Tag: աշխատանք

Աշխատանքի նորմաների, ծավալների ավելացման կարգավորում

Գայանե. Կա՞ արդյոք որևէ օրենք համ որոշում, որով կարգավորվում է աշխատողի` աշխատանքի ընթացքում կատարած աշխատանքի նորմաների, ծավալի ավելացման, աշխատանքի բաշխման հետ կապված հարցերը: Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, օգնեք գտնել որևէ օրենք, որով հնարավոր է պաշտպանել աշխատողի շահերը գերծանրաբեռնված աշխատելուց:

Արդյո՞ք կարիք կա կնքելու համատեղությամբ աշխատանքային պայմանագիր

Սուսաննա. Բարև Ձեզ, ես աշխատում եմ որպես գործավար, իսկ կադրերի բաժնի աշխատակցի ազատումից հետո նաև համատեղությամբ կադրերի բաժնի տեսուչ միևնույն հիմնարկությունում: Ներքին հրամանով գործավարի հիմնական աշխատավարձի հետ ստանալու եմ նաև հավելավճար ԿԲ տեսուչի աշխատավարձի 50 տոկոսի չափով: Հարցս հետևյալն է. 1. արդյո՞ք կարիք կա կնքելու համատեղությամբ աշխատանքային պայմանագիր (երկրորդը) միևնույն հիմնարկությունում երկու գործ համատեղելու պայմանով, եթե ոչ, ապա օրինական ձևակերպման կարգը ինչպիսի՞ն է 2. կա՞ որևէ սահմանապակում համատեղության դեպքում աշխատավարձի չափի հետ կապված: Կարելի՞ է արդյոք երկրորդ աշխատանքի համար վճարել ոչ թե 50 տոկոս, այլ 90 տոկոս: 3. այս դեպքում օրենքով թույլատրվու՞մ է ութժամյա աշխատաժամանակում համատեղել միևնույն ձեռնարկությունում մեկ անձի կողմից երկու աշխատանքների կատարումը Կանխավ շնորհակալություն: Հարգանքներով` Սուսաննա: