Tag: Ա/Ձ

Հնարավո՞ր է արդյոք գրանցել ՀԿ

Սերգեյ. Բարև ձեզ: Շնորհավոր անցած տոները: Ինձ հետաքրքրում է ՀԿ-ի գրանցումը: Ես 2013 թվականին գրանցել էի ԱՁ, սակայն մի քանի տարի հետո կասեցրել էի գործունեությունը, չեմ դադարեցրել: Հանդիսանում եմ Ռուսաստանի քաղաքացի և ունեմ կացության քարտ: Արդյո՞ք հնարավոր է գրանցել ՀԿ այս պարագայում: Ես կարո՞ղ եմ ունենալ և՛ ԱՁ, և՛ ՀԿ: Շնորհակալություն:

Ի՞նչ դիմում պետք է ներկայացնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար

Արփինե. Բարև ձեզ: Ընտանեկան ձեռնարկատիրությամբ ԱՁ-ն, որը զբաղվում է արտադրական գործունեությամբ, միկրոձեռնարկատիրության համար որևէ դիմում պետք է գրի՞ և նոր աշխատող գրանցելու համար միայն աշխատողի հա՞յտն է լրացվում, և միայն 5 000 դրամ յուրաքանչյուր վարձու աշխատողի համար պետք է վճարի ու վե՞րջ, կա՞ այլ պարտավորություն: Շնորհակալ եմ:

Պատճենահանման գործունեությունը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն

Նաիրա. Շտապ է, խնդրում եմ, շտապ արձագանքեք: Ա/Ձ-ի գործունեությունը քսերոքս անելն է, կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատեր, ֆ-կա չի տալիս:

Արդյո՞ք անհատ ձեռնարկատեր լինելու ժամանակահատվածը կհաշվառվի աշխատանքային ստաժում

Շուշանիկ. Բարև ձեզ։ Ո՞վ կարող է ինձ օգնել. ԱՁ-ն աշխատողներ չունի, աշխատել է շրջ. հարկով, 2020թ.֊ից համարվելու է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և վճարելու է միայն տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար։ Ինչպե՞ս անել, որ ստաժ հաշվարկվի, եթե կամավորական սկզբունքով վճարվի ամսական 5 000 դրամ սոց. վճար և 5 000 դրամ կուտակային, արդյո՞ք կհաշվարկվի ստաժ, և արդյո՞ք հարկավոր է որևէ դիմում գրել։ Առհասարակ ի՞նչ պետք է անել, որ ստաժ հաշվարկվի անհատ ձեռներեցի գործունեությունը։ Շնորհակալ եմ նախապես:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ

Մարինե. Հարգելի հաշվապահներ, հարցս շտապ է, խնդրում եմ պատասխանել՝ ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն, բացի աշխատողների եկամտային հարկից, սոց. վճարից, ուրիշ ի՞նչ հարկ է վճարում տարեկան՝ շահութահա՞րկ, թե՞ եկամտային հարկ: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ն, բացի յուրաքանչյուր աշխատողի համար 5 000 դրամ եկամտային հարկից և 1 000 դրամ դրոշմանիշային վճարից, որքա՞ն սոց. վճար է վճարում իր համար և աշխատողի համար:

ԱՁ-ն պետք է ներկայացնի ճշգրտված հաշվետվություն

Աննա. Բարին բոլորին: ԱՁ-ի համար 6 ամիս մուծել եմ արտոնագրային վճար, բայց գործունեություն չեմ իրականացրել ՀԴՄ սարք չունենալու պատճառով: 2 եռամսյակ ներկայացրել եմ շրջանառության հարկի հաշվետվություն 0-ականով: Հարկայինից պահանջում են ճշգրտված հաշվետվություն արտոնագրային եկամուտների վերաբերյալ: Ի՞նչ խորհուրդ կտաք: Եվ ավտոտեխսպասարկումը միկրոբիզնեսի ռեժիմի անցնելու՞ է, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Շրջանառության հարկի հաշվարկ հանրային սննդի գործունեության դեպքում

Դավիթ. Բարև ձեզ: Ընկերությունը ԱՁ է և զբաղվում է հանրային սննդի գործունեությամբ (ճաշարան), աշխատում է շրջանառության հարկով: Կասե՞ք՝ քանի տոկոս շրջանառության հարկ պետք է վճարել:

Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լուսինե. Բարև ձեզ։ Կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում․ Մատնահարդարման սրահը 2 ամիս իրականացրել է նյութերի վաճառք, բայց այլևս չի իրականացնելու վաճառք, կատարվելու է նյութերի ներմուծում միայն սրահի օգտագործման համար։ Կարո՞ղ է 2020թ․-ից ԱՁ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, նշեմ, որ 24 մլն-ի շեմը չի գերազանցում։

ԱՁ-ն աշխատում է իր անձնական բանկային հաշվով

Արփինե. Բարև ձեզ: Եթե ԱՁ-ն օգտագործում է իր անձնական բանկային հաշիվը, ի՞նչ խնդիրներ դա կարող է առաջացնել: Արդյո՞ք կա արգելք աշխատելու անձնական հաշվի միջոցով, եթե բոլոր հարկերը պատշաճ վճարվում ու հայտարարագրվում են: Շնորհակալություն:

Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող ԱՁ-ն ի՞նչ հաշվետվություններ է հանձնելու

Շուշան. Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող ԱՁ-ն ի՞նչ հաշվետվություններ է տալու հարկային մարմնին՝ տարեկան կամ եռամսյակային, եթե չունի գրանցված աշխատող: Կանխավ շնորհակալ եմ ձեր արձագանքի համար:

Անձը ցանկանում է զբաղվել անվտանգության սպասարկման գործով

Արթուր. Բարև ձեզ: Ես ուզում եմ զբաղվել էլիտար բնակարանների անվտանգության սպասարկման գործով, ինձ հարկավոր է ՍՊԸ բացե՞լ, թե՞ ԱՁ-ն բավական է, և ո՞րը խորհուրդ կտաք ու ինչի՞ համար, մի խոսքով՝ մանրամասն: Կանխավ շատ շնորհակալ եմ:

Շրջանառության հարկի ո՞ր դրույքաչափն է կիրառելի

Դավիթ. Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով, կասե՞ք՝ քանի տոկոս շրջ. հարկ պետք է տա, և եկամտային ու սոց. վճարը ինչքան է կազմում, և եթե կա գրանցված աշխատող, նրանց համար եկամտային և սոց. վճարի հաշվարկը ինչ ձևով է իրականացվում: Եվ պե՞տք է արդյոք ունենալ դրամարկղային գիրք: Շնորհակալություն:

Անձը ցանկանում է զբաղվել պատճենահանմամբ

Թամարա․ Բարև ձեզ: Ուզում եմ ԱՁ բացեմ և զբաղվեմ պատճենահանմամբ: Խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ վճարումներ պետք է կատարեմ, և արդյո՞ք ՀԴՄ սարքը պարտադիր է: Նախապես շնորհակալություն: