և ինչպիսի՞ պատասխանատվություն է կրում գործատուն աշխատողին 3 ամիս ուշացումով գրանցելու, իսկ գրանցելուց հետո պայմանագրում աշխատավարձը 50 տոկոսով պակաս ցույց տալու համար: Նաև եթե աշխատանքից ազատվելու դեպքում գործատուն հրաժարվում է վերջնահաշվարկ կատարել ու նաև վերադարձնել աշխատողի աշխատանքային գրքույկը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

ԱՆԻ. Բարև բոլորին: Խնդրում եմ պատասխանեք հարցիս: Եթե աշխատողն աշխատում է մի հիմնարկում 01/10/2010-ից և չի գնացել արձակուրդ, իսկ 31/12/2011 ազատվելու է աշխատանքից, ինչպե՞ս հաշվեմ վերջնահաշվարկ: Աշխատավարձը 40000 դրամ է և 6 աշխատանքային օր: Խնդրում եմ մանրամասն գրեք: Նախապես շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել վերջնահաշվարկ

ԱՆԻ. Բարև բոլորին: Խնդրում եմ պատասխանեք հարցիս. եթե աշխատողն աշխատում է մի հիմնարկում 01/10/2010-ից և չի գնացել արձակուրդ, իսկ 31/12/2011 ազատվելու է աշխատանքից, ինչպե՞ս հաշվեմ վերջնահաշվարկ: Աշխատավարձը 40 000 դրամ է և 6 աշխատանքային օր: Խնդրում եմ մանրամասն գրեք: Նախապես շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործատուն իրավունք ունի լուծել աշխատանքային պայմանագիրը

Վիկտորյա. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք գործատուն իրավունք ունի լուծել որոշակի ժամկետով կնքած աշխատանքային պայմանագիրը ժամկետը լրանալու պատճառով, եթե աշխատակիցը հղիության մասին տեղեկանք է ներկայացրել: