Tag: Ա/Ձ

Պահեստ ունենալու հետ կապված

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, փորձում եմ օրինական և գրագետ աշխատել, արդյո՞ք Ա/Ձ-ն պարտավոր է հասույթի և առաքման գրքեր վարել, եթե արտադրության շենքին կից ունենք միայն գրասենյակ, պահեստ չունենք, չնայած պահեստի ստեղծման խնդիր էլ չունենք: Եվ այս դեպքում առաջնայի՞ն է պահեստի ստեղծումը:

ԱՁ հղիության և ծննդաբերության նպաստ

Լիանա. Բարև Ձեզ, հոգատար հաշվապահներ: Խնդրում եմ, հնարավորության դեպքում շտապ պատասխանել հետևյալ հարցին: Ինչպե՞ս կհաշվարկվի ԱՁ-ի հղիության և ծննդաբերության արձակուրդը, եթե ան/թ տրվել է 31.03.2011թ. - 06.07.2011թ: Նախապես շնորհակալություն:

Ծառայության մատուցման վայրի հետ կապված

Արմեն. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք հնարավոր է բնակելի տարածքում որևիցե ձեռնարկատիրական գորքունեություն ծավալել: Ա/Ձ իրավունք ունի՞ իր տանը ծառայություններ մատուցել:

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

Լևոն. Բարև բոլորին: Կխնդրեի ինձ օգնել: Ա/Ձ-ն գործում է հանրային սննդի ոլորտում, 2 աշխատող, զբաղեցրած տարածքը 24 քմ. է: Ի՞նչ հարկեր պետք է վճարել և որքա՞ն, և պե՞տք է արդյոք ՀԴՄ: Կանխավ շնորհակալ եմ:

Համակարգչային ծառայությունների մատուցում

Բաբկեն. Խնդրում եմ ինձ հուշել: Ես ուզում եմ տարբեր ընկերությունների համակարգչային ծառայություններ մատուցել (համակարգիչների վերանորոգում և հարկ եղած դեպքում մասերի վաճառք), և ամենայն հավանականությամբ վճարումը լինելու է փոխանցումով, քանի որ պետք է պայմանագիր կնքվի նրանց հետ, խնդրում եմ ինձ օգնել: Ո՞րն է ճիշտ` Ա/Ձ, թե՞ ՍՊԸ, և աշխատել ԱԱՀ-ով, թե՞ առանց: Կամ գոնե տվեք մի հղում, որտեղ կա մանրամասն տեղեկություն: Կանխավ շնորհակալ եմ:

Եկամտահարկի հաշվարկ

Ալլա. Հարգելի հաշվապահեր, խնդրում եմ ուղղություն տալ, թե ինչպես կարող եմ խուսափել ՀՏ-ի այն պահանջից, ըստ որի ՓՄՁ համարվող ԱՁ-ի 2010 թ-ի տարեկան եկամտահարկը հաշվարկվի շրջանառության 3,5 %-ի չափով: Այն տպավորությունն է, որ ուզում են շրջանառության մեջ մտցնել պարզեցված հարկի դրույքաչափը (դա իրենք էլ են խոստովանում): Կանխավ հայտնում եմ շնորհակալությունս:

Արդյո՞ք պետք է վճարել վարչական տուգանք

Վանա. Հարգելի հաշվապահներ, եթե առնչվել եք նման դեպքի հետ, խնդրում եմ արձագանքել: Ա/Ձ-ն 2009-ին դադարեցրել է իր գործունեությունը, 2010թ. պետք է ներկայացներ եկամուտների պարզեցված հայտարարագիր, սակայն չի ներկայացրել: 2011թ. ապրիլին ստացել է ծանուցագիր: Արդյո՞ք պետք է վճարի վարչական տուգանք, չէ՞ որ վարչականը նշանակվում է սխալը թույլ տալուն հաջորդող երեք ամսվա ընթացքում, որը վաղուց անցել է:

Զրոյական հաշվետվության ներկայացում

Աննա Հարոյան. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք մի հարցով, եթե ԱՁ-ն գրանցված է 2011թ. հունվարից, սակայն վարձու աշխատող ընդունել է ապրիլի 1-ից, արդյո՞ք I եռամսյակի համար պետք է ՀՏ ներկայացնի 0-ական սոցի և եկամտահարկի հաշվետվություններ վարձու աշխատողների մասով: Կանխավ շնորհակալ եմ:

Պայմանագիր կնքելու և հաշիվ ֆակտուրա տրամադրելու համար

Ռուզաննա. Կարո՞ղ եք պատասխանել հետևյալ հարցին. եթե ես պատրաստում եմ website հայաստանից դուրս գտնվող կազմակերպության համար, 1. Պայմանագիր կնքելու և հաշիվ ֆակտուրա տրամադրելու համար ինձ ի՞նչ է հարկավոր 2. Անհատ Ձեռներեցը կարող է ունենալ այդ լիազորությունները 3. Որտեղի՞ց և ինչպե՞ս պետք է սկսեմ, ու՞ր պետք է գնամ, ի՞նչ պետք է ունենամ:

Արդյո՞ք կնշանակվի տուգանք

ԱՐՄԵՆ. Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն գրանցվել է 4 տարի առաջ, չունի աշխատող, բայց տարեկան անհատական հաշվետվություն տարածքային սոցապ 1 անգամ է ներկայացրել և ամեն տարի էլ չի ներկայացրել, տուգանք կնշանակվի՞ արդյոք դրա համար:

Ա/Ձ նվազագույն սոց. վճարի վերաբերյալ

Ֆլորա. Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն գրանցվել է նախորդ տարվանից, ոչ մի գործունեություն չի կատարել և նույնիսկ Ա/Ձ-ի նվազագույն սոց. վճարը չի կատարել (5000 դրամ), արդյո՞ք նա պետք է վճարի այդ սոց. վճարները և միաժամանակ տույժ 0,15%-ի չափով: Կանխավ շնորհակալություն:

Եկամտահարկի եռամսյակային հաշվետվության հանձնում

Lusine. Ասացեք խնդրեմ, եթե Ա/Ձ-ն աշխատող չունի, բայց վարձակալություն ունի, պարտադիր պե՞տք է տա եկամտահարկի եռամսյակային հաշվետվություն (20-րդ տողի մասին է խոսքը):

Աշխատանքի տեղավորման գործակալություն

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. մենք բացել ենք աշխատանքի տեղավորման գործակալություն, Ա/Ձ-ի և ՍՊԸ-ի դեպքում հաջորդաբար ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվի և ի՞նչ ժամկետներում: Նախապես շնորհակալություն: edgararmin23 շնիկ mail.ru

Նվազագույն եկամտահարկի վերաբերյալ

Մարինե. ԱՁ-ն ՓՄՁ է: Հունվար ամսին կատարել է եկամտահարկի 1 տոկոսի կանխավճար 22000 դրամ: Տարեկան եկամտահարկը կազմել է 3000 դրամ: Խնդրում եմ ասեք, ապրիլ ամսին պե՞տք է եկամտահարկի 1 տոկոս վճարեմ, թե՞ ոչ, եթե նախորդ եռամսյակի շրջանառության 1 տոկոսը կազմում է 15000 դրամ:

Գնումների 80 % վերաբերում է մեկ մատակարարի

Լուսինե. Խնդրում եմ պատասխանեք, երբ հաշվետու տարվա վերջում պարզվել է, որ Ա/Ձ -ն 1 հօգուց է գնում կատարել (80%), նա պե՞տք է տա ԱԱՀ-ով աշխատող Ա/Ձ-ի եկամտահարկի, սոց.-ի հաշվարկ:

Լիցենզիայի վերաբերյալ

Մհեր. Բարև ձեզ, ես ԱՁ-մ և զբաղվում եմ շինարարությամբ, պատրաստվում եմ կնքել պաիմանագիր մեկ այլ ընկերության հետ հետևյալ աշխատանքների իրականացման համար` էլեկտրամոնտաժային, սանտեխնիկական, օդափոխության, գաջի և ց/ավազե սվաղ: Ինձ ասել են, որ ես պետք է պարտադիր ձեռք բերեմ լիցենզիա: Ինձ կտրամադրե՞ն լիցենզիա համապատասխան մուծումները կատարելու և փաստաթղթերը տրամադրելու դեպքում, թե՞ ոչ: Խնդրում եմ ինձ ասեք նաև, թե ինչ է պետք շինարարական կազմակերպություն բացելու համար, ինչից պետք է սկսել, հերթականությունը և եթե հնարավոր է` ինչ դրամական միջոցներ է հարկավոր: Նախապես շնորակալ եմ: