Tag: Ա/Ձ

Նոր գրանցված ԱՁ

Արման. Նոր գրանցել եմ Ա/Ձ, այն դեռևս չի գործում: Մինչև գործունեությունը սկսելը ի՞նչ քայլեր պետք է կատարեմ պետական մարմինների հետ կապված: Ա/Ձ-ն գրանցված է Երևանի Կենտրոն համայնքում, խնդրում եմ, եթե հնարավոր է մանրամասն տեղեկացրեք, թե ուր պետք է գնամ (ցանկալի է` նշելով հասցեն) և ինչ փաստաթղթեր ներկայացնեմ: Ա/Ձ-ի գործունեությունը սկսելուց հետո ես բնականաբար կունենամ հաշվապահ, իսկ մինչ այդ խնդրում եմ Ձեր օգնությունը: Կանխավ շնորհակալ եմ:

Ա/Ձ-ի կողմից վճարվելիք եկամտահարկի գումարը

Արման. Ա/Ձ-ն հաշվետու տարում ունեցել է հետևյալ արդյունքը՝ ձեռք է բերել 20 մլն դրամի ապրանք, որից 3 մլն դրամը փաստաթղթավորված չէ, վաճառվել է 15 մլն դրամի, որից ստացված համախառն եկամուտը կազմել է 30 մլն դրամ: Կատարվել է հետևյալ ծախսը` վարձավճար՝ 2.5 մլն դրամ, կոմունալ՝ 800 հազար դրամ, աշխատողի և գործատուի սոց. վճար` 500 հազար դրամ: Որոշել Ա/Ձ-ի կողմից վճարվելիք եկամտահարկի գումարը:

Հարկային գործակալ հանդիսանալու վերաբերյալ

Սասուն. Հարգելի գործընկերներ, ըստ "Արտոնագրային վճարների մասին" ՀՀ օրենքի 7րդ հոդվածի 2րդ կետի արտոնագրային հարկ վճարողները չեն համարվում հարկային գործակալ: Խնդրում եմ պարզաբանեք` Ա/Ձ-ն, որը արտոնագրային հարկ վճարող է և իր տարածքը ձեռք է բերել վարձակալությամբ ինչ որ ֆիզիկական անձից, արդյո՞ք պետք է վարձակալության համար եկամտահարկ վճարի (որպես հարկային գործակալ նկատի ունեմ), թե՞ ոչ: Իսկ ինչպե՞ս կլինի` իր վարձով աշխատողների համար չպե՞տք է աշխատավարձից եկամտահարկի պահում արվի: Կանխավ շնորհակալ եմ:

ԱՁ լուծարման հետ կապված

Սոնա. Բարև Ձեզ: Խնդրում եմ արձագանքել: Ա/Ձ-ն, որն ունեցել է 5 աշխատող, իր գործունեությունը դադարեցրել է 2006թ-ին: Ա/Ձ-ն ցանկացավ վերջնականապես լուծարվել: Հարցման արդյունքում պարզվեց, որ 12500 դրամ պարտք է ունեցել, որը մարվել է արդեն: Լուծարման տեղեկագիրը մեզ մոտ է արդեն: Հարկայինում ասել են, որ պետք է տարեկան հաշվետվություններ ներկայացվի: Խնդրում եմ, կասե՞ք` միայն տարեկան զրոյական հաշվետվություն եմ ներկայացնելու, թե՞ նաև եռամսյակային:

Փոփոխություններ սոց. վճարի մասին օրենքում

Վահագն. Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքիր: Սոց. վճարների մասին օրենքում փոփոխություն է կատարվել, որը ուժի մեջ է մտնում հուլիսի 25 ից, ըստ որի. Պետական գրանցման վկայականը ժամանակավոր լիազորված մարմնին հանձնած և այդ ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը) սույն մասով սահմանված չափով նվազագույն սոցիալական վճարներ չի կատարում` վկայականը հանձնելուն հաջորդող ամսվանից մինչև վկայականը հետ ստանալու ամիսն ընկած ժամանակահատվածի համար: - կետը ուժը կորցրած է ճանաչվում: Դա ի՞նչ է նշանակում, որ նախկինում ժամանակավորապես գործունեությունը դադարեցրած և պետ. ռեգիստրի վկայականը հարկային տեսչություն հանձնած ԱՁ-ն, որը արդեն 2 տարի սոց. վճար չի կատարում, հիմա ի՞նչ պետք է անի, և արդո՞ք հնարավոր է, որ ըստ այդ օրենքի նրա նկատմամբ հուլիսի 25-ից հետո հաշվարկվի սոց. վճար 5000-ական դրամով, եթե նա լուծարման դիմում չտա:

Ո՞ր հարկատեսակով է հարկվում գործունեությունը

Syuzanna. Բարև ձեզ: Ես գրանցել եմ Ա/Ձ, ձեռք եմ բերում "X" ՍՊԸ-ից աղի ձողիկներ և վերավաճառում եմ խանութներին: Ասացեք խնդրեմ` ո՞ր հարկատեսակով է հարկվում այս գործունեությունը, և նշեք նաև հարկման տոկոսադրույքը: Շնորհակալություն:

Անհատ ձեռներեցը այլևս ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում

Ն.Չոփիկյան. Եթե անհատ ձեռներեցը այլևս ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում, հարկային պարտավորություններ չունի, սակայն ռեգիստրում չի տվել լուծարման դիմում, կշարունակվի՞ սոց. վճարների մուծման պարտավորությունը: Ա/ձ անփութության պատճառով չի լուծարվել և ոչ մի գործունեություն չի ծավալել: Կարո՞ղ է դատարանում բողոքարկվել հարկայինի որոշումը սոց. վճարները հարկադիր ձևով գանձելու մասին: Եթե ոչ, կարո՞ղ է ա/ձ ճանաչվել անվճարունակ: Շնորհակալություն:

Վարսավիրական ծառայությունների մատուցում

Գայանե. Բարև Ձեզ, ցանկանում եմ գրանցել ԱՁ և մատուցել վարսավիրական ծառայությոուններ, կցանկանայի իմանալ` ինչ քայլեր են անհրաժեշտ այն գրանցելու համար: Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա, եթե վարսավիրանոցում մատուցելու են կոսմետոլոգիական ծառայություններ Գերմանիայից ներմուծված սարքավորումների միջոցով:

Մի քանի հարց ԱՁ – ների վերաբերյալ

Կարեն. Հարգելի հաշվապահներ, մի քանի հարց ԱՁ - ների վերաբերյալ: ԱՁ - ն գրանցվել է և միակ աշխատողը հանդիասում է ԱՁ - ն: Գրանցվելու համար պե՞տք է անհատական հաշվի բացման հայտ ներկայացնել և ստաժի հաշվետվություն: ԱՁ - ն գրանցվելով` արդեն իսկ չի՞ համարվի գրանցված աշխատող: ԱՁ - ի եկամատահարկի և սոցի հաշվետվությունը եռամսյակայի՞ն է ներկայացվում, թե՞ տարեկան միայն:

Կարո՞ղ է արդյոք Ա/Ձ-ն հրաժարվել ամսական սոց. վճարները կատարելուց

Gohar. Կարո՞ղ է արդյոք Ա/Ձ-ն հրաժարվել ամսական սոց. վճարները կատարելուց: Եթե այո, ապա ի՞նչ պետք անի Ա/Ձ դրա համար: Եվ արդյո՞ք տվյալ պարագայում խնդիրներ են առաջանում ստաժի հետ կապված: Շնորհակալություն:

ԱՁ-ն զբաղվելու է հագուստի մանրածախ առևտրով

Մերի. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Նորաբաց ԱՁ-ն զբաղվելու է հագուստի մանրածախ առևտրով: Հագուստը ներկրվում է Հայաստան արտերկրից, որտեղ ինչ որ վճարված գումարը հավաստող կտրոնների նման բաներ են տալիս, բայց դա բնականաբար հիմնավորող փաստաթուղթ չի լինի ձեռքբերված ապրանքի, այսինքն 11% եկամտահարկի հարց կա այստեղ, այնպես չէ՞: Իսկ մնացած մասով սովորական հաշվետվություններ են արդեն` ամսական ՀԴՄ-ի կտրոնների մասին տեղեկանք, սոց. վճար 5000 դրամ, 1% նվազագույն վճար, ինչպես նաև սոց.ապ. ներկայացվող անհատական հաշվի բացման հայտի և ստաժի թղթերը, այնուհետեև արդեն ԱՁ-ի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ, սոց. վճարների տարեկան հայտարարագիր, և իհարկե վերը նշված 11% չհիմնավորված փաստաթղթերով ձեռքբերման դեպքում եռամսյակաին եկամտահարկի հաշվետվությունները: Ամբողջակա՞ն է արդյոք թվարկածս, թե՞ ինչ-որ բան տվյալ ոլորտին առնչվող հարկային դաշտից դուրս է մնացել:

Անճշտություն ԱՁ տարեկան հաշվետվության մեջ

Նազիկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ա/Ձ-ի տարեկան հաշվետվության մեջ թվային անճշտություն եմ թույլ տվել, երկու օր առաջ ստացել եմ նամակ հարկադիրից խոշոր գումարի բռնագանձման մասին, մինչ այդ ոչ մի զգուշացում չի եղել: Ի՞նչ կարող եմ անել:

Սոցապ ներկայացվող հաշվետվություն ԱՁ կողմից

Հասմիկ. Ներկայացնու՞մ է արդյոք ԱՁ-ն որպես տնօրեն իր մասին հաշվետվություն կամ տիտղոսաթերթ, ստաժի մասին հաշվետվություն: Ունի նաև մեկ աշխատող: Խնդրում եմ պատասխանեք` ինչպես է արվում դա:

Արդյո՞ք գործարքը կհամարվի անկանխիկ

Liana. Եթե ԱՁ-ն չունի բանկում հաշիվ, սակայն բանկի միջոցով, նշելով իր ԱՁ և ՀՎՀՀ և հաշիվ ապրանքագրի համարը, նպատակը` ապրանքի գնում, ձեռք է բերում ապրանք ՍՊԸ-ից 300.000 դրամից ավելի, ապա դա ԱՁ-ի համար կհամարվի՞ անկանխիկ գործարք, թե՞ ոչ:

Խաչբառների շաբաթաթերթի գործունեությամբ զբաղվելու համար

Կարեն. Հարգելիներս, ցանկանում էի իմանալ` խաչբառների շաբաթաթերթի գործունեությամբ զբաղվելու համար ինչ պետք է անել: Գրանցվել եմ որպես ԱՁ, ի՞նչ հարկեր եմ վճարելու:

Ա/Ձ գտնվում է հղիության 29-րդ շաբաթում

Koya-cheya. Բարև Ձեզ, եթե Ա/Ձ կին է, գտնվում է հղիության 29-րդ շաբաթում, ե՞րբ կարող է ստանալ հղիության արձակուրդ և ինչքա՞ն ժամանակով: Որտե՞ղ են ներկայացվում համապատասխան փաստաթղթերը, եթե Ա/Ձ-ն գրանցված է մարզում:

Ներգնա տուրիզմի կազմակերպում

Karo. Բարև ձեզ, ես մտադիր եմ զբաղվել ներգնա տուրիզմով և շուտով ցանկանում եմ գրանցվել պետ. ռեգիստրում: Ասացեք խնդրեմ, կարո՞ղ եմ արդյոք զբաղվել նման գործունեությամբ` գրանցվելով որպես Ա/Ձ: Շնորհակալություն: