Tag: Ա/Ձ

Համակարգիչների վերանորոգման կենտրոն

Կարեն Մարգարյան. Բարև Ձեզ: Ես ցանկանում եմ բացել համակարգիչների վերանորոգման կենտրոն: Արդեն ունեմ բացած Ա/Ձ: Խնդրում եմ, կարո՞ղ եք ասել, թե որոնք են իմ կատարվելիք հաջորդ քայլերը, կամ ընդհանրապես ու՞մ կամ ու՞ր կարելի է դիմել նման հարցերով: Կարծես թե այս խնդիրը կոչում են «բիզնես պլան» Կանխավ շնորհակալ եմ ...

Վարսավիրական ծառայությունների մատուցում

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, ես Ա/Ձ եմ և ունեմ վարսավիրանոց,այն աշխատում է հաստատագրված վճարով, արդյո՞ք ես պետք է հաշիվ-ապրանքագիր վերցնեմ, օրինակ, երբ ներկեր եմ գնում, և արդյո՞ք պետք է շրջանառություն հանեմ ամսվա կտրվածքով: Խնդրում եմ խորհրդի կարգով օգնեք, թե ինչպիսի հաշվապահական փաստաթղթեր վարեմ: Կանխավ շնորհակալություն:

Ա/Ձ կողմից ներկայացվող հաշվետվություններ

Էդգար. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել այս հարցին` Ա/Ձ-ն բացի տարեկան եկամտահարկի հաշվետվությունից պե՞տք է նաև ներկայացնի եռամսյակային հաշվետվություն: Շնորհակալություն:

Պատճենահանման ծառայությունների մատուցում

Արթուր. Բարև ձեզ: Ես պատրաստվում եմ յոթ քառակուսի մետրը չգերազանցող տաղավարում պատճենհանման (xerox) և (print) ծառայություններ մատուցել: Խնդրում եմ ինձ ասել, թե ինչ հարկատեսակներ և պարտադիր վճարներ պետք է մուծեմ, և դրանք ինչպես են հաշվարկվելու ու ինչքան են կազմելու, եթե գրանցվելու եմ որպես անհատ ձեռնարկատեր:

Ինչպե՞ս է կատարվում եկամտահարկի և սոցիալական վճարների հաշվարկը ԱՁ-ի համար

Արթուր. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանեք` ինչպես է կատարվում եկամտահարկի և սոցիալական վճարների հաշվարկը ԱՁ-ի համար: Եթե հաշվարկվում է, օրինակ, տարվա համար 70000 սոց. վճար, ապա տարվա ընթացքում ԱՁ-ի կողմից մուծված 60000-ը (ամսական 5000) հանվու՞մ է 70000-ից մուծման ժամանակ: Եվ արդյո՞ք եկամտահարկը և սոց. վճարի հաշվարկները տրվում են առանձին-առանձին և միմյանց հետ որևէ կապ չունեն:

Ա/Ձ-ի տարեկան եկամտահարկ

Անի. Խնդրում եմ օգնել հաշվելու Ա/Ձ-ի տարեկան եկամտահարկը, եթե Ա/Ձ-ն փաստացի մուծել է 100000 գումար, իսկ եռամսյակային հաշվետվություններում աշխատավարձի և առանց հիմնավորող փաստաթղթերի (11%) հաշվարկված եկամտահարկի գումարը կազմում է 40000, տարեկան հաշվետվությունում (տող 36) որպես մուծված գումար գրվելու՞ է 60000, կամ այդ 40000-ը որտե՞ղ է երևալու:

Պայմանագրի փոփոխություն

Հայկուշ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ -ն կնքել է վարձակալության պայմանագիր ֆիզ. անձի հետ նոտարով: Որոշ ժամանակ անց նրանք կարող՞ են առանց նոտարի պայմանագրի վարձավճարի կետի վերաբերյալ փոփոխություն անել գրավոր, երկու կողմի ստորագրությամբ և կցել պայմանագրին որպես նրա անբաժան մաս: Կանխավ շնորհակալություն:

Գործունեության գրանցում

Alina. Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ, և իմ առջև դրված է հետևյալ խնդիրը` ես պետք է սկսեմ բիժուտերիայի խանութի գրանցում և հաշվապահական հաշվառման վարում, խնդրում եմ օգնեք, թե որտեղից պետք է սկսեմ: Ի՞նչ փաստաթղթեր և պայմաններ են անհրաժեշտ կազմակերպությունը գրանցելու համար: Կարծում եմ` ավելի հարմար և խելամիտ է ԱՁ գրանցել, շատ կարևոր է նաև ձեր կարծիքը: Շատ շնորհակալ կլինեմ, եթե կոնկրետ հղում անեք, թե որտեղից մանրամասն կարող եմ հարցերիս պատասխանը գտնեմ:

Ա/Ձ-ն գործում է 2010-ի հոկտեմբեր ամսից

Էդգար. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. Ա/Ձ-ն գործում է 2010թ. հոկտեմբեր ամսից, աշխատում եմ միջնորդավճարով, ստանում եմ միջնորդավճար, փոխանցել եմ միայն սոց. վճարները (5 000 դրամ ամսական), բայց հարկային փոխանցումներ չեմ կատարել: Խնդրում եմ ինձ ասել` միջնորդավճարի քանի՞ տոկոսը ես պետք է փոխանցեմ հարկային և ի՞նչ ժամանակահատվածում: