Tag: Ա/Ձ

Հարկային հաշիվ

Լիլիթ. Բարև Ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում: Invoicing-ում ստացած հարկային հաշիվների մեջ լրացուցիչ բաժնում, եթե հարկային հաշիվն ուղարկող ՍՊԸ-ն նշում է փոխանցումով, դա տվյալ Ա/Ձ-ի համար խնդիր կառաջացնի՞, թե՞ ոչ:

Միկրոյով աշխատելու վերաբերյալ հայտարարություն

Գուրգեն. Էլեկտրոնային եղանակով գրանցել եմ ԱՁ, միկրոյով աշխատելու համար էլեկտրոնային տարբերակ կա՞, թե՞ պետք է անձամբ գնամ հարկային ու դիմում գրեմ:

Միկրոձեռնարկատիրության համակարգով աշխատելու գործունեության ցանկ

Գուրգեն․ Կարո՞ղ եք միկրոձեռնարկատիրության համակարգով աշխատելու գործունեության ցանկ տրամադրել ԱՁ-ի համար: ԱՁ Չհանդիսացող անձի համար կա, բայց ԱՁ-ի համար չեմ գտնում, կա միայն արգելված գործունեությունները։

Մայրության նպաստ

Քրիստինա. Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ Ա/Ձ-ում, աշխատավարձս գրած է 65 000, բայց չեմ ստանում, քանի որ տոկոսային է իմ աշխատավարձը՝ վարսահարդար եմ: Դեկրետ գնալուց ինչքա՞ն գումար պետք է ստանամ, և ո՞վ պետք է վճարի այդ գումարը՝ գործատուն, թե՞ պետությունը:

Զինվորականը որպես Ա/Ձ

Գոհար. Բարև Ձեզ: Էսպիսի մի հարց. կարո՞ղ է արդյոք զինվորականը՝ ստորին օղակում աշխատող, Ա/Ձ ունենա և ընդհանրապես պետական սեկտորի աշխատողը կարո՞ղ է ձեռնարկատիրական գործունեությամբ ղբաղվել, որտե՞ղ կարդամ ավելի մանրամասն:

Պարտադիր պատվաստում Ա/Ձ-ի համար

Գուրգեն. Բարև Ձեզ: Եթե ես աշխատում եմ ԱՁ-ով և չունեմ աշխատող, նոր օրենքը քովիդի հետ կապված, տարածվու՞մ է նաև իմ վրա։ Արդյո՞ք ես ևս պետք է թեստ հանձնեմ կամ պատվաստում ստանամ։ Եթե այո, խնդրում եմ նշել որևէ հղում ԱՁ-ի մասով։ Շնորհակալ եմ:

Նյութածախսի տարանջատում

Քնքուշ․ Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն զբաղվում է նորաձևության սրահի գործունեությամբ, նաև համարվում Է միկրոձեռնարկատեր։ Կարո՞ղ եմ ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ վավերագրում տարանջատել նյութածախսը։

Ի՞նչ հարկեր պետք է վճարի շրջհարկով աշխատող Ա/Ձ

Վլադ. Բարև Ձեզ: Ես ԱՁ եմ, շրջհարկ վճարող եմ։ Ուզում եմ իմանալ՝ ինչքա՞ն հարկ պետք է վճարեմ ամսական։ Եկամուտս 1 000 000 դրամ է: Հարցն այն է, որո՞նք են հաստատուն վճարները՝ անկախ եկամտի չափից, և որո՞նք են եկամտից կախված վճարները:

Վիճակագրական հաշվետվություն հանձնելու հետ կապված

Լիլիթ. Բարև ձեզ: Ֆիզ. անձը (ԱՁ-ն) ուրիշին պատկանող ապրանքը ներմուծել, է կատարելով տրանսպորտային ծառայություն, ինքը պե՞տք է ԵՏՄ վիճ. ուղարկի, թե՞ ոչ։ Շնորհակալ եմ:

Արդյո՞ք բոլորը պետք է ունենան նույնականացման քարտ

Լիլիթ. Բարև ձեզ: Ես ցանկանում է մեր գրասենյակում ավելացնել ծառայություն՝ ԱՁ և ՍՊԸ գրանցելու հետ կապված, կան անձինք, ովքեր զբաղվում են և կարող են ուղղորդել։ Ես իմ նույնականացման քարտով կարո՞ղ եմ բոլորին բացել, թե՞ յուրաքանչյուրը պետք է ունենա նույն. քարտ և էլ. ստորագրություն։